f

Անկախ

Վերաքննիչ դատարանը կրկին կալանքի տակ է պահել Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանին


2023 թվականի դեկտեմբերի «4»-ին փաստաբանները ստացել են Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանը կալանքի տակ պահելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում է գնդապետ Նորայր Ասլանյանի պաշտպանական թիմը։

Ինչպես նախկինում տեղեկացրել էր պաշտպանական խումբը, դատարաններին ներկայացվել են համապատասխան ապացույցներ առ այն, որ գնդապետ Ասլանյանի մոտ հայտնաբերված ռազմամթերքը վերջինիս տիրապետման ներքո գտնվել է օրինական հիմքերով։ Մասավորապես՝ այն ի պաշտոնե տրամադրված է եղել Արցախի նախագահի աշխատակազմի կողմից միևնույն աշխատակազմում անվտանգության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Նորայր Ասլանյանին կոնկրետ գործառույթների իրականացման շրջանակներում։

Մինչդեռ Երևանի ընդհանուր իրավասությանը առաջին ատյանի դատարանը, չվիճարկելով ներկայացված ապացույցների վերաբերելիությունը ու արժանահավատությունը, կատարում է օրենքին և տրամաբանության հիմնարար սկզբունքներին հակասող արձանագրումներ, որ «ներկայացված ապացույցները չեն չեզոքացնում մեղադրանքը», իսկ Վերաքննիչ դատարանը, ընդհանրապես անդրադարձ չկատարելով այս հանգամանքին, պարզապես գնահատում է, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ եզրահանգումներ է կատարել։

Փաստաբանների գնահատմամբ՝ եթե իրավական առումով աբսուրդային այս մեղադրանքը հասնի հրապարակային դատավարության փուլ, ապա շատ հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ այլ ապացույց պետք է հավաստեր ենթադրյալ ապօրինի ռազմամթերքի օրինական լինելը։    Պաշտպան Արմեն Անդրիկյանը նշել է. «Ընդհանուր առմամբ մեղադրանքի աբսուրդայնությունը, հիմնավոր կասկածի ու կալանավորման հիմքերի բացակայության պայմաններում անձին շարունակական անազատության մեջ պահելը լուրջ հիմքեր է տալիս ենթադրելու գործընթացի իրական  դրդապատճառների մասին։ Միանշանակ է, որ գնդապետ Ասլանյանի նկատմամբ կիրառվող կալանքը իր մեջ պարունակում է պատժի տարեր։ Ընդ որում անհասկանալի է, թե կոնկրետ ինչ «արարքի» համար են պատժում գնդապետ Ասլանյանին»։

Մասնավորապես մտահոգիչ հանգամանք է, որ Ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար է գտել դատարանում փաստարկել, որ Նորայր Ասլանյանը, որպես բարձրաստիճան զինվորական, հեղինակություն է վայելում հանրության շրջանում և այդ փաստի ուժով կարող է ազդել քննության վրա։ Վերջին շրջանում հաճախակի դարձաձ այս փաստարկը արատովոր պրակտիկա է ձևավորում իրավապահ համակարգում, ուստի փաստաբանական խումբը հարկ է համարում արձանագրել, որ անձի բարի համբավն ու հեղինակությունը չի կարող և չպետք է դրվի կալանքի հիմնավորումներում։ Ըստ այդ տրամաբանության, անձը պետք է լինի «սրիկա», որպեսզի ազատվի կալանքից։

Ավելին, ողջամտության սահմաններից դուրս է գալիս այն մոտեցումը, որ Նորայր Ասլանյանը կալանքի տակ է պահվում Արցախ փախչելու «մտավախությամբ»։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ գնդապետ Ասլանյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ կալանքի երկարացման դեմ սպառված համարելով ներպետական պաշտպանության արդյունավետ միջոցները՝ պատրաստվում է դիմում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք, որ Նորայր Նելսոնի Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։

2021 թվականից Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում զբաղեցրել է անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը։

 

Նորայր Ասլանյան կալանք Արցախի ՊԲ Վերաքննիչ քրեական դատարան Հայաստան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին