Գժվացնող նարատիվներից. «արցախցին կորցրեց իր հայրենիքը» կամ «հայրենազրկված արցախցիներ» արտահայտությունը։
Ստացվում է, որ ասողը ցավ է ապրում, այո՛, բայց իր կորստի համար չէ, այլ ուրիշների՝ արցախցիների։ Սա, ըստ էության, «Հայաստան ու Արցախ» ահավոր վնասակար խոսույթի մետասթազներից է։
Բոլորս ենք կորցրել մեր հայկական հայրենիքի զգալի մասը, ոչ միայն արցախցին։
42 հազար քառակուսի կմ-ից 13 հազար քառակուսի կմ-ն կորցրել ենք։ 2020 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ բոլորիս ունեցած տարածքի մեկ քառորդը։
Հասկանո՞ւմ ենք սա։