f

Անկախ

Միայն հիշում եմ, որ վատ էի զգում, հետոն չեմ հիշում․ ուշքի եմ եկել հիվանդանոցում՝ երրորդ օրը․ բռնի տեղահանվածը մեքենայով գլորվել է ձորը


Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից Վագիֆ Շաքարյանն ընտանիքը մի կերպ է հանել սեպտեմբերի 19-ին։ Ադրբեջանցիները կրակ էին թափում շուրջ բոլոր․ հրետակոծությունից պատսպարվելու տեղ գյուղում չկար։ Մարդիկ իրենց տների առաջին հարկերում էին կուչ եկել, և միայն երեկոյան է հնարավոր է եղել տարհանել բնակչությանը։

«Որ սկսեցին ռմբակոծել, թոռներս դպրոցում էին։ Հազիվ ենք հասցրել տուն մցնել։ Դպրոցի շենքը նրանց դիրքերից 400 մետր է հեռու։ Մինչև երեկո տեղներիցս շարժվելու հնարավորություն չենք ունեցել, անդադար ռմբակոծում էին, հրետանին էր աշխատում, անօդաչուները, ինքնաթիռները, ամեն ինչ․․․ Երեկոյան ժամը 6-ի կողմերն էր, որ դեպի Կարմիր Շուկա կարողացանք գնալ։ Հույսներս դպրոցի ապաստարանն էր։ Ասեղ գցելու տեղ չկար արդեն․ գիշերը մի կերպ լուսացրեցինք, իսկ առավոտյան որոշեցինք կալոնայով դեպի Ստեփանակերտ շարժվել։ ՆՆգիի մոտ չհասած, տեսանք ճանապարհը փակել են ադրբեջանցիները։ Ոչ հետ գնալ էինք կարող, ոչ էլ առաջ շարժվել։ Երկու օր մնացինք էդտեղ՝ ճանապարհին։ Խոսակցություններ կային, թե ռուսները գալու են ուղեկցեն, որ անցնենք, բայց ոչ ոք չեկավ․․․ Երրորդ օրը հետ դարձանք՝ արդեն դեպի Կոլխոզաշեն»,-«Փաստինֆո»-ին պատմում է Թաղավարդից բռնի տեղահանված Վագիֆ Շաքարյանը։

Շաքարյանների ընտանիքը սեփական մեքենայով էր դուրս եկել գյուղից, բայց ՆՆգիի մոտ՝ ճանապարհի այն հատվածում, որտեղ ադրբեջանցիները փակել էին, բենզինը վերջանում է։ Ստիպված մեքենան թողնում են ճանապարհին, իսկ իրենք ուրիշ մեքենաներով հետ դառնում դեպի Կոլխոզաշեն։

«Երեք օր մնացել ենք Կոլխոզաշեն․ հատակին էինք նստում, քնում․․․ Տուն չէինք հասցրել մտնել, որ գոնե երեխների համար ծածկոց վերցնեինք։ Շոր էլ չէինք վերցրել։ Տղաս բանակում էր ծառայում։ Որ բոլորին արդեն դիրքերից իջացրեցին ու զինաթափեցին, ինքն էլ եկավ, մեզ վերցրեց ու դուրս եկանք դեպի Ստեփանակերտ, ճանապարհն արդեն բաց էր։ Ամսի 27-ին էլ Ստեփանակերտից ենք շարժվել։ Դե, իմ մեքենան մնացել էր ճամփին, տղայիս մեքենայի մեջ էլ շատ քիչ վառելիք էր։ Մինչև Հակարի չէր հերիքի․ մեկը 1 լիտր տվեց, մեկ ուրիշը՝ շշի մեջ մի կես լիտր․․․ Հազիվ մինչև Կոռնիձոր եկանք»,-ասում է բռնի տեղահանված զրուցակիցս։

Եթե առաջին հայացքից թվում էր, թե դժոխային այդ օրերն անցել են ու արդեն միայն Հայրենիքի կորստի ցավն է մնում, որ երբեք չի ամոքվելու, փաստորեն, այդքան էլ այդպես չէր։ Տան անդամներին թողնելով Սիսիանում՝ մեր զրուցակիցը 13-ամյա թոռան հետ, տղայի մեքենայով ուղևորվում է դեպի Վայք՝ գրանցվելու։ Հետդարձի ճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հատվածում, ինքնազգացողությունը կտրուկ վատանում է և մեքենան գլորվում է ձորը։

«Մենակ հիշում եմ, որ շատ վատ էի զգում, հավանաբար ճնշումս էր կտրուկ բարձրացել, հետո ոչինչ չեմ հիշում։ Երրորդ օրն եմ կոմայից դուրս եկել՝ հիվանդանոցում։ Մեքենան ամբողջությամբ ջարդվել էր, մետաղի ջարդոն է դարձել։ Բարեբախտաբար, թոռս լուրջ վանսվածքներ չի ստացել։ Ես էի ծանր վիճակում․ կողերս լրիվ ջարդվել էր, փայծախս շարքից դուրս եկել, թոքս էր վնասվել․․․ Բժիշկներն ուղղակի փրկել են ինձ, մինչև կյանքիս վերջին օրը երախտապարտ եմ նրանց»,-ասում է Արցախից բռնի տեղահանված ու ամեն ինչ կորցրած զրուցակիցս։

Մոտ մեկ ամիս հիվանդանոցում պառկելուց հետո Վագիֆ Շաքարյանը դուրս է գրվել, բայց ասել են, որ պետք է հնարավորինս անշարժ մնա։ Ամբողջ կյանքը Թաղավարդում, ապրած, այնտեղի մեղմ կլիմային սովոր ընտանիքն այժմ Սիսիանում է ապրում․ ապաստանել են այնտեղ՝ Արցախին մոտ լինելու համար․․․
«Դա էլ մի ուրիշ ցավ է, երբ մոտ ես, բայց անհասանելի է դարձել տունդ, չես կարող գնալ․․․»,-ասում է տեղահանված արցախցին ու հոգոց հանում․․․

Աղբյուր` Փաստինֆո

արցախցի բռնի տեղահանվածներ ցեղասպանություն Ադրբեջան հարձակում Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին