f

Անկախ

1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ ինքնավար մարզում և Շահումյանի շրջանում 99,89%-ը «ԱՅՈ» ասաց ԼՂ Հանրապետության հռչակմանը


1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և Շահումյանի շրջանում անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: Մասնակիցների 99,89%-ը «ԱՅՈ» ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի անցկացման օրն է:

Այսօր աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ 120 000 Արցախի մեր հայրենակիցները, Ադրբեջանի վարած էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականության արդյունքում, զրկվեցին իրենց պատմական Հայրենիքում ապրելու իրավունքից, ենթարկվեցին սովամահության, պանտանդառութան, ցեղասպանության… աշխարհը լռեց և այսօր էլ լուռ է…

 

1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և Շահումյանի շրջանում անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: Մասնակիցների 99,89%-ը «ԱՅՈ» ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը: Այսպես դրվեց հայկական նոր պետականության իրավական հիմքը: Պետականություն, որի արյամբ գծված ու պահված սահմանները հանձնվեցին…

Տարիներ շարունակ պետականության համար մաքառող հայի անկոտրում տեսակն այսօր, հանգամանքների բերմամբ, մայր Հայաստանում է: Հայաստանի Հանրապետությունը, համայն հայությունը պարտավոր են սատար կանգնել արցախահայությանը, ով, ցավոք սրտի, այսօր իր երկրորդ հայրենիքում բախվում է մի շարք մարտահրավերների։

Հուսով եմ, որ մի օր արդարությունը կվերականգնվի, և այս երկու կարևոր տոները կվերագտնեն իրենց իմաստն ու բովանդակությունը:

Հայրենիքի ազատագրման հուսառատ սպասումներով՝ Թագուհի Թովմասյան»,- գրել է նա:

Արցախյան հիմնախնդիր Արցախի ինքնորոշման իրավունք Թագուհի Թովմասյան ՖԲ Գրառում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին