f

Անկախ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյան ընդգծել է Հայաստանում փախստական երեխաներին շարունակական աջակցության անհրաժեշտությունը


ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն և փախստականների և միգրանտների կարիքներին արձագանքման հարցերով Եվրոպայում հատուկ համակարգող Ռեջինա դե Դոմինիչիսը ամփոփել է Հայաստան այցը: Այդ մասին հայտնում են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից:

Այցի ընթացքում դե Դոմինիչիսը հանդիպել է ՀՀ Կառավարության պաշտոնատար անձանց՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Քննարկումներն ընթանում էին ընթացիկ բարեփոխումներին ուղղված աջակցության և Հայաստանում երեխաների հիմնական առաջնահերթությունների շուրջ:

Դե Դոմինիչիսը վերահաստատեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնառությունը՝ շարունակելու գործակցել ՀՀ Կառավարության հետ հումանիտար-զարգացման ծրագրերի շրջանակում՝ ապահովելու բոլոր երեխաների, այդ թվում՝ փախստական երեխաների և ընտանիքների համար հավասար հասանելիություն պաշտպանության, առողջապահության, կրթության և սոցիալական աջակցության ծառայություններին:

Սեպտեմբերին փախստականների ներհոսքին արձագանքելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստել է առաջնագծում հարյուրավոր սոցիալական աշխատողների՝ տրամադրելու հոգեբանական առաջին օգնություն և աջակցություն և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամք՝ արդեն ընդգրկելով 7025 երեխայի, դեռահասների և խնամակալների:

«Տեղահանումը խորապես ազդում է երեխաների վրա: Չպետք է մոռանանք, որ 30,000 երեխայի և նրանց ընտանիքներին անհրաժեշտ են ընթացիկ հոգեբանական աջակցություն և մշտական հասանելիություն կենսական նշանակության ծառայություններին», -նշել է դե Դոմինիչիսը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մինչև 2024 թ.-ի մարտ ամիսը 12,6 մլն ԱՄՆ դոլարի հանգանակության կոչ է արել փախստական երեխաների և նրանց ընտանիքների կարիքները հոգալու համար: Այս կոչը միայն 40 տոկոսով է ֆինանսավորված:

Ավելի քան 3700 դպրոցահասակ երեխաներ ստացել են դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և ուսումնական այլ պարագաներ, իսկ հինգ մարզերի մանկապարտեզների 320-հոգանոց աշխատակազմը վերապատրաստվել է բոլոր երեխաների համար ներառական ուսումնական միջավայր ապահովելու համար: Աշխատանքներ են տարվում 14,000 երեխաների ընտանիքների այս տարի հագուստի վաուչեր տրամադրել, իսկ 2,500 հղի և նոր ծննդաբերած կանանց՝ դեղատներից օգտվելու վաուչերներ:

Այցի ընթացքում դե Դոմինիչիսը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ գործող կենտրոն, որը խնամք և աջակցություն է տրամադրում խոցելի երեխաներին և ընտանիքներին, այդ թվում բռնություն վերապրած և փախստական երեխաներին: Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնը» երեխաների և նրանց ընտանիքների համար ապահով վայր է, որտեղ նրանք կարող են օգտվել կենսական նշանակության, այդ թվում՝ հոգեսոցիալական աջակցության և առողջապահության ծառայություններից: Կենտրոնը նաև աջակում է կախել ընտանիքների բաժանումը:

«Կենտրոնում ես հանդիպեցի Հիլդա անունով մի փոքրիկ աղջկա, որ, չնայած իր դժվարություններին, պատմեց ինձ, որ սիրում է իր դպրոցը,  մաթեմատիկան և ցանկանում է նկարիչ դառնալ: Նրան դուր է գալիս կենտրոն գալ, քանի որ այնտեղ նա խաղաղություն է գտնում: Կենտրոնը փրկօղակ է երեխաների և նրանց ընտանիքների համար, իսկ սոցիալական աշխատողները և հոգեսոցիալական աջակցության մասնագետները անհավանական աշխատանք են կատարում գործերի կառավարման և ուղղորդման հարցում», - նշել է դե Դոմինիչիսը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աշխատել ՀՀ կառավարության, գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ՝ երեխաների և նրանց ծնողների համար հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության հասանելիությունն ընդլայնելու համար՝ միաժամանակ երկարաժամկետ հեռանկարում շարունակելով ուժեղացնել համայնքային ծառայությունները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում գործում է 1994 թվականից և աջակցում է Կառավարությանը երեխաների պաշտպանության, կրթության, առողջապահության և սոցիալական քաղաքականության ոլորտներում՝ Հայաստանի երեխաների կարիքների արձագանքմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման գործում՝ կենտրոնանալով բնակչության առավել խոցելի շերտերի վրա։

Հայաստան ՅՈՒՆԻՍԵՖ

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին