f

Անկախ

450 մլն դրամից ավելի տուգանք՝ չգրանցված դեղեր ներմուծելու, օրենքի խախտմամբ դեղեր իրացնելու համար


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական մարմին, 2023 թվականի ընթացիկ ժամանակահատվածում իրականացրած վերահսկողական գործառույթների արդյունքում արձանագրել է բազմաթիվ խախտումներ։

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների՝ խախտման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կայացվել են տույժ նշանակելու մասին որոշումներ, ընդհանուր՝ 463․290․000 դրամ տուգանք։

Վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերված և արձանագրված խախտումների զգալի մասը վերաբերվել է չգրանցված դեղեր ներմուծելուն, դեղերն օրենքի խատմամբ ներմուծելուն և չգրանցված կամ օրենքի խախտմամբ ներմուծված դեղեր իրացնելուն։

Վերահսկողության արդյունքում արձանագրված դեպքերի և պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակված տույժերի ընդհանուր վերլուծությունից պարզ է դարձել, որ հիմնական խախտումներն արձանագրվել են միմյանց հետ փոխկապակցված, դեղերի շրջանառության ոլորտում մեծածախ և մանրածախ իրացում իրականացնող մի քանի տնտեսավարող սուբյեկտների մոտ, իսկ 463․290․000 դրամ ընդհանուր տուգանքի մեծ մասը՝ 345․600․000 դրամ տուգանվել են խախտում թույլ տված վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների պատասխանատու պաշտոնատար անձինք։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակելու է դեղերի շրջանառության ոլորտում իրականացնել վերահսկողական միջոցառումներ՝ իր լիազորությունների շրջանակում կիրառելով օրենքով վերապահված ողջ գործիքակազմը։

Հայաստան Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ավելին
Ավելին