f

Անկախ

2023-ը լուրերում. իրադարձություններ, որոնք համաշխարհային պատմությունն են կերտելու


Ինչո՞վ է հիշվելու 2023-ն աշխարհում: «Անկախն» առանձնացրել է տարվա կարևորագույն իրադարձություններից մի քանիսը: 

Երկրաշարժ և ընտրություններ  Թուրքիայում 

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում և արևմուտքում  տեղի ունեցավ երկրաշարժ 7.8 մագնիտուդով, որն ուղեկցվեց ավերածություններով: Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվեց 44 հազարից ավել մարդ, Սիրիայում՝ շուրջ 6 հազարը: 1939-ից ի վեր սա ամենաուժգին երկրաշարժն էր Թուրքիայի տարածքում: Թուրքիա փրկարարական խումբ և մարդասիրական օգնություն ուղարկեց նաև Հայաստանը, չնայած փակ սահմաններին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը: 

Երկրաշարժին ոչ համապատասխան արձագանքը և դրա հետևանքով մեծաթիվ մարդկային զոհերը Թուրքիայում լարված սոցիալ-քաղաքական իրավիճակ ստեղծեցին: Բայց դա չխանգարեց, որ Էրդողանը խորհրդարանական և նախագահական ընտրություններում հաղթանակ տանի: 2002-ից իշխանության ղեկին գտնվող Էրդողանի համար դրանք ամենաբարդ և վճռորոշ ընտրություններն էին: Բայց նա երկրորդ փուլի արդյունքներով և մի քանի տոկոս առավելությամբ հաղթանակ տոնեց՝ այդպիսով կանխորոշելով Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական վեկտորն առաջիկա տարիների համար: 

Լարվածություն ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում

Փետրվարի սկզբին ԱՄՆ-ի տարածքում չինական օդապարիկի հետ տեղի ունեցած միջադեպով  ազդարարվեց երկու երկրների հարաբերությունների վատթարացումը։ Չնայած հունիսին ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի՝ Պեկին կատարած այցին, Միացյալ Նահանգները լրացուցիչ սահմանափակումներ սահմանեց  Չինաստանի հետ առևտրի համար, ինչպես նաև պահանջեց Պեկինից  մեղմել իր դիրքորոշումը  Թայվանում, Ֆիլիպիններում   ամերիկյան ռազմական ներկայության հարցում:  Ջո .Բայդենի և Սի Ցզինպինի նոյեմբերին կայացած հանդիպումը Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի   շրջանակներում առանձնապես արդյունք չունեցավ  երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցում։

Ուկրաինական հակահարձակման ձախողում

Ուկրաինայի զինված ուժերի երկար սպասված հակահարձակումը, որը սկսվեց  2023 թվականի հունիսին, չարդարացրեց արևմտյան հանրության սպասելիքները։ Աշնանը Ռուսաստանը միայն ավելացրեց իր ռազմական կոնտինգենտը ճակատում, մինչդեռ Արևմուտքը սկսեց ավելի ու ավելի շատ «հոգնածություն» դրսևորել հակամարտությունից:

Ռազմի դաշտում Ռուսաստանի աճող ներուժի ֆոնին գնալով հաճախակիանում են բանակցային գործընթացին անցնելու կոչերը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի դիրքորոշումը, ամենայն հավանականությամբ, կախված կլինի նրանից, թե արդյոք 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում արդյոք կընտրվի «Ուկրաինայի հետ հարաբերությունները խզելու ցանկություն ունեցող նախագահ»:

ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա

Սեպտեմբերի վերջին ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարեց.. «Մերձավոր Արևելքի տարածաշրջանն այսօր ավելի հանգիստ է, քան վերջին երկու տասնամյակներում»: Ութ օր անց Համասը հարձակվեց Իսրայելի վրա։ Հարձակումն առիթ դարձավ, որ Իսրայելը սկզբում օդային, ապա ցամաքային ռազմագործողություն իրականացնի Գազայի հատվածում: Նպատակ է սահմանվել հիմնովին ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: Արևմտյան ու արաբական երկրները լռություն են պահպանում՝ սատարելով Իսրայելին: Բայց պաղեստինցի խաղաղ բնակչության շրջանում հազարավոր զոհերը նաև դժգոհություն են առաջացնում, որոնք ընդամենը բանավոր հայտարարություններով են սահմանափակվում՝ չվերածվելով գործողությունների: Փորձագետները չեն բացառում հնարավորությունը, որ հակամարտությունը կարող է ընդլայնել սահմանները և վերածվել համաշխարհային դիմակայության:

Քաղաքացիական պատերազմ Սուդանում

2023 թվականին Սուդանում քաղաքացիական պատերազմ սկսվեց, չնայած ակնկալվում էր, որ երկիրը դեմոկրատական զարգացման փուլ պետք է թևակոխեր:  Սուդանի զինված ուժերի և արագ արձագանքման ուժերի միջև հակամարտությունը սրվեց ապրիլին և տարեվերջին՝ հանգեցնելով  ավելի քան 10,000 մարդու մահվան և մոտ 5,6 միլիոն մարդու տարհանման: Սուդանում քաղաքացիական պատերազմը ոչ միայն ժողովրդավարության դեմ ուղղված հերթական մարտահրավերն է, այլև այսպիսով այդ երկիրը դառնում է տարածաշրջանում երկարաժամկետ հումանիտար ճգնաժամի կենտրոն:

Լեռնային Ղարաբաղը՝ Բաքվի վերահսկողության տակ

2023 թվականի սեպտեմբերին, մի քանի օրվա ընթացքում, Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը, որից հետո հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց. 100 հազարից ավելի հայեր ապաստանեցին Հայաստանում։ Եվ չնայած ՀՀ իշխանությունները պնդում են, որ այսպիսով Արցախի խնդիրը լուծված է, փորձագետները համոզված են, որ հակամարտությունն ընդամենը նոր փուլ է թևակոխել: 

Դեմոկրատիայի անկում

Արդեն 6 տարի անընդմեջ աշխարհում ավելի շատ են երկրները, որոնք դեմոկրատիայի գնահատման ցուցանիշների անկում են արձանագրում, քան դրական առաջընթաց ունեցող երկրները: Ավելին, 2023 թվականը կարող դառնալ 8-րդ տարին, երբ փորձագիտական հանրությունն արձանագրում է դեմոկրատական ինստիտուտների հետընթաց աշխարհում: Հուլիսին Նիգերի դեմոկրատական ​​ճանապարհով ընտրված կառավարության տապալումը և ռազմական հեղաշրջումը շարունակական անկման ամենատեսանելի ապացույցն են: Բացասական ազդանշանների ցանկում են նաև տարբեր, այդ թվում արևմտյան երկրներում ազգայնական, աջակողմյան կուսակցությունների ընտրազանգվածի մեծացումը և հաղթանակներն ընտրություններում, ինչպես նաև  ժողովրդավարական սկզբունքների ոտնահարումները  Ասիայի, Աֆրիկայի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի շատ երկրներում։ .

Տիեզերական մրցավազք

Աշխարհի գերտերությունները ավելի ու ավելի մեծ ջանքեր և միջոցներ են ուղղում տիեզերքի ուսումնասիրությանը: Տիեզերքը դարձել է գերտերությունների մրցավազքի հարթակներից մեկը: 2023 թվականին Ռուսաստանը փորձեց վայրէջք կատարել Լուսնի վրա, Հնդկաստանը դարձավ աշխարհում 4-րդ երկիրը, որին հաջողվեց դա անել, իսկ Չինաստանը և Միացյալ Նահանգները հայտարարեցին հավակնոտ տիեզերական ծրագրերի մասին: Հաշվի առնելով կարգավորող կայուն  մեխանիզմների բացակայությունը՝ մրցավազքը և գերտերությունների շահերի բախումները կարող են հանգեցնել  տիեզերքի ռազմականացման։

Արհեստական բանականության  (AI) ներուժն ու ռիսկերը

Անցած տարվա ընթացքում արհեստական բանականության  նկատմամբ աճող ուշադրությունն  ակտիվացրել է համապատասխան տեխնոլոգիաների կիրառման հեռանկարների շուրջ քննարկումները: Մի կողմից՝ արհեստական ​​բանականությունը հնարավորություն է տալիս արագացնել մարդկային գործունեությունը տարբեր ոլորտներում՝ դիզայնից մինչև բժշկություն։ Մյուս կողմից, տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ ոչ հասարակությունը, ոչ կառավարությունները ժամանակ չունեն պոտենցիալ ռիսկերը մեղմելու մեխանիզմներ մշակելու համար, ինչպիսիք են զանգվածային գործազրկությունը կամ սոցիալական անհավասարության ավելացումը:

Հնդկաստանը ամենամեծ բնակչությամբ երկիրն է

2023 թվականին բնակչության թվաքանակով Հնդկաստանն առաջ անցավ Չինաստանից՝ դառնալով աշխարհի ամենամարդաշատ երկիրը: Հնդկաստանը պաշտոնապես ունի 1.43 մլրդ բնակիչ: Ժողովրդագրական կանխատեսումների  համաձայն՝ Հնդկաստանի բնակչությունն առաջիկայում կշարունակի աճել, մինչդեռ Չինաստանի բնակչության թվաքանակն աստիճանաբար կկրճատվի և կծերանա: Ժողովրդագրական ցուցանիշները հիմնարար դեր  ունեն տնտեսական ոլորտի համար։ Աճող երիտասարդ աշխատուժը պայմաններ է ստեղծում արագ տնտեսական աճի համար: Հետևաբար Հնդկաստանն իր նոր կարգավիճակով  ներուժ ունի փոխելու ուժերի հավասարակշռությունն Ասիայում:

2023 թվականը՝ ամենաշոգ տարին

2023 թվականը կլինի երբևէ գրանցված ամենաշոգ տարին. Այսպիսին է Եվրոպական միության «Կոպեռնիկուս» կլիմայական փոփոխությունների ծառայության եզրակացությունը՝ հիմնված տարվա կլիմայական ցուցանիշների վերլուծության վրա: 

Ամբողջ աշխարհում ջերմաստիճանն այսքան բարձր չի եղել արդեն 125000 տարի: 2023 թվականն  ունեցել է վեց ռեկորդային ամիս և երկու ռեկորդային սեզոն:

Նախաինդուստրիալ ժամանակների և այսօրվա միջև եղած այդ տարբերությունը աշխարհը վտանգավոր կերպով մոտեցնում է գլոբալ տաքացման 1,5 աստիճան Ցելսիուսի շեմին, որի մասին գիտնականները տարիներ շարունակ զգուշացրել են: Շարունակվող տաքացումը նշանակում է, որ եղանակային էքստրեմալ իրադարձությունները, որոնք արդեն իսկ վատթարացել են, կդառնան էլ ավելի հաճախակի և ինտենսիվ՝ խորացնելով երաշտներից, ջրհեղեղներից, փոթորիկներից և անտառային հրդեհներից առաջացած վնասն ու մարդկային կորուստները:

Կորոնավիրուսի համավարակն ավարտված է

2023-ի մայիսին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին: Այսպիսով համավարակը  տևեց 3 տարի 1 ամիս 24 օր։ ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ արտակարգ դրության վերացումը չի նշանակում, որ վիրուսը դադարել է վտանգ ներկայացնել:

Տարվա ռեբրենդինգ. Twitter-ը վերանվանվել է «X»

Հայտնի Twitter սոցիալական ցանցը նոր սեփականատիրոջ՝ Իլոն Մասկի որոշմամբ վերանվանվել է «X»։ X-ը Մասկի ամենասիրելի տառն է այբուբենում և ներառված է նրա բոլոր ընկերությունների անվանումներում՝ օրինակ՝ SpaceX: 

Պլատֆորմը կոչվում էր  Twitter՝ 2006 թվականի մարտին գործարկվելուց ի վեր, իսկ կապույթ թռչնակը նրա խորհրդանիշն էր: Մասկը մտադիր է ցանցը վերածել «հավելվածի», որը նման է չինական WeChat-ին:

Ռեբրենդինգի հետևանքով սոցիալական ցանցի օգտատերերի  ակտիվության նվազում է արձանագրվել: 




 

2023 միջազգային լուրեր Ուկրաինա Ռուսաստան Արցախ Սուդան Ժողովրդավարություն կլիմայական փոփոխություններ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին