Հայաստանի կանանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում գրավել է 10–րդ տեղը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ է տարել Մայքլ Ադամսի նկատմամբ:
Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Այսպիսով Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ:
Հայաստանի հավաքականը վաստակել է 13 թիմային միավոր՝ երկու միավոր զիջելով Եվրոպայի չեմպիոն սերբերին և արծաթե մեդալակիր Գերմանիայի հավաքականին, որոնք վաստակել են 15-ական միավոր։
Նշենք, որ Հայաստանի կանանց հավաքականը մրցաշարում զբաղեցրել է 10-րդ տեղը՝ վերջին տուրում զիջելով լեհերին՝ 1,5:2,5։