f

Անկախ

Սոպրանո Մարիա Սարդարյանը՝ Պրահայի Սուրբծննդյան համերգի հայտնություն


Դեկտեմբերի 19-ին  Պրահայի նոր քաղաքապետարանի դահլիճում  Երաժշտական տաղանդների բարեկամների միությունը կազմակերպել էր Սուրբծննդյան համերգային երեկո, որի զարդն էին միլանաբնակ  սոպրանո Մարիա Սարդարյանը եւ պրահայաբնակ  իսլանդացի մեցցո-սոպրանո Առնհեյդուր Էիրիկսդոտտիրը։  Նրանց նվագակցում էր դաշնակահար եւ երգիչ  Ահմադ Հեդարը։

Մեկ ժամանոց ծրագիրը կազմված էր ամենայն բծախնդրությամբ՝ առաջնահերթությունը տրված էր հայտնի արիաներին ու ստեղծագործություններին։ Կազմակերպիչը՝ Ալյոնա Կուներտովան բծախնդրորեն ընտրել էր Դոնիցետիի, Ռոսինիի, Մոցարտի, Շտրաուսի, Հումպերդինքի, Օֆենբախի, Կալդալօնսի, Դելիբի ստեղծագործությունները, որոնք տոնական մթնոլորտ էին ապահովում քաղաքապետարանի միջնադարյան ամրոց հիշեցնող դահլիճում։  Մարիայի եւ Առնհեյդուրի առանձին կատարումներին հետեւում էին զուգերգերը։ Ամեն ինչ այնքան բնական էր ընթանում, որ դահլիճի հետ կապն էլ միանգամից ստեղծվեց։  Տաղանդավոր երգչուհիները գերեցին ոչ միայն իրենց ձայնով, այլեւ դերասանական գրավիչ խաղով։ Ու թեեւ նրանց ձայնի տեմբրները տարբերվում էին, սակայն զուգերգերի ժամանակ զգացվում էր մի անբացատրելի ներդաշնակություն։ Համերգային ծրագրի անակնկալը Մարիայի հայերեն կատարումն էր՝ Կոմիտասի «Օրորը», որը դահլիճն ունկնդրեց քար լռությամբ, իսկ ապա պատասխանեց  ինքնաբուխ բուռն  ծափահարություններով։  Կատարումից առաջ Մարիան բացատրեց, թե ինչու՞ է ընտրել Կոմիտասին։ Երբ 18 տարեկան էր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան ընդունվելիս քննությունից առաջ մոտեցել է Կոմիտասի արձանին եւ ձեռքը հպելով, խոստում տվել, որ եթե ընդունվի, ապա աշխարհի որ մասում էլ գտնվի, իր համերգների ընթացքում պետք է հայերեն երգ կատարի։ Եվ նա իր խոստումը պահել է։

Մարիան ընդունվել եւ 2014թ ավարտել է Կոնսերվատորիան,  այնուհետեւ ուսանել է Իտալիայի Օզիմոյի քաղաքի Երգի ակադեմիայում, ապա Նեապոլի Սան Կառլո Ակադեմիայում մասնագիտացել է աշխարհահռչակ սոպրանո Մարիելլա Դեվիայի  հետ, ում հետ շարունակում է սովորել։ Ակադեմիայի մի քանի այլ շրջանավարտների և Նեապոլի թատրոնի նվագախմբի հետ նա մասնակցել է 2022 թվականի դեկտեմբերի 18-ին Պրահայի Ռուդոլֆինումում կայացած գալա համերգին՝ իտալական մշակութային ինստիտուտի հիմնադրման 100-ամյակի տոնակատարության շրջանակներում։ Այլապես, նա արդեն բնակվում է Միլանում եւ անընդհատ ելույթներ է ուենում իտալական տարբեր օպերաներում։  Նշենք միայն, որ 2016 թվականի օգոստոսին նա հաղթել է Զալցբուրգում կայացած Grande Voci երգի միջազգային մրցույթում։

Վերջերս Սան Կառլո թատրոնում Մարիան դեբյուտ է ունեցել Մուզետտայի դերերգով Պուչինիի «Բոհեմ» օպերայում։ Ապրիլին երգել է Բրամս «Գերմանական Ռեքվիեմ»ը  Պալմա  Մայորկայի տաճարում Իսպանիայի Թագուհի Սոֆիայի ներկայությամբ։

Իսկ 2022 թվականին Հռոմում նա մասնակցել է Օտտավիո Ձինո միջազգային պատվավոր մրցույթին եւ նվաճել երկրորդ մրցանակն ու հանդիսատեսի մրցանակը։

Իսկ իսլանդուհի  մեցցո-սոպրանո Առնհեյդուր Էիրիկսդոտտիրը 2023 թվականի սեպտեմբերին ստացել է հեղինակավոր Թալիա մրցանակը Ռիչարդ Շտրաուսի «Վարդագույն հեծելազոր» օպերայում Օկտավիանոսի դերի համար։ Նա նաեւ խաղացել է Պրահայի Ազգային թատրոնի նոր օպերային բեմադրությունում, որտեղ հանդես է գալիս իբրեւ մենակատար: Առնհեյդուրը երգեցողություն է սովորել Ռեյկյավիկի կոնսերվատորիայում  և շարունակել ուսումը Վիեննայի Universität für Musik und darstellende Kunst համալսարանում։ 2018-2020 թվականներին եղել է Քյոլնի օպերայի ստուդիայի անդամ։ Նա առաջին անգամ   Պրահայում  ելույթ է ունեցել Երաժշտական ​​տաղանդների ընկերների և Nachtigall արտիստների ասոցիացիայի համերգին 2018 թվականին։

Հետաքրքրական է նաեւ, որ երգչուհիները սահուն անցումներ էին կատարում իտալերենից գերմաներենի ու ֆրանսերենի, ապա՝ իրենց մայրենի լեզվին։ Իսկ հայտնի Սուրբծննդյան երգը կատարեցին զուգերգով՝ ամեն մեկն իր մայրենի լեզվով, իսկ վերջում՝ նաեւ անգլերեն։

Վերջում ավելացնենք, որ երեկոն տեղի ունեցավ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի բարձր հովանու ներքո։ Համերգային ծրագիրը Սուրբծննդյան հրաշքների շարքից էր, որի ընթացքում բացահայտեցինք մի հիասքանչ երգչուհու՝ սոպրանո Մարիա Սարդարյանին։ Կանաչ ճանապարհ մեր հայրենակցուհուն։

Հ. Ասատրյան

Պրահա

Լուսանկարները՝ Օրերի

Աղբյուրը՝ Օրեր

Մարիա Սարդարյան համերգ Սուրբ Ծննդյան տոն Պրագա Հայաստան

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին