f

Անկախ

Ինչպե՞ս ճիշտ ձևավորել բնակարանը և զարդարել տոնածառը Ամանորին. խորհուրդներ ըստ Ֆեն շույի


Որտե՞ղ դնել տոնական եղևնին  և ի՞նչ գույներով զարդարել տունն ու տոնածառը, որպեսզի ունենաք  հաջողություն, բարեկեցություն  և հարստություն, ինչպես նաև դառնաք գալիք 2024 թվականի տիրոջ՝ Կանաչ Փայտե Վիշապի սիրելին:

«Ամանորյա տոնակատարությունները մշտապես զարմանալի մեծ  էներգիա ունեն: Եվ դա համարվում է հաջողության, առատության և բարգավաճման հնարավորություններն ակտիվացնելու հիանալի ժամանակ։ Դա կարելի է անել Ֆեն շույ արվեստի շնորհիվ (շրջակա միջավայրի ներդաշնակեցման չինական համակարգ), որն օգնում է կառավարել տարածության և ժամանակի էներգիաները գույների, առարկաների և լույսի աղբյուրների ճիշտ դասավորության միջոցով»,- ասում է պրակտիկ աստղաբան, ֆեն շույ վարպետ Նատալյա Գուրյանովան: Տարածքի էներգիայի ճիշտ ակտիվացման համար վերցրեք ձեր տան հատակագիծը և այն վերածեք ուղղանկյան (եթե ունեք բաց բատշգամբ, այն դուրս է մնում գծագրից): Ուղղանկյան ներսում երկու անկյունագիծ գծեք: Անկյունագծերի հատման կետը բնակարանի կենտրոնն է, որտեղից էլ որոշում ենք լույսի ուղղությունները: 

«2024 թվականին էներգիայի ակտիվացման նպաստավոր ուղղությունները հյուսիսն ու հարավ-արևմուտքն են: Այդ հատվածներում կարելի է դնել զարդարված տոնածառը, տեղադրել  տոնական կոմպոզիցիաներ  մոմերով կամ կախել լուսավորություն: Ակտիվացնող գործոնները լույսն ու մարդիկ են: Ուստի տան այս  հատվածներում լինելն ու տոնածառի շուրջ պարելը հիանալի լուծում է»,- ասում է աստղաբանը։

Տան հյուսիսային անկյունում դրված  տոնածառը հաջողություն կբերի նոր նախագծերում, բիզնեսում և կակտիվացնի հաջողությունը կրթության և կարիերայի առաջխաղացման ոլորտում: Եթե ​​տոնածառը հարավ-արևմուտքում է, այն կբերի ռոմանտիկ ծանոթություններ և հղիություն, վառ հույզեր և տպավորություններ, բիզնեսի և կյանքի նոր ուղղությունների զարգացում և հաճելի անակնկալներ:

Տոնածառի համար առավել անբարենպաստ վայրը տան  հյուսիսարևմտյան և արևելյան կողմերն են:  Ավելի լավ է դրանք բացառել տոնական ձևավորման դիզայնից։ Մնացած հատվածները չեզոք են։

Հաջորդ տարին կանցնի Փայտե վիշապի նշանի ներքո։ Եվ չնայած այդ  էներգիան ամբողջությամբ  ուժի մեջ կմտնի  միայն 2024 թվականի փետրվարին, Նոր տարին հիանալի ժամանակ է հարգանքի տուրք մատուցելու տարվա խորհրդանիշին։

Փայտյա վիշապը սիրում է այն, ինչ բնական է և շքեղ: Ուստի հենց այս տարի ցանկալի է Ամանորը դիմավորել  շքեղ զարդարանքով  և հագուստով: 

Վիշապի սիրելի գույներն են կանաչը, մանուշակագույնը, ոսկեգույնը, կարմիրն իր բոլոր երանգներով՝ բորդոյից մինչև ալ կարմիր: Ցանկալի է տան տոնական հարդարանքից բացառել սպիտակը, վարդագույնը և երկնագույնը: 

Փորձեք նվազագույնի հասցնել սինթետիկ զարդերի և գործվածքների օգտագործումը ամանորյա դեկորացիաներում. սա կլինի առատության հզոր ազդակ  2024-ի համար։

Բայց, ինչպես միշտ, ամենակարևորը տրամադրությունն է, որը դուք կձևավորեք դեկտեմբերին և Ամանորի գիշերը, քանի որ ամենաուժեղ էներգիաները մեր ներսում են։

Աղբյուրը՝ 7days.ru

 

Վիշապի տարի Փայտե Վիշապի տարի 2024 ամանոր նոր տարի Կանաչ Փայտե Վիշապի տարի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին