f

Անկախ

«Մեկնարկի՛ր» ծրագրի 12 մասնակից կբացահայտի ստարտափ էկոհամակարգը


«Մեկնարկի՛ր» կրթական ծրագրով 12 դպրոցական հիմնարար գիտելիքներ կստանա ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ և կուսումնասիրի հաջողակ ստարտափ ընկերությունների փորձը:

«Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ հայտարարել են «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասին։

«Առհասարակ, զարգացման լոկոմոտիվը երիտասարդությունն է: Նրանց երևակայությունը, ստեղծագործելու ներուժն ու արդյունքի հասնելու ձգտումը թույլ են տալիս առաջընթաց արձանագրել այնտեղ, որտեղ թվում է՝ ամեն ինչ ասված է: Մեզ՝ առաջատարի փորձ կուտակած ընկերություններիս, մնում է նպաստել այդ միջավայրի ձևավորմանն ու խթանմանը: Վիվա-ՄՏՍ-ի համար սա սկզբունքային մոտեցում է: Խելացի լուծումների դարաշրջանը նոր ու կարևոր մարտահրավեր է, իսկ ժամանակին համահունչ լինելը՝ անխուսափելի: Ողջունում եմ ծրագրի մասնակիցներին՝ ակնկալելով բուռն քննարկում, նոր մտքեր և նախագծերի իրականացում»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Երկու փուլով իրականացվող ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա շփվել տարիների հարուստ փորձ կուտակած և Հայաստանում զգալի հաջողություն արձանագրած  ընկերությունների և հիմնադրամների ղեկավարների հետ: Դրան կհաջորդի մենթորների ղեկավարությամբ աշխատարաններին մասնակցությունը: Արդյունքում երիտասարդները բազային գիտելիքներ կստանան ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ: Փոքրիկ խմբերում ներգրավված մասնակիցները կներկայացնեն իրենց մտքերն ու առաջարկությունները, կքննարկեն դրանք և կկարողանան գնահատել ծրագիր սկսելու հավանականությունը:

«Ծրագրի նպատակն է աջակցել ավագ դպրոցի աշակերտներին, որոնք ստարտափ հիմնելու գաղափարներ և ներուժ ունեն։ Այս ծրագրի ընթացքում նրանք կկարողանան պատկերացում կազմել հաջողված ստարտափ հիմնելու մասին և ապագայում խուսափել ամենատարածված սխալներից։ Երիտասարդները մեծ ներուժ ունեն, և նրանց ապագայի մեջ ներդրումը իսկապես կարևոր է մեր երկրի համար»,- ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը։

Աշխատարաններում մշակված և մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևի: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 1 000 000 դրամ։ Ծրագիրն ավարտվելու է 2024թ.-ի ամռանը:

IMG_8947.JPG (107 KB)

IMG_8967.JPG (87 KB)

IMG_8963.JPG (78 KB)

IMG_8988.JPG (101 KB)

Հայաստան «Մեկնարկի՛ր» կրթական ծրագիր

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին