f

Անկախ

Մեր նպատակը մեր երկրի պետականությունը պահպանելն է. Արշակ Կարապետյան


Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 20-ին շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացման շրջանակներում հարցազրույց է տվել «Իրավունք»-ին, վերլուծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներկայիս իրավիճակը, ներկայացրել դրանից դուրս գալու ելքերը, անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև պարզաբանել Հայաստանում գործող իշխանութունների վարած արտաքին և ներքին քաղաքականությունը։

«Մեր գլխավոր նպատակը երկիրն այս իրավիճակից դուրս բերելն է։ Բայց այսօրվա իշխանությունը խանգարող հանգամանք է այդ ճանապարհին, որին պետք է հեռացնել»- նշել է Արշակ Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նաև անդրադարձել է Ռուսաստանից գնված զենքի ոդիսականին և ներկայացրել դրա իրական պատճառները, թե ինչու ՌԴ-ից ձեռք բերված մեծաքանակ զենքը Հայաստանի Հանրապետություն չի հասել: «Իրականությունը եղել է այն, որ այն զենքը, որը մենք գնել ենք ըստ պայմանագրերի պետք է վերցնեինք Ռուսաստանի տարածքից։ Այդ զենքը մեծամասնությամբ եղել է պատրաստ, եղել է պահեստավորված։ Պատկերացրեք երկու-երեք տարի եղել է պահեստներում, ռուսական կողմը սպասարկել է պահպանել է: Ես ճիշտն ասած զարմացած եմ, թե ինչի է պայմանագրերը կնքվել, որ պետք է հայկական կողմը վերցներ Մոսկվայից, ինչի չէր կարելի այնպիսի պայմանագիր կնքեին, որ արտադրողը պետք է հասցնի Երևան»-նշել է Արշակ Կարապետյանը և հավելել, որ ՌԴ դեմ կիրառվող սանկցիաները և Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհն է եղել միակ խոչընդոտը։ Իսկ սանկցիաներն իդեպ ՌԴ զենք արտադրող գործարաների դեմ ԱՄՆ և Եվրոպական մի շարք պետությունների կողմից կիրառվում էին մինչև Ռուս- Ուկրաինական պատերազմի սկսելը:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի կարծիքով, չի կարելի մտնել քաղաքականությամբ զբաղվող մարդկանց անձնական տիրույթ, դա ըստ գեներալ-մայորի անթույլատրելի է. «Այո, եթե այդ մարդը սխալներ է անում քաղաքական դաշտում, եկեք դրա մասին խոսենք։ Ձեր կարծիքն ասեք, ոչ թե կպեք անձին։ Դեմ եմ անձին կպնելուն: Ես առաջարկում եմ, պայքարի ձևերը փոխել և բերել քաղաքակիրթ դաշտ` անցնել անձնականից: Պետք է քաղաքակիրթ երկիր դառնանք, իսկ քաղաքակիրթ երկրում տենց բան ընդունված չի»։

Հարցազրույցի վերջում Արշակ Կարապետյանը խոսել է նաև իր կողմից ղեկավարվող շարժման գործունեության մասին: «Մեր նպատակը նորից եմ կրկնում մեր երկրի պետականությունը պահպանելն է և մեր ազգի ապագան ապահովելը»- իր խոսքը եզրափակել է Արշակ Կարապետյանը։

 

Հայաստան «Համահայկական ճակատ» Արշակ Կարապետյան հարցազրույց

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին