f

Անկախ

Առողջական աստղագուշակ 2024-ի համար. ինչի՞ց զգուշանալ և ինչպե՞ս մնալ առողջ


Առողջության աստղագուշակ Խոյերի համար 

Խոյերը «տաք գլուխներ» են և սիրում են կապտուկներ և հարվածներ ստանալ սեփական անհամբերության և շտապողականության պատճառով: Իսկ 2024-ին կլինեն մի քանի շրջաններ, երբ դեռ պետք է մի փոքր դանդաղեցնել ու զսպել ինքդ քեզ։ Դրանք են՝ ապրիլը, հոկտեմբերը և դեկտեմբերը: Այդ շրջանում վնասվածքների հավանականությունը կմեծանա: Նվազեցրեք ձեր ծանրաբեռնվածությունը այս ամիսների ընթացքում, պահպանեք  աշխատանքի և հանգստի գրաֆիկը,  ամրացրեք ձեր իմունային համակարգը և անպայման անցեք բժշկական  ընդհանուր ստուգում: Իսկ  ընդհանուր առմամբ Խոյերի առողջությանն ու էներգիային կարելի է միայն նախանձել՝ նրանք կենդանակերպի ամենաակտիվ, կենսուրախ ու ուժեղ ներկայացուցիչներն են։

Առողջության աստղագուշակ Ցուլերի համար 

Ցուլերի առողջության համար վտանգավոր տարի չէ. Բացառություն կլինի օգոստոսի երկրորդ կեսը և դեկտեմբերը։ Այդ շրջանում վտանգի տակ կլինեն սրտանոթային համակարգը և գլխի հատվածը: Խուսափեք վնասվածքի առումով ռիսկային իրավիճակներից, նաև մի ծուլացեք սրտի առողջությանը նպաստող մարզանքներ կատարեք՝  քայլել, վազել, հեծանիվ վարել, լողալ և այլն։ Եվ նաև վերահսկեք ձեր սննդակարգը, հակառակ դեպքում Յուպիտերը տարվա առաջին կեսին ձեզ կավելացնի ոչ միայն սոցիալական, այլև ֆիզիկական քաշ։

Առողջության աստղագուշակ Երկվորյակների համար

Սովորաբար Երկվորյակներն այնքան ակտիվ և շարժուն են, որ չեն մտածում որևէ հիվանդության մասին։ Բայց այս տարի արժե հոգ տանել ձեր մասին, հատկապես ձեր ատամների, հենաշարժական և հորմոնալ համակարգի մասին: Եթե ​​ունեք այս համակարգերի հիվանդությունների  նախատրամադրվածություն կամ առկա քրոնիկական հիվանդություններ, ապա կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեք՝ հետազոտվեք ատամնաբույժի մոտ, հորմանալ անալիզներ հանձնեք, հենաշարժական համակարգն ամրապնդող վարժություններ կատարեք:  Առողջական առումով տարվա ամենատհաճ շրջանը նոյեմբեր-դեկտեմբերի երկրորդ կեսն է։ Իսկ ընդհանուր առմամբ  տարին լուրջ վտանգ չի ներկայացնում Երկվորյակների առողջության համար։

Առողջության աստղագուշակ Խեցգետինների  համար 

2024 թվականին  Խեցգետինների առողջությանը  վտանգ չի սպառնում, սակայն, հաշվի առնելով կենդանակերպի այս նշանի բնական հակվածությունը՝ ավելորդ քաշ ունենալու և օրգանիզմում հեղուկ կուտակելու առումով,  խորհուրդ է տրվում չչարաշահել  աղի, ապխտած և քաղցր մթերքները, հատկապես առաջին կիսամյակում։ Որովհետև Յուպիտերը, թեև չարությունից դրդված չէ, բայց կարող է բերել քաշի ավելացում և/կամ այտուց: Իսկ Խեցգետինների առողջության գլխավոր գաղտնիքը ներքին հանգստությունն ու սթրեսի բացակայությունն է։ Սա այն է, ինչին պետք է ձգտել։

Առողջության աստղագուշակ Առյուծների համար 

Ընդհանրապես Առյուծները գերազանց առողջություն ունեն, քանի որ եռանդուն են և իրենց մեջ միշտ արթուն են պահում մանուկին, ինչն օգնում է նրանց մնալ երիտասարդ և կենսուրախ։ 2024 թվականին, Առյուծ, դուք պետք է հոգ տանեք ձեր նյարդային համակարգի մասին, քանի որ անցած տարիների սթրեսի պատճառով հնարավոր են քնի հետ կապված խնդիրներ և անհանգստության մակարդակի բարձրացում։ Սա հատկապես արդիական կլինի տարեվերջին՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Կանխարգելման և բուժման համար աստղերը խորհուրդ են տալիս ընտրել ավանդական և այլընտրանքային բժշկություն՝ բուսական բժշկություն, արոմաթերապիա, հոմեոպաթիա և արևելյան բժշկության մեթոդներ։ Եվ մի մոռացեք վայելել կյանքը, սա ձեզ համար գլխավոր դեղամիջոցն է:

Առողջության աստղագուշակ Կույսերի համար

Կույս, օգոստոսին, սեպտեմբերին և դեկտեմբերին ձեր առողջական վիճակը կարող է անկում ապրել։ Եվ այդ ամենը ձեր հոռետեսության պատճառով է: Որքան շատ եք մտածում հիվանդությունների մասին և բժշկական հանրագիտարանում ներկայացված ախտանշանների դրսևորումները փնտրում ձեզ մոտ, այքան մեծ է հավանականությունը, որ ինչ-որ ցավ  ի վերջո ի հայտ կգա: Մտքերը նյութական են, այնպես որ ձեր մասին մտածեք բացառապես դրականորեն։ Այդ դեպքում դուք ոչ միայն չեք հիվանդանա, այլեւ կազատվեք որոշ չնչին, բայց տհաճ հիվանդություններից, որոնք երկար ժամանակ անհանգստացնում են ձեզ։ Դա անելու համար լսեք ձեր մարմնի հուշումները և կարգապահ ու հետևողական եղեք բուժման մեջ: 

Առողջության աստղագուշակ Կշեռքների համար

Կշեռքների առողջության համար կարևոր տարի է. Առողջության ոլորտում փոփոխություններն անխուսափելի են: Թե որ ուղղությամբ տեղի կուեննա փոփոխությունները, ամբողջովին կախված է ձեզանից: Աստղերն  ասում են, որ արժե արմատապես վերանայել ձեր ապրելակերպը և անհրաժեշտության դեպքում փոխել այն։ Տարին իդեալական է ցանկացած վատ սովորությունից հրաժարվելու և օգտակարը ձեռք բերելու համար։ Ավելի լավ է դա անել խավարումների ժամանակաշրջանում՝ մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Եթե ​​ձեզ հաջողվի ձերբազատվել առողջության համար վնասակար սովորություններից, ձեր առողջությունը զգալիորեն կբարելավվի: Դուք կունենաք ավելի շատ էներգիա, կկարողանաք ավելին իրականացնել և նույնիսկ ավելի երջանիկ զգալ: Հակառակ դեպքում, խավարումների ժամանակ դուք պետք է ակնկալեք քրոնիկ հիվանդությունների սրացում (եթե այդպիսիք կան) կամ էներգիայի ընդհանուր անկում և վատ ինքնազգացողություն: 

Առողջության աստղագուշակ Կարիճների համար 

Նոր տարում Կարիճներն իրենց շատ ավելի լավ կզգան, քան նախորդ 2 տարիներին։ Ավելի շատ էներգիա կհայտնվի, հիվանդությունները կնահանջեն։ Սատուրնի և Նեպտունի ասպեկտները դրական ազդեցություն կունենան հորմոնալ համակարգի և հոդերի վրա: Կարևոր է ձեր իսկ գործողություններով աջակցել այս ազդեցությանը։ Գրանցվեք լողի, յոգայի դասընթացի կամ սպորտային արշավի. այս կերպ դուք կարող եք նպասել ապագայում ամուր  առողջություն ունենալուն:

Առողջության աստղագուշակ Աղեղնավորների համար 

Սատուրն ու Նեպտուն զույգը  կարող է  խնդիրներ առաջացնել Աղեղնավորների համար: Սատուրնը սպառնում է զրկել ձեզ էներգիայից, իսկ Նեպտունը ստեղծում է ոչ կոմպետենտ բժիշկների մոտ հայտնվելու վտանգ: Ամենատհաճ շրջանը մարտն ու ապրիլն է։ Բայց եթե սկսեք հետևել ձեր առօրյային և միանգամից մի քանի մասնագետի դիմեք ախտորոշման համար (հիվանդության դեպքում), ապա ձեր թարմությանը և եռանդին կարելի է միայն նախանձել։ Հատկապես կարևոր է որակյալ քունը։ Իսկ աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լինել ձեր խմածի ու կերածի որակի նկատմամբ։ Հետևեք սննդամթերքի և դեղորայքի պիտանելիության ժամկետներին, ամրացրեք առողջությունը  վիտամիններով, և առողջական խնդիրները  կշրջանցեն ձեզ:

Առողջության աստղագուշակ Այծեղջյուրների համար 

Մինչև ուժասպառությունն  աշխատելու սովորությունը կարող է դաժան կատակ խաղալ Այծեղջյուրների հետ՝ ամենաանպատեհ պահին նրանց ուղարկելով հիվանդության  արձակուրդի։ Հատկապես ապրիլին՝ Խոյում խավարման ժամանակ։ Այս պահին հնարավոր են սուր բորբոքային հիվանդություններ, աննշան վնասվածքներ, սթրեսներ։ Ուստի աստղերը խստորեն խորհուրդ են տալիս Այծեղջյուրներին ավելի շատ հանգստանալ և չանտեսել ցավոտ ախտանշանները։ Այս պահին ավելի լավ է բացառել նաև տրավմատիկ սպորտը և վիրահատությունները (այդ թվում՝ կոսմետիկ): Տարվա մնացած հատվածում Այծեղջյուրները գերազանց առողջություն և տրամադրություն կունենան։

Առողջության աստղագուշակ Ջրհոսների համար 

Նոր տարում Ջրհոսի առողջական վիճակը զգալիորեն կբարելավվի՝ կարող եք հույս դնել իմունիտետի և էներգիայի մակարդակի բարձրացման վրա, հատկապես, եթե նախորդ մի քանի տարիներին բավականաչափ ուշադրություն եք դարձրել ինքներդ ձեզ։ Մանր առողջական խնդիրները, որոնք բավական երկար ժամանակ փչացնում էին  ձեր տրամադրությունը, կնահանջեն։ Միայն դեկտեմբերն է խնդրահարույց թվում՝ Առյուծում Մարսի հետընթացի պատճառով, ուստի արժե հոգ տանել ձեր արյան անոթների և սրտի մասին: Եթե ​​դուք ունեք գենետիկ նախատրամադրվածություն այս համակարգերի հիվանդությունների նկատմամբ, անպայման կանխարգելիչ բուժզննում անցեք: 

Առողջության աստղագուշակ Ձկների համար 

Շատ Ձկներ Սատուրնի թեթև ձեռքով նիհարելու  հնարավորություն ունեն, քանի որ սա ասկետիզմի և սահմանափակումների մոլորակն է: Ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս մտադրությունը և շաբաթ օրերին  պահքի օրեր կազմակերպեք: Շաբաթ օրը Սատուրնի օրն է, և այս հնարքը թույլ կտա օգտագործել նրա էներգիան ձեր օգտին: Առհասարակ տարին տրանսֆորմացիոն է առողջության համար. եթե լրջորեն հոգ տանեք ձեր մասին, կարող եք ոչ միայն ազատվել որոշ խնդիրներից, այլև հասնել մարմնի բնական բուժման և երիտասարդացման։ Գլխավորը չտրվել ծուլությանը, որով Ձկները հաճախ մեղանչում են։

Աղբյուրը՝ https://horoscopes.rambler.ru 

 

առողջություն աստղագուշակ 2024 Ամանոր 2024 Վիշապի տարի Փայտե Վիշապի տարի Կանաչ Փայտե Վիշապի տարի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին