f

Անկախ

Փաշինյանը «խաղով տարվեց». Զատուլինը վրդովված է արցախցի հայերի նկատմամբ անարդար վերաբերմունքից


ՌԴ Պետդումայի  ԱՊՀ երկրների գործերի, հայրենակիցների հետ եվրասիական ինտեգրման և կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն անցած շաբաթ  «Говорит Москва»  ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «արդեն բոլորին և յուրաքանչյուրին բացատրում է Հայաստանում, թե Ղարաբաղը հանձնեցին ռուսները, Ռուսաստանը մեղավոր է ամենի ինչի համար, մենք կապ չունենք»:

Միաժամանակ խորհրդարանականը կարծիք հայտնեց, ըստ որի՝ «այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, անարդար է որ տեսանկյունից էլ որ նայես»:

«Մեր (Ռուսաստանի) գիծը, որին մենք  չգիտես ինչու սկսեցինք հետևել որոշակի փուլում, սա է. «ախ, դե Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, նա է, չէ՞, գլխավոր հայը»: Փաշինյանը հայ ժողովրդի Հռոմի պա՞պն է: Նա ի՞նչ է, իրավունք ունի խոսելու ողջ հայ ժողովրդի անունի՞ց,  մանավանդ՝ Ղարաբաղի, որին Հայաստանը երբեք չճանաչեց որպես պաշտոնական կառույց: Նույնիսկ խորհրդային ժամանակներում հասկանալի էր՝ որպեսզի հայերը տանելի գոյություն պահպանեն Ադրբեջանական ԽՍՀ-ի ներսում, պետք է երաշխիք լինի: Երաշխիքը կարգավիճակն է: Այն կոչվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ: Այժմ կարգավիճակի մասին խսք չկա, նա ընդմիշտ վերացրեց այդ հարցը: Եվ մենք, նրան հետևելով, համաձայնեցինք: Այո, մենք նույնպես այդ թեմայով այսօր արդեն չենք խոսում»,- ասաց նա:

Զատուլինի խոսքով՝ «այդ մոտեցման հետևանքով մենք թույլ տվեցինք, որ մեր աչքի առաջ, մեր խաղաղապահ զորակազմի ներկայությամբ փաստորեն քշեն հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղի պատմական հողերից»:

«Ահա թե ինչ է տեղի ունեցել: Մենք խաղաղապահներ ուղարկեցինք այնտեղ, բայց չկամեցանք ակտիվացնել նրանց: Մենք երկար ամիսներ հանդուրժեցինք, որ Ադրբեջանը փակի Լաչինի միջանցքը: Ադրբեջանը զգաց, որ կարող է անել այն ամենը, ինչ ուզում է և արեց այն, ինչ ուզում էր: Դուք էլ ի՞նչ եք ուզում Կովկասում»,- հռետորական հարց տվեց ռուս պատգամավորը:

Ռադիոկայանի զրուցակիցն այնուհետև համոզմունք հայտնեց, որ «Փաշինյանն այդ կերպ փաստորեն հրաժարվում է Ռուսաստանի հետ հարաբերություններից և հայ ժողովրդին փակուղի է գցում»:

«Եվ դա անում է մի պատճառով, որովհետև, նախ, խաղով է տարվել, երկրորդ՝ նա հույս ունի, որ արևմտյան քեռին ավելի ներկայանալի է, ավելի մեծ, հարուստ, ռազմատենչ, նա կգնահատի և կպահի իրեն որպես Հայաստանի հաուլյայտեր,- պնդեց Զատուլինը:- Մենք ինքներս մեզ վախեցրինք և մերժեցինք իրավիճակի ճշմարտությունը: Խուսափելով իրերն իրենց անուններով կոչելուց՝ մենք ընկնում ենք մոլորության մեջ: Երբ, ներեցեք, Ռուսաստանի պաշտոնատար անձը ասում է. «Գիտե՞ք, հայերը հեռանում են Լեռնային Ղարաբաղից, մենք ընդհանրապես չենք ողջունում դա, բայց չարժի մեղավորներ փնտրել, մեղավորներ չկան»: Ինչպե՞ս թե մեղավորներ չկան: XX դարի սկզբին  մեղավորներ կային, կոչվում է Հայոց ցեղասպանություն,  իսկ  XXI դարի սկզբին մեղավորներ չկա՞ն: Եվ ո՞վ է դա ասում: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղարը»:

Աղբյուրը՝ EurAsia Daily

 

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ռուսաստան Ադրբեջան

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին