Էլիտան լինում է թույլ և ուժեղ: Թույլ էլիտան այն էլիտան է, որն ունի գումար կամ իշխանություն:
Իսկ ուժեղ էլիտան այն է, որը կրթված է, կարողանում է օրինակ ծառայել հասարակության համար, ինչպես նաև գաղափարներ ունի: Ուժեղ էլիտան որոշվում է ոչ թե ծագումով կամ պաշտոնով, այլ այն գաղափարներով/գաղափարախոսությամբ, որի կրողն ու տարածողն է ինքը:
Ինչու՞ գումար ու իշխանություն ունեցողներին թույլ էլիտա համարենք: Որովհետև իշխանությունն ու գումարը շատ կարճաժամկետ են ու կարող են ավարտվել ցանկացած պահի, իր հետ տանելով էլիտային:
Իսկ գաղափարախոսությունը/գաղափարները շատ ավելի երկարաժամկետ են, քան մարդիկ ու շատ ավելի մեծ ազդեցություն ունեն հասարակության ու պետության վրա: Իհարկե չի բացառվում, որ երկուսն իրար հետ կարող են լինել:
Հայաստանում ուժեղ էլիտան է շատ պակասում: Ու դրա պատասխանատուն ու մեղավորը մենք ենք՝ էն մարդիկ, ովքեր իրենց ինտիլիգենտ/ինտիլիգենցիա են համարում: