f

Անկախ

Հավատաբույր խոհեր եվ հոբելյանական ինքնանվեր


Գրախոսականի փոխարեն

 

,,Ով ով է,,կենսագրական հանրագիտարանում Երիցյան տոհմը ներկայացված է 13 անուններով: Նրանցից երկուսը՝ֆիզիկոս Հոմերոսը և անասնաբույծ Խորենը ծնվել են Սանահին գյուղում/ներկայումս Ալավերդի քաղաքի շրջագծում/:

Այս տարվա մարտի 5-ին Հոմերոս /Հովսեփ/ Սուրենի Երիցյանը դարձավ 85 տարեկան: Հոբելյանը նշեց մերձավորների հետ,որպես հոբելյանական ինքնանվեր նախապես վերահրատարակել էր իր հավատաբույր և ուսանելի խոհերը /,,Աղոթք,,,,,Էդիր Պրինտ,,/հրատ,2022 թ./: Հոգևոր և աշխարհիկ լայն շրջանակների ուշադրությանը արժանացած գիրքը առաջին անգամ հրատարակվել է 2015 թ.:

Գրքի մեկնարկում գիտական հիմնավորումներով զրույց է մեր շուրջը տեղի ունեցող երևույթների մասին որոնց զգալի մասի նկատմամբ մենք ուղղակի անտարբեր ենք:

Այստեղ հեղինակը օգնում է որ վերադարձնենք զարմանքը, երանի տանք մանկության քաղցրությանը,օրինակ վերցնենք բնաշխարհից: Հետո ընթերցողին ներկայանում են Եսայու մարգարեությունը և ֆիզիկայի երեք հրաշամանուկները:Գրքի երկրորդ մասը, որ վերնագրված է ,,աղոթք,, չափածո խոհեր,մտորումներ են,մարդաբանության փայլուն օրինակներ, կարոտի զգազումներ,կորստի ցավ,ինքնախոստովանություն.

                                                Կյանքս գնում է, ժամանակ չկա…

Ահա ահավոր վերջին պահը կգա,

Ահա կընդհատվի աղոթքիս թելը…

Ո՞ւր կտանի ինձ մեղքերիս բեռը…

Իր ծննդավայրին այդքան նվիրյալ,ծնողապաշտ ,ընտանիքասեր,սիրված դասախոս հարգելի ընկեր հեղինակը մեղքերի թողության կարիք ամենևին չունի:Նա պարզապես իր բաժին աննշան բեռը ցուցադրելով ուղղորդում է մեզ ամենքիս:Գրքի երկրորդ մասը մաղթանք է գալիք սերունդներին:Աղոթքը այստեղ նախ արմատներին՝նախնյաց է՝ հասնում,հետո նաև նրանց ովքեր նոր են ծնվելու:Սիրո պակաս Երիցյանի մտքերի հրավառությունում չկա:Գրքի վերջին 4-րդ մասուսերն է բացում ծաղկի թերթերը.

                                                            …Ծտի նման ապրող չկա,

                                                            Ապրողը միշտ սիրտ է մաշում,…

Ամենևին նպատակ չէի դրել,բացել այս գոցտրիկ ժողովածուի բոլոր փակագծերը պարզապես կամեցա հանրայնացնել այն և փոքր ինչ ուղղորդել ընթերցողին:Արժե հիշատակել որ գրքի արժեքը բարձրացնում և մտքերը ընկալելի են դարձնում գրքում զտեղված բազմաժանր ու բարձրորակ նկարները որոնց հեղինակը Կարեն Երցյանն է՝Հոմերոս Երիցյանի որդին:

Ընթերցողին շատ բան կհուշեն այն հանգամանքները որ գրքի մասնագիտական խմբագիրը ակադեմիկոս,պրոֆեսուր Էդուարդ Չուբարյանն է, իսկ վերահրատարակման երախտավորը, ցավոք արդեն երջանկահիշատակ, Սերգո Երիցյանը:

Ինձ մնաց օգտվել պատեհ առիթից և համոզված լինելով որ երբեք էլ ուշ չէ, միանալ անվանի հայրենակցիս՝ Հոմերոս Երիցյանի 80-ամյակի առթիվ հնչած և շարունակվող բոլոր մաղթանքներին,պարզապես ավելացնելով.,,Կամենում եմ,որ գալիքդ անցնի քո երազանքների Հայաստանում,,:

Վաղարշակ Ղորխմազյան

 

 

Հոմերոս Երիցյան հոբելյան Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին