f

Անկախ

Ապահովել ԼՂ հայ բնակչության վերադարձը սեփական Հայրենիք․ Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստում


Պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆբ էջում հրապարակել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում իր ելույթը․

 

Հարգելի գործընկերներ,

Մեր նստաշրջանը տեղի է ունենում աշխարհաքաղաքական անկայուն միջավայրում, ուր հարցականի տակ են հազարավոր անմեղ մարդկանց հիմնարար իրավունքները են, հազարավոր մարդիկ տառապում են պատերազմի և ագրեսիայի պատճառով։

Ցավոք, մեր տարածաշրջանը նույնպես վերածվել է հակամարտության փոթորկուն խաչմերուկների։

Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, միջազգայնորեն ճանաչված հանցագործություն է՝ նպատակադրված վերացնելու կոնկրետ էթնիկ խմբի։ Եվ, այնուամենայնիվ, այս ողբերգությունից կարելի էր խուսափել, եթե միջազգային հանրությունը հետաքրքրված լիներ։ Կանխորոշվող աղետի մասին մեր զգուշացումներն ու տագնապներն անպատասխան մնացին, իսկ միջազգային հանրության շարունակվող անհամարժեք արձագանքը կանաչ լույս վառեց, և պատասխանատվության չենթաված Ադրբեջանը ռազմական նոր հանցագործություններ իրականացնի։

Ադրբեջանի կողմից իրականացված սովի ցեղասպանական շրջափակումը մեկ նպատակ ուներ՝ իր երեքհազարամյա հողից ու հայրենիքից դուրս մղելու Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությանը։

Մոտ 150.000 հայեր, այդ թվում՝ պատերազմի ժամանակ տեղահանվածները, բռնի տեղահանության արդյուքում հայտնվեցին Հայաստանում։

Հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարության, Ադրբեջանում ապօրինաբար առևանգվել և կալանավորվել և պահվում են շուրջ 55 հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրված քաղաքական ղեկավարությունը։ Իրականում նրանք ալիևյան ռեժիմի քաղբանտարկյալներ են։

Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է հայկական հարուստ մշակութային և կրոնական ժառանգության վերացման փաստագրված քաղաքականություն։

Ավելին, Ադրբեջանի կողմից շարունակվում են օկուպացված մնալ Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքներ, և շարունակվում է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է հռետորաբանությունը։

Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բարձր է գնահատում միջազգային մարդասիրական օգնությունը։ Բայց այն, ինչի նրանք ձգտում են, իրենց ապահով վերադարձն է իրենց հայրենիք: Ոչ ոք չի կարող նրանց զրկել սեփական ՀԱՅՐԵՆԻՔ-ում ապրելու և ինքնորոշվելու իրավունքից։

Մենք պետք է գիտակցենք, որ Ադրբեջանի բռնապետիրական ռեժիմը չի կարող հայերի իրավունքն ու անվտանգությունը երաշխավորել, և խաղաղության համաձայնագիրն, ըստ էության, կհանգեցնի էթնիկ զտումների։

Մեր կազմակերպության նկատմամբ վստահությունը կախված է նաև մեր անհատական պատասխանատվությունից: Ահա, թե ինչու եմ կոչ ուղղում իմ գործընկերներին՝ սատարել իրական արդարությունը, իրական ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Արդյոք մենք բավարար ջանքեր ենք գործադրում ներկայիս կամ ապագա պատերազմներն ու ցեղասպանությունները խանխարգելելու համար:

Առաջարկությունս մեկն է՝ մեր կազմակերպության հանձնառություններիի շրջանակում իրական ջանքեր գործադրենք, իրական անվտանգային մեխանիզմներ և երաշխիքներ գործադրենք, որպեսզի կարողանաք ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձը սեփական Հայրենիք։

Հակառակ դեպքում, մենք բոլորս հերթական ողբերգության և պատերազմի վկան ենք դառնալու՝ կիսելով ողջ պատասխանատվությունը։

Լիլիթ Գալստյան ԵԱՀԿ ԽՎ ելույթ Արցախ արցախահայություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին