f

Անկախ

Բացառվում է, որ արցախցիները լռեն ու թույլ տան, որ իրենց անվերադարձ դուրս մղեն իրենց հայրենիքից, այդ դեպքում այս գործող իշխանության համար ավելի ծանր կլինի․ Արմեն Սարգսյան


Պնդումը, թե արցախցիների վերադարձ Արցախ հնարավոր է, եթե, այսպես կոչված, անվտանգության երաշխիքներ լինեն, ապա` սխալ է։ Սխալվում են բոլոր նրանք, ովքեր արցախահայության վերադարձը կապում են արևելյան, արևմտյան կամ այլ խաղաղապահի հետ, որը, իբր, պետք է ապահովի իր անվտանգութունը։ Ոչ մի արցախցի չի վերադառնալու հայրենիք, քանի դեռ Արցախը կարգավիճակ չի ստացել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Սարգսյանը։

«Արցախցիների Արցախ վերադառնալու հարցում հիմա շահագրռգված է նաև Արևմուտքը, որը սկզբում՝ նախքան Արցախի հայաթափումը, ամեն ինչ անում էր, որ դա տեղի ունենա։ Հասկանալիորեն դա ձեռնտու էր Արևմուտքին, քանի որ եթե Արցախում հայեր չապրեին, ՌԴ-ն այնտեղ խաղաղապահ պահելու որևէ հիմնավորում չէր ունենա։ Հիմա էլ, երբ արցախահայության մոտ խորը հիասթափություն ու անվստահություն կա ռուսների նկատմամբ, ուզում են, որ արցախցիները վերադառնան Արցախ՝ արդեն միջազգային խաղաղապահներ տեղակայելով։ Բայց, կրկնում եմ, արցախահայությունն Արցախ կվերադառնա մի դեպքում՝ եթե Արցախը կարգավիճակ ստանա։ Կարգավիճակի տարբեր ձևեր կան, կարևորը՝ Ադրբեջանը որևէ կերպ չկարողանա խառնվել Արցախի հարցին։ Ըստ էության, հնարավորություններ ունենք, միայն թե պրոֆեսիոնալ, ճիշտ դիվանագիտություն պետք է վարենք»,-շեշտեց Սարգսյանը և հավելեց՝ արցախահայության ամբողջական գաղթը խառնել է բազմաթիվ երկրների խաղաքարտեր։

Նրա համոզմամբ՝ Արցախը վերադարձնելու կարևոր նախադրյալներից մեկն էլ Արցախի պետական կառույցների պահպանումն է՝ մասնավորապես օրենսդիր, գործադիր ու դատական մարմինների․
«Խորհրդարանը ժողովրդի կողմից ընտրված մարմին է, ու հիմա ամենամեծ ծանրությունն իր վրա է ընկած։ Պառլամենտական դիվանագիտությունը պետք է կենտրոնանա միջազգային հարթակում լուրջ աշխատանք տանելու վրա։ Շատ ակտիվ ու ճկուն պետք է լինել, որպեսզի Արցախի կարգավիճակի հարցը սկսի քննարկվել։ Դա մեկ հոգու գործ չէ․ պրոֆեսիոնալների ու իրապես հայրեասերների թիմ պետք է աշխատի այս ուղղությամբ։ Ինչ վերաբերում է գործադիր մարմնին, ապա ամենաանհրաժեշտ կառույցները պետք է պահպանվեն»։

Սարգսյանը շեշտում է՝ այս ամենից առաջ ու հաջողության հասնելու համար անհրաժեշտ առաջին պայմանն Արցախից բռնի տեղահանված հայությանը Հայաստանում պահելն է, նրանց արտագաղթը կանխելն է։

Մյուս հարցը, որին, Սարգսյանի համոզմամբ, շատերն ուշադրություն չեն դարձնում, այն է, որ ՌԴ ավելի քան 4000 քաղաքացի ևս հայերի հետ բռնի կերպով տեղահանվել է Արցախից։ Այդ առնչությամբ թե ինչ է մտածում ՌԴ կառավարությունը, մեր զրուցակցի համոզմամբ, ևս կարևոր է իմանալ։

«Պետք է հաշվի առնել այն, որ արցախահայությունը երբեք չի հաշտվելու Արցախը մոռացության տալու և այնտեղ վերադառնալու հույսերը չեզոքացելու փորձերի հետ։ Եթե ՀՀ ներկա իշխանությունը թույլ չտա, որ Արցախի Հանրապետության պետական կառույցները գործեն, ապա հախուռն կերպով ստեղծվելու է հասարակական մարմին, կոմիտե․․․ Անունը կարևոր չէ, թե ինչ կլինի, բայց օբյեկտիվորեն, բնական կերպով որևէ մարմին է ստեղծվելու, որը ձգտելու է վերածնել Արցախը։ Վստահեցնում եմ՝ դա լինելու է հախուռն ու հընթացս, քանի որ բացառվում է, որ արցախցիները լռեն ու թույլ տան, որ իրենց անվերադարձ դուրս մղեն իրենց հայրենիքից։ Այդ դեպքում այս՝ գործող իշխանության համար ավելի ծանր կլինի»,-ասաց Սարգսյանը։

Արմեն Սարգսյան արցախցի բռնի տեղահանվածներ Արցախ կարգավիճակ Հայաստան

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին