f

Անկախ

Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն


«ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները, մանրամասնել է նման ծառայություն հիմնելու առաջնահերթությունը, այն է՝ գործող 8-ժամյա ծառայությունն առաջարկվում է դարձնել 24-ժամյա: Ըստ նախարարի՝ 8-ժամյա ծառայությունը ռիսկեր է պարունակում: Առաջարկվում է Անտառային կոմիտեի հիման վրա ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ների պահպանությունն առանձնացնել: Նախատեսվում է ծառայողին օժտել նոր հնարավորություններով, որ վերջինս կարողանա իրավախախտման պարագայում այն արձանագրել, վարույթ հարուցել, վնաս հաշվել և վարչական իրավախախտումների շրջանակում կատարված ապօրինության դեպքում նաև տուգանք սահմանել: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 506 աշխատակիցների և Ազգային պարկերի պահպանության 345 աշխատակիցների հաստիքներն առաջարկվում է առանձնացնել և շուրջ 1176 հաստիքակազմ ունեցող նոր ծառայություն հիմնել:

Հարցուպատասխանի ձևաչափում պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է՝ արդյոք ծառայությունն ունենալո՞ւ է բավարար ֆինանսական միջոցներ և ծառահատումների դեմ պայքարում հավասար վերահսկողություն իրականացվելո՞ւ է և՛ մանր, և՛ խոշոր ծառահատում իրականացնողների նկատմամբ: Նախարար Հակոբ Սիմիդյանը փաստել է, որ ծառայության զինման համար կան նախատեսված բյուջետային հատկացումներ, ակնկալվում է նաև միջազգային գործընկերների աջակցությունը: Նախատեսվում է ունենալ 3500 հատ ձայնի և ծխի տվիչ, որոնք յուրաքանչյուր խախտման դեպքում արձագանքելու են, իսկ տեխնիկական նկարող սարքերը տեղում ֆիքսելու են, թե ինչ է տեղի ունենում: Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ ծառայության խնդիրը լինելու է կանխարգելիչ:

Պատգամավոր Արման Ղազարյանի հարցին ի պատասխան՝ նախարարը պարզաբանել է, որ, նախնական տվյալներով, ծառայությանն անհրաժեշտ է լինելու 5 մլրդ դրամ: Վերջնական հաշվարկը հնարավոր կլինի կատարել, երբ ենթաօրենսդրական ակտով հաստատվի կառուցվածքը:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը, կարևորելով նախաձեռնությունը և որակյալ ծառայություն ունենալու հանգամանքը, նշել է, որ ներկայացված փաթեթով մի շարք հիմնարար հարցեր մնում են անպատասխան, օրինակ՝ խախտում կատարած անձի ձերբակալման ու ազատությունից զրկման իրավունքների իրացման, ոստիկանության հետ համագործակցության, քաղաքացիների իրավունքները չոտնահարելու հարցերը և այլն:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ, այո՛, անտառային տարածքների և հողերի մասով չկա պատշաճ պահպանման համակարգ: Անդրադառնալով ջրային ավազանների, կենսաբանական հուշարձանների, հատուկ պահպանվող տարածքների մասով պահպանության առանձնահատկություններին՝ խմբակցության քարտուղարը կարևորել է ծառայության գործառույթների հստակեցումը, որ համակարգն արդյունավետ գործի:

Եզրափակիչ ելույթում Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է հնչած մտահոգություններին:

Հայաստան Շրջակա միջավայրի նախարարություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին