f

Անկախ

Պաշտպանը միջնորդեց Ծառուկյանի և Առուստամյանի գործով բոլոր ապացույցներն անթույլատրելի ճանաչել.Դատարանը դեռ որոշում չունի


Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի քրեական գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Էմին Խաչատրյանը բոլոր ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին միջնորդություն ներկայացրեց:

Փաստաբանի խոսքով, այս քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել «Երևանշին» ընկերությունում իրականացված խուզարկությամբ հայտնաբերված փաստաթղթերը, որոնք, ըստ վարույթն իրականացնող մարմնի, տվյալներ են պարունակել 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների ձայները ենթադրաբար գնելու, այլ խոսքով` ընտրակաշառքի մասին:

Պաշտպանական կողմը գտնում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործը հարուցվել է քրեական դատավարական օրենսգրքում նախատեսված կարգի էական խախտմամբ: Պաշտպանի խոսքով, եթե ուսումնասիրությամբ պարզվել են ընտրողների ձայները գնելու վերաբերյալ հանգամանքներ, ապա վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր նոր քրեական գործ հարուցել 10 օրյա ժամկետում, այսինքն 2020 թվականի փետրվարի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, սակայն նման բան չի արվել, գործը հարուցվել է ամսիներ անց միայն:

«Կա ողջամիտ կասկած, որ եթե այդ հայտնաբերված փաստաղթղթերն իրենց մեջ բովանդակում էին հանցագործության հատկանիշներ, ապա ինչու նախաքննության մարմինը որեւէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարել՝ պարզելու այդ փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունների իսկությունը:

Մեր համոզմամբ, դրան շարունակություն չի տրվել, քանի որ դրանք անհայտ ծագմամբ, անստորագիր, ոչ արժանահավատ փաստաթղթեր են, որոնք բովանդակում են տեղեկություններ նախընտրական ծախսերի մասին»,-ասաց Էմին Խաչատրյանը:

Նա նաև մեկ այլ հարցի անդրադարձավ՝ պնդելով, որ այս գործը պետք է քննվեր ՀՔԾ-ում, մինչդեռ այն քննել է ԱԱԾ-ն, մինչդեռ ԱԱԾ քննիչն այս գործով ոչ պատշաճ դատավարական սուբյեկտ է հանդիսացել, ուստի՝ նրա կողմից ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի են, չեն կարող օգտագործվել որպես ապացույց:

Դատախազ Դավիթ Աղաջանյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ թեեւ նյութերը հայտնաբերվել են 2020-ի փետրվարի 5-ին, սակայն «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը որևէ ցուցմունք չի տվել, իսկ փաստաթղթերն ինքնին չէին վկայում հանցագործության մասին: Իսկ երբ ամիսներ անց Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել, որից հետո արդեն առկա են եղել բավարար հիմքեր` քրեական գործ հարուցելու համար:

Դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել` մինչև լուծման համար էական հանգամանքների պարզումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոսքը շուրջ երեք տարի՝ 2020-ի հունիսից քննվող գործի մասին է, որը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին: Ըստ մեղադրանքի` ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք էր բաժանվել, և որոշ քաղաքացիներ ցուցմունքներ էին տվել։ Այդ գործի շրջանակներում 2020-ին կալանավորվել էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, իսկ ավելի ուշ վերաքննիչ դատարանը նրան ազատ էր արձակել:

Աբրահամ Մանուկյանի դեմ ցուցմունք տված միակ անձը «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն էր, ում ցուցմունքը, ըստ էության, բավարար չէր Մանուկյանին պատժելու համար: Այս տարեսկզբին պարզ դարձավ, որ Մանուկյանի դեմ հարուցված գործը կարճվել է:

Հայաստան Գագիկ Ծառուկյան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին