f

Անկախ

Նարեկ Մանասյան. «Ուրախ եմ, որ կարողացա բարձր պահել հայրենիքիս պատիվը»


Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությանում 92 կգ քաշային կարգում փայլեց և, հաղթանակած մենամարտեր անցկացնելով, ոսկե մեդալի արժանացավ  Հայաստանի հավաքականի առաջատարներից, աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիրը Նարեկ Մանասյանը:
Հայ մարզիկը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր ալբանացի Գելիան Ռայկուին: Կիսաերզափափակչում  5:0 հաշվով պարտության էր մատնել Հունաստանը ներկայացնող Վագկան Նանիջանյանին, իսկ եզրափակչում պետք է մրցեր Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբեզ Մուհիդինի հետ, որը չներկայացավ մենամարտին:   
Անկախի հետ զրույցում Նարեկ Մանասյանը կիսվում է տպավորությւոններով՝ նշելով, քր հաղթանակը նոր մոտիվացիա է հաղորդում ավելի քրտնաջան աշխատելու և նոր հաղթանակներ կերտելու ճանապարհին:


-Շնորհավորում ենք Բուդվայում հաղթանակած ելույթների և ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք  նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Շատ լավ, մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել՝ մանրակրկիտ աշխատելով: Առաջին փուլն անցել ենք Վլադիկավկազում՝ շեշտը դնելով ֆիզիկական պատրաստվածության վրա, 2-րդը՝ «Օլիմպավանում»՝ հիմնականում սպարինգներ անցկացնելով:
Բավական լավ մարզավիճակում էի գտնվում, տրամադրված էի մարտական և հաղթական: Մրցավայր էի մեկնել  անպայման հաջող ելույթներ ունենալու և մեդալ նվաճելու նպատակով, քնաի որ քրտնաջան աշխատել էինք ողջ մարզումային փուլում:


-Մրցաշարի ընթացքի, Ձեր մրցակիցների մասին ի՞նչ կասեք:
-Ամեն բան մրցավայրում հիանալի էր կազմակերպված, իմ քաշային կարգում պայքարում էին ուժեղ և փորձառու մարզիկներ, բոլորն էլ եկել էին մրցանակային տեղ զբաղեցնելու նպատակով: Այսպիսի մրցաշարերում հեշտ մրցակիցներ չեն լինում: 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Յուրաքանչյուր մրցաշար, յուրաքանչյուր ձեռքբերում անչափ կարևոր է, ամեն հաղթանակ նոր մոտիվացիա է հաղորդում՝ կարևոր հաղթանակներ կերտելու ճանապարհին, մտածում ես ավելի շատ մարզվելու, նոր բարձունքներ նվաճելու մասին:
Ուրախ եմ, որ կարողացա բարձր պահել հայրենիքիս պատիվը, ծածանել եռագույնը, հնչեցնել օրհներգը, պատասխանատվությունը մեծ էր, բայց նաև մեծ պատիվ է ներկայացնել երկիրը, հաղթել, ինչը նաև շատ ոգևորիչ է: Կարևոր է, որ յուրաքանչյուրս մեր բնագավառում բարձր պահենք մեր երկրի պատիվը՝ ճանաչելի դարձնելով  միջազգային ասպարեզում:

Նարեկ Մանասյան Հայաստան Սպորտ խմբագրի ընտրանի հարցազրույց ոսկե մեդալ միջազգային մրցաշար

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ավելին
Ավելին