f

Անկախ

«Հրապարակ». Սա տրյուկ է, որի մեջ փորձում են թաքցնել«կորիդորը» կամ «անխոչընդոտ ճանապարհը»


Նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը հրապարակեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրան կից քարտեզ, որի վրա նշված են ապաշրջափակման  ուղիները։ 


 Զրուցել ենք ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանի հետ։ 

- Նախկինում խոսում էինք միջանցքի, ճանապարհի, հիմա՝ խաչմերուկի մասին։ Ի՞նչ է սա նշանակում։ 

- Ոչ մի բան։ Պարզապես, երբ որ ասում ենք «խաչմերուկ» բառը, դրա ամբողջության մեջ կորում է «կորիդորը» կամ «անխոչընդոտ ճանապարհը», որը Փաշինյանը պարտավորվել է տալ Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է, թե ինչու է խաչմերուկ անվանում, չգիտեմ, դրանք բոլորն Արեւելքից Արեւմուտք ճանապարհներ են, եւ հրապարակված քարտեզներով էլ նայելիս խաչմերուկ գոյություն չունի։ Երեւի խաչմերուկ ասելով, նաեւ նկատի ունեն Հյուսիս-հարավ ճանապարհը, այսինքն՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ճանապարհը։

Պարզապես դա տրյուկ է, այստեղ նորություն չկա, որովհետեւ այդ ամբողջի մեջ կորում է, կամ փորձում են թաքցնել «անխոչընդոտ ճանապարհ» կամ «կորիդոր» հասկացությունը։ Դրա նարատիվը հետեւյալն է՝ որ մենք Հայաստանի տարածքով ոչ թե միջանցք ենք տալիս, այլ հենց Հայաստանի տարածքում ստեղծում ենք խաչմերուկ` Հայաստանը բարեկամության խաչմերուկ ենք դարձնում Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի համար։

- Առաջարկում են հայ-ադրբեջանական սահմանին 5 անցակետ ստեղծել՝ Կայան, Սոթք, Քարահունջ, Անգեղակոթ եւ Երասխ բնակավայրերի մոտ, 2 հսկիչ անցակետ էլ՝ Ախուրիկում եւ Մարգարայում` ճանապարհային ենթակառուցվածքների համար։ Հիմա ճանապարհը ո՞րն է, ի՞նչ ուղղությունների մասին է խոսքը։ 

- Դիտմամբ ընդգրկված է 5 անցակետ, որպեսզի մոռացվի հիմնականը, այն է՝ Սյունիքով դեպի Նախիջեւան տանող ճանապարհները։ Այդտեղ երեք ճանապարհի մասին է խոսքը՝ Քարահունջով, Սոթք-Երասխ եւ Անգեղակոթ հատվածով, որոնք արդեն հիմնականում կառուցված են։ 

- Այդ բնակավայրերի բնակչության համար, որտեղ անցակետեր են լինելու, անվտանգության առումով ռիսկեր չկա՞ն։  

- Սկզբունքորեն ռիսկեր կարող են լինել, կարող են եւ չլինել, չգիտեմ։ 

- Սա այն միջա՞նցքն է, որը Հայաստանը խոստացել է տալ Ադրբեջանին ու Թուրքիային։ 

- Այո։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով Փաշինյանը ստորագրել է անխոչընդոտ ճանապարհներ, ուզում եմ շեշտել՝ ոչ թե մեկ հատ, այլ մեկից ավելի։ Փաստորեն, մենք 3 ճանապարհ ենք տալիս Ադրբեջանից Նախիջեւան։ 

- Ո՞վ է հսկելու այդ ճանապարհները։ Անվտանգությունը ո՞նց է ապահովվելու։ 

- Հայկական կողմը հայտարարում է, որ ինքը կապահովի, ադրբեջանական կողմը դեմ է տալիս նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի 9-րդ կետում նշված է, որ հսկողությունն իրականացնելու են ռուսական զորքերը։ Ես որքան հասկացա, ռուսները համաձայն են, որ հայերն այդ բոլոր ճանապարհների վրա դնեն մաքսակետեր եւ սահմանային ծառայություն, բայց Ադրբեջանը բեռները վերահսկելու խնդիր է առաջ քաշում, որը, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է։ Չնայած ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով ասվում է, որ նման բան չկա։ Դժվար չէ բացել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որն ընդամենը մեկ էջ է, եւ կարդալ։ Հենց դա է պատճառը, որ Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ ասում են, որ Հայաստանը խոստումները չի կատարում։ 

- Բայց չէ՞ որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Ղարաբաղի մասին է, Լաչինի միջանցքի մասին, որոնք այլեւս գոյություն չունեն, ինչո՞ւ պետք է մենք միակողմանի ձեւով խոստում պահենք։  

- Այո, այդպես է, բայց այդ դեպքում Հայաստանը պետք է ինչ-որ բան անի։ Պետք է կա՛մ հրաժարվի եւ դուրս գա նոյեմբերի 9-ի փաստաթղթից, կա՛մ առնվազն դենոնսացիա անի դրա 9-րդ կետը, քանի որ Արցախն արդեն չկա։ Բայց այդ հարցերն արդեն պետք է ուղղել կառավարությանը՝ հնարավո՞ր է առանց դենոնսացիա անելու այդ ճանապարհները տալ։ 

- Հայաստանի ռազմական ներկայություն այդ ճանապարհներին լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Մեր սահմանապահները լինելո՞ւ են։ 

- Հայաստանը հայտարարում է, որ մտնելուց եւ դուրս գալուց՝ այո։ Իսկ ՀՀ տարածքով շարժվելուց լինելու են, թե ոչ՝ ես այդ մասին ոչինչ չեմ լսել։

- Կառավարության հաղորդագրության մեջ ասված է, որ Հայաստանը պատրաստ է երկաթգծեր վերականգնել՝ Նռնաձոր-Ագարակ երկաթուղային հատվածը, Երասխից մինչեւ Նախիջեւանի սահման հատվածը։ Ղազախով անցնող երկաթգիծը վերականգնվելո՞ւ է։  

- Դժբախտաբար, այդ քարտեզում Դիլիջան-Կայան հատվածը ներկայացված է որպես ավերված երկաթգիծ, եւ վարչապետն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ դրա վերականգնման համար 500 մլն է պետք (ավերվել է սողանքների արդյունքում)։ Ուզում եմ նշել, որ քարտեզում շատ էր նշված, բայց չի աշխատում միայն Հաղարծինի հատվածը, չհաշված, որ Իջեւանից մինչեւ սահման երկաթգիծը գոյություն ունի, եւ այստեղ խոսքը ոչ թե 500 մլն-ի, այլ 100-120 մլն-ի մասին է, եւ դա պետք է դառնա շատ կարեւոր հանգույց հայկական բեռների համար։ Որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ միայն Հայաստանի կողմից տրամադրվող ճանապարհներին է վերաբերում, այլ նաեւ ասում է այն մասին, որ բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում հայկական բեռների համար պետք է աշխատեն։ Հուշելու կարգով պետք է վարչապետին ասել, որ եթե նա խորանար, կտեսներ նաեւ, որ եթե Դիլիջան-Վանաձոր երկաթգծի կառուցումն ավարտի, ապա ընդամենը 25 կմ երկաթգիծ կառուցելով, կստանա Հարավկովկասյան երկաթգծի ներհանրապետական օղակ։ Այդ  դեպքում մենք հեշտությամբ կարող ենք Երեւանից գալով Դիլիջան եւ Վանաձոր, երկաթգծով հասնել Թբիլիսի ընդամենը 1-2 ժամում։  

- Բայց խաչմերուկի նախագծով էլ է սահմանված երկաթգծերի կառուցում։ 

- Այս փաստաթղթով, որքան գիտեմ, նախատեսված է Դիլիջան-Կայան երկաթուղու հատվածի վերականգնումը։ Իրականում սա Հաղարծինից չհասած Իջեւան շատ ավելի փոքր հատվածի կառուցումն է, եւ երկրորդը՝ Մեղրիից մոտ 40 կմ երկաթգծի կառուցումն է, որը գոյություն է ունեցել։  

- Ինչքանո՞վ է այս երկաթուղային հաղորդակցությունը մեզ համար կարեւոր։ 

- Նշված երկաթուղային գծերի բացումը մեզ համար ձեռնտու է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն իր հերթին բացում է  մեր բեռների առաջ իր երկաթգիծը։ Օրինակ, նշված երկաթգծերի վերականգնման արդյունքում մենք պետք է Երեւանից Մեղրի կարողանանք երկաթուղով բեռներ ուղարկել կամ Երեւանից Նախիջեւանով գնալ դեպի Թեհրան, Իրան։ Նշված երկաթգծերի գործարկման արդյունքում մենք Երեւանից Ղազախով պետք է կարողանանք Ռուսաստան բեռներ ուղարկել։ Այս առումով դա Հայաստանին շահավետ է։ Բայց կարծես թե ամբողջ խոսակցությունը գնում է Հայաստանի տարածքով տրանզիտի մասին։ 

- Փաստաթուղթը կարո՞ղ է անվտանգային  ռիսկեր ստեղծել, օրինակ, կարող են վաղն ինչ-որ նոր ակտիվիստներ գալ ու այս ճանապարհը փակել։ Նման զարգացումներից ապահովագրվա՞ծ ենք։ 

- Ես դա չեմ կարող ասել։ Դա քաղաքական աշխատանքն է ենթադրում, կառավարությունը պետք է ազնիվ լինի։ Վարչապետը 2020 թվականի նոյեմբերի 9-ին նման պարտավորություններ է ստանձնել, նրա ստորագրությունը կա։  

- Հայաստանն ի վիճակի՞ է լինելու հսկել այս ճանապարհը։ 

- Ես Ձեզ բացատրում եմ խնդրի էությունը։ Ի վիճակի է լինելու, թե ոչ՝ սա այլ հարց է։ Իհարկե, դա պրոբլեմ է։ Պրոբլեմ է նաեւ Իրանի համար, որն ամեն ինչին դեմ է։ Իրանին պետք է, որ այդ ճանապարհները լինեն, բայց իրենք հսկեն հնարավոր զարգացումները։ Ռուսներին հետաքրքրում է, որ իրենք ինչ-որ դերակատարում ունենան, որովհետեւ Հայաստանը, ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում, ռուսներին զրկեց Ադրբեջանի տարածքում գործառույթ ունենալուց։ Այստեղ աշխարհաքաղաքական խաղեր կան։ 

- Ո՞վ է կառուցելու այս նոր երկաթուղային հատվածները։ Մե՞նք, թե՞ Թուրքիան, որն առաջ համաձայն էր կառուցելու, գուցե Ռուսաստա՞նը։ 

- Այն երկաթուղին, որը գալիս է Ալեքսանդրապոլով, Գյումրիով, կառուցել էր ցարական Ռուսաստանը, իսկ Նորաշենի կոչված ստիկը, որը Նախիջեւանով գնում էր Մեղրի եւ այնուհետեւ՝ Բաքու, կառուցվել է Խորհրդային Միության տարիներին։ Անցյալ դարի 80-ականներին կառուցվել է Երեւան-Դիլիջան-Իջեւան-Ղազախ երթուղին։ Այդ երկաթգծերը եղել են։ Երկաթգծերի մասով մենք միայն առաջարկում ենք կառուցել Դիլիջան-Վանաձոր հատվածը, որը Հարավկովկասյան երկաթգծի արդյունավետությունը կբարձրացնի եւ զգալիորեն կավելացնի հանրապետության ՀՆԱ-ն։

 

Հրանտ Բագրատյան հարցազրույց Խաղաղության խաչմերուկ Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին