Ֆինլանդիայի մաքսատունը քրեական գործ է քննում, ըստ որի՝ ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող և երկու ֆիննական ընկերությունների կողմից արտահանվող ապրանքները, ենթադրաբար, հայտնվել են Ռուսաստանում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Քննվող գործերով ապրանքները հաշվառվել են որպես տարանցիկ՝ Ռուսաստանի միջոցով այլ երկրներ արտահանելու համար։
«Արտադրանքն էլեկտրոնիկա էր, անօդաչու թռչող սարքեր և սարքավորումներ, որոնք դասակարգված էին որպես պաշտպանական», - ընդգծում է ֆիննական մաքսային ծառայությունը: