f

Անկախ

«Փաստ». «Մինչև Փաշինյանը չկա որևէ փաստաթուղթ Հայաստանի կողմից ստորագրված, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնության հետ կապված կառավարությունը ներկայացրել է իր առաջարկները, որոնց ամփոփիչ իմաստն այն է, որ «նախագծով առաջարկվող լրացումներն ունեն խնդիրներ իրավական որոշակիության, քրեական օրենսգրքի կառուցվածքի տրամաբանության հետ, ինչպես նաև պարունակում են ներպետական և միջազգային ատյաններում վերոշարադրյալ և այլ հիմնավորումներով տարաբնույթ մեկնաբանման առիթ դառնալու ռիսկեր, ուստի առաջարկում է ձեռնպահ մնալ դրանք կատարելուց»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվեի» ներկայացուցիչները ամփոփ փաստարկներ են ներկայացրել՝ ընդդեմ նման մոտեցման: Կառավարության տեսակետի հետ կապված կարծիք ստանալու համար դիմեցինք «Հայաքվեի» նախաձեռնող, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանին: «Զուտ էմոցիոնալ առումով, ծայրահեղ բացասական է վերաբերմունքս կառավարության ներկայացրած առաջարկների մասով՝ հասկանալի պատճառով: Սկսենք իրավական անորոշություն փաստարկից: Այն ուղղակի ծիծաղելի է: Օրինագծում բացարձակ որևէ իրավական անորոշության խնդիր չկա, իսկ եթե կան տեխնիկական խնդիրներ, կարող ենք որոշակի ճշգրտումներ մտցնել»,-ասաց Չալաբյանը: Ինչ վերաբերում է կառավարության փաստարկներին:

Մեր զրուցակիցը նշում է. «Որո՞նք են իրենց հիմնական փաստարկները: Առաջինն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Դա պարզապես ծիծաղելի է: Մի քանի պատճառով: Ալմա–Աթայի հռչակագիրը Հայաստանի կողմից ստորագրվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 21-ին, այդ ժամանակ արդեն Արցախն անկախացել էր Ադրբեջանից: Ուստի միայն դրանով պարզ է, որ Հայաստանը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Երկրորդ՝ ՀՀ-ն այդ հռչակագիրը վավերացրել է Արցախի վերաբերյալ վերապահումով, այսինքն՝ բոլոր դեպքերում Հայաստանը Ադրբեջանի խորհրդային սահմանները չի ճանաչել:

Ալմա-Աթայի հռչակագրում գրված չէ «խորհրդային սահմաններ», գրված է «գործող սահմաններ»: Այս առումով էլ 1991 թ.-ին Ադրբեջանի գործող սահմաններում Արցախը չկար, քանի որ արդեն անկախացել էր: Երրորդ՝ Ադրբեջանն այդ հռչակագրին միացել է 1993 թ.-ին, ոչ թե 1991 թ.-ին, այդ ժամանակ նա ընդհանրապես Արցախը չէր վերահսկում: Չորրորդ՝ սա ևս կարևոր է, դեռևս 1992 թ.-ին ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մանդատը եղել է Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը: Պարզ է, որ Արցախը չէր կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվել է 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայի հայտարարությամբ: Մինչև Փաշինյանը չկա որևէ փաստաթուղթ Հայաստանի որևէ իշխանության կողմից ստորագրված, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում»:

Չալաբյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կառավարության եզրակացության մեջ մեկ տարօրինակ բան էլ կա գրված՝ մեր Սահմանադրության նախաբանը հղում է կատարում Անկախության հռչակագրին, իսկ այնտեղ Արցախի հետ վերամիավորումը նշված չէ որպես ազգային նպատակ: «Արցախի հետ վերամիավորումը ոչ միայն նշված է, այլ դրված է դրա հիմքում: Հռչակագիրը հիմնված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների վերամիավորման վրա: Ավելին՝ 1990 թ.-ին Հայաստանի Գերագույն խորհրդում 12 պատգամավոր Լեռնային Ղարաբաղից էր: Մեկ վերապահում էլ իրենց եզրակացության վերաբերյալ:

Ասում են՝ մեր Քրեական օրենսգրքում Ցեղասպանության ժխտման համար արդեն քրեական հոդված է նախատեսված, ուստի երկրորդ հոդվածի կարիքը չկա: Մեր Քրեական օրենսգրքում Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում իսկապես ցեղասպանությունների ժխտման համար հոդված է նախատեսված, բայց այն հոդվածը, որ մենք ենք նախատեսում, ոչ թե վերաբերում է Ցեղասպանության ժխտմանը, այլ Հայաստանի Հանրապետության անունից, այսինքն՝ պետության կողմից դրա միջազգային ճանաչումից հրաժարվելուն: Դուք կարող եք չժխտել Հայոց ցեղասպանության փաստը, բայց որպես պետություն չզբաղվեք դրա միջազգային ճանաչմամբ, ինչպես անում է այսօրվա իշխանությունը: Մենք ասում ենք՝ դա ազգային անժամկետ նպատակ է, որի վրա հիմնված է մեր Սահմանադրությունը և Հայաստանի երրորդ Հանրապետությունը, իշխանությունն իրավունք չունի դրանից հրաժարվելու»,-ամփոփում է մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ավետիք Չալաբյան Արցախյան հիմնախնդիր ՀայաՔվե Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին