Անկախը ներկայացնում է առաջիկա օրերի մշակութային իրադարձությունները.
Դեկտեմբերի 18֊ին` ժամը 13։00-ին, 15։00-ին, 19։00-ին Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում տեղի կունենա «Սանտայի նվերները» մանկական երաժշտական ներկայացումը։ Ներկայացումը կարող եք դիտել նաև առաջիկա օրերին` մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Դեկտեմբերի 18-ից սկսած ամեն օր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կարող եք վայելել Նոր Ամանորյա <<ՓԱՅԼՈՈՒ>> մյուզիքլը։
Դեկտեմբերի 18-ից թատրոն «Կայարանում» կարող եք դիտել <<Ամանորյա գունեղ հեքիաթ - Գրինչ>> ներկայացումը։
Դեկտեմբերի 19-ին և 20-ին` ժամը 19։30-ին, Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա <<Իսկ վերջում ստրիպտիզ>> ներկայացումը։
Դեկտեմբերի 20-ին և 21-ին` ժամը 19։00-ին, Երևանի Պետական Կամերային թատրոնում տեղի կունենա «Ծննդյան վկայական» ներկայացումը։
Դեկտեմբերի 21-ին` ժամը 19։00-ին, Բոհեմ թատրոնում տեղի կունենա Hotel Կալիֆորնիա ներկայացումը։
Դեկտեմբերի 22-ին` ժամը 19։00-ին, Երևանի Պետական Կամերային թատրոնում տեղի կունենա «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։