f

Անկախ

2024-ի գույները. ի՞նչ հագնել, ո՞ր գույներից խուսափել և ինչպե՞ս ստանալ վիշապի բարեհաճությունը Նոր տարում


Ամանորի հաճելի հոգսերի ժամանակն է, երբ մտովի ամանորյա ճաշացանկն ենք կազմում,  զգուշությամբ թաքցնում  մեր հարազատների նվերները պահարանում և նաև մտածում, թե ինչ հագուստ ենք հագնելու Վիշապի տարին դիմավորելու համար: Հագուստի ո՞ր գույնն ընտրել՝  հաջողություն գրավելու  և միաժամանակ  տոնածառի հետ չմրցելու:  Առաջիկա ցիկլի գույները, ըստ չինական ավանդության, շատ վառ են, տոնական և կոնտրաստային:  Ուստի յուրաքանչյուրը կարող է ընտրել 2024 թվականի  իր գույնը ինտերիերի, զգեստի և նույնիսկ ամանորյա սեղանի համար։

Ի՞նչ գույն է սիրում Վիշապը

Հասկանալու համար, թե 2024 թվականի Ամանորին  որ գույնը ձեզ հաջողություն կբերի, նախ պետք է պարզել, թե տարվա խորհրդանիշն  ինչ բնավորություն ունի։ Վիշապը հզոր է, ուժեղ, խարիզմատիկ, սիրում է վառ հագնվել և լինել ուշադրության կենտրոնում։ Չափազանց  ազնիվ է  և արդար, չի հանդուրժում սուտը որևէ ձևով: Իսկական Կազանովա է, նա սովոր է, որ կանայք խենթանան իր համար: Նա աշխատասեր է, բարի, առատաձեռն, սիրում է օգնել և երբեմն բառացիորեն «լավություն է անում»: Ահա այսպիսին է հերոսը, որի նմանությամբ պետք է հագնվենք և զարդարենք տոնածառն Ամանորին: 

Ի՞նչ գույնի հագուստ ընտրել  2024 թվականը դիմավորելու համար

Դժվար թե  որևէ մեկը կարող է լրջորեն որոշել կնոջ փոխարեն, թե ինչ գույնի զգեստ  պետք է նա  հագնի Նոր տարին դիմավորելու  համար, նույնիսկ եթե դա Վիշապի տարի է: Տեղին է, որ կինը երեկույթին ներկայանա իր սիրելի գույնի զգեստով:  Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք շահել տարվա խորհրդանիշ Վիշապի բարեհաճությունը, խորհուրդ ենք տալիս նախապատվությունը տալ ստորև ներկայացվող  գունապնակին.

Զմրուխտագույն

Սա 2024 թվականի հագուստի հիմնական գույնն է  ըստ չինացի աստղագուշակների և թվաբանների: Կատարյալ է թխահերների, շագանակագույն և կարմիր մազերով կանանց  համար: Իսկ եթե հագուստի  ​​երանգը մի փոքր փայլ ունի,  Վիշապը պարզապես կշլանա  ձեր գեղեցկությամբ:

Կարմիր

Չե՞ք կողմնորոշվում, թե ինչ գույնով դիմավորել Նոր տարին։ Ընտրեք կարմիրը. դրա հիմնական զգացմունքային իմաստը ուրախությունն է, էներգիան, ուժը և թարմությունը: Նույնիսկ տարվա զուսպ փայտե խորհրդանիշները հարգում են այս գույնը: Բացի այդ, այն սազում է բացարձակապես բոլորին, գլխավորը ձեր մաշկին ու մազերի գույնին համապատասխան կարմիրի երանգ ընտրելն է։ Այսպիսով, շիկահերներին ավելի հարմար է կորալագույն կարմիր հագուստը, իսկ թխահերներին՝ բորդո գույնը։

Մանուշակագույն

Ոչ ակնհայտ և շատ համարձակ տարբերակ Վիշապի տարվա համար: Ո՞ր գույնը  միշտ թանկ, էլեգանտ և շքեղ տեսք ունի: Իհարկե, հարուստ մանուշակագույնը: Այն հիանալի տեսք ունի կանաչի կողքին, որը բոլորը կփորձեն կրել այս տարի: Եվ դուք մրցակիցներ չեք ունենա. ի վերջո, քչերը գիտեն, որ մանուշակագույն վիշապները Երկնային կայսրությունում նշանակում են հարգանք, պատիվ և բոլոր ցանկությունների իրականացում:

Ոսկեգույն

Կատարյալ է Վիշապի տարին փայլուն  սկսելու համար: Ուրիշ ի՞նչ գույնով դիմավորել կրակ շնչող վիշապին, եթե ոչ ոսկեգույն: Սա հարստության, շքեղության, առողջության, արևի գույնն է:

Ընդհանրապես, եթե ցանկանում եք ցույց տալ, որ մեկ եք Վիշապի հետ, կրեք թանկարժեք, բնական գործվածքներից պատրաստված ցանկացած իր՝ մետաքս, ատլաս կամ թավիշ:

Տղամարդկանց և կանանց հագուստի գույները 2024-ի համար

Տղամարդու կերպար. Վիշապը գաղափարներով առաջնորդվող էակ է  և հարգում է համարձակությունը: Տղամարդիկ կարող են կրել մետաքսե մանուշակագույն փողկապ, վառ ոսկեգույն կամ կանաչ պիջակ և կարմիր վերնաշապիկ: Եթե այսքանը չափազանց է ձեզ համար,  պարզապես հագեք գեղեցիկ վերնաշապիկ և ավելացրեք ոսկե աքսեսուարներ՝ ժամացույց, ճարմանդներ, տղամարդու ոսկե թևնոց կամ փայլուն փողկապ-թիթեռ:

Կանոջ  կերպար. Վիշապին հմայելը դժվար չէ, գլխավորը անկեղծ լինելն է։ Մի թաքցրեք ձեր տարիքը, հասակը և քաշը, մի հագեք սինթետիկ գործվածքներից կամ չափազանց ձիգ զգեստներ։Ընդգծեք ձեր գեղեցկությունը   աքսեսուարներով  և մի վախեցեք փայլել:

Վիշապի տարին դիմավորելիս  ինչպիսի՞ հագուստից է  ցանկալի խուսափել

Այստեղ միայն երկու կանոն կա՝ ոչ մի ձանձրալի և ոչ մի սովորական բան: Ուստի խուսափեք.

  • ջինսերից
  • հին վանդակավոր ֆլանելներից,
  • զուսպ երանգներով հագուստից `բեժ, մոխրագույն, մուգ կապույտ և այլն,
  • գրասենյակային ոճի հագուստից,
  • արհեստական ​​և անիրական մոտիվներից (ընձառյուծի տպագրությամբ գործվածքներ, զանգվածային ոսկեգույն բիժուտերիա):

2024-ի նախընտրելի գույներն ըստ կենդանակերպի նշանների

Խոյ.  Ընտրեք բորդո և գինու կարմիր: 

Ցուլ. Ձեր հաջողությունը  երկնագույն է:

Երկվորյակներ. մանանեխի, ավազագույնի, մուգ դեղինի բոլոր երանգները։

Խեցգետին. Ձեր գույնը արծաթափայլ սպիտակն  է:

Առյուծ. Դուք համերաշխ եք տարվա խորհրդանիշի հետ՝  ոսկեգույն և միայն ոսկեգույն: :

Կույս. Ձեր հաջողության  երանգը բուսական կանաչն է: 

Կշեռք. Եթե ցանկանում եք ավելի շատ ներդաշնակություն և կայունություն, ընտրեք մուգ կապույտը:

Կարիճ.  Մանուշակագույն, յասամանագույն՝  հաջողության և ազնվականության գույներ:

Աղեղնավոր. Ձեզ համար նպաստավոր կլինի  կրակի գույնը, վառ նարնջագույնը  կամ կարմիրը:

Այծեղջյուր. Ընտրեք շոկոլադե շագանակագույնը՝ ձեր տարերքի գույնը:

Ջրհոս. Նուրբ կորալագույնն  այս տարի ձեզ հաջողություն կբերի:

Ձկներ. Նախընտրեք գեղեցիկ ձիթապտղային կանաչը:

 

 

Փայտե Վիշապի տարի Կանաչ Փայտե Վիշապի տարի խմբագրի ընտրանի Ամանոր 2024 2024 Ամանոր

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին