f

Անկախ

Հովհաննես Իշխանյանի ֆիլմը՝ Լայպցիգի DOK կինոփառատոնի մրցանակակիր


Հոկտեմբերի 8-ից 15-ը կայացած Լայպցիգի 66-րդ վավերագրական եւ անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում տեղի է ունեցել ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկն ու փաստաբանը» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ժյուրիի որոշմամբ ֆիլմն արժանացել է երկրորդ՝ «Արծաթե աղավնի» մրցանակին՝ որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ: Ի դեպ, ֆիլմն առաջադրված էր եւս երեք մրցանակների:

Մրցանակի հանդիսավոր հանձնման ժամանակ ֆիլմի ռեժիսորը հանդես է եկել շնորհակալական խոսքով, որն ուղեկցվել է ներկաների ծափողջույններով.
«Վավերագրական ֆիլմերի ամենահին՝ Լայպցիգի փառատոնի լավագույն ֆիլմի արծաթե Աղավնին նվիրում եմ Արցախի Հանրապետության ուժեղ ժողովրդին, որին Ադրբեջանի ալիեւյան ռեժիմը սովամահ անելով, 9 ամիս պաշարման մեջ է պահել՝ առանց սննդի եւ դեղորայքի, ոմանք սովամահ են եղել… Եվ նվիրում եմ, մասնավորապես, Վագիֆ Խաչատրյանին, որին առեւանգել են Կարմիր Խաչի մեքենայից ու որը մեն-մենակ, անօգնական այժմ պահվում է Բաքվի բանտում»:

Դիմատետրում զետեղված իր խոսքում Հովհաննես Իշխանյանը համոզմունք է հայտնել, որ «հայերի ու բախտակից ժողովուրդների արժանապատվությունը կվերականգնվի, արդարությունը վաղ թե ուշ կհաղթի ու կհաղթահարվի ինքնության այս ճգնաժամը»: Ռեժիսորը նաեւ իր երախտագիտությունն է հայտնել ֆրանսիական «Սանոսի» արտադրությանը, ֆիլմերի զարգացման «Եվրասիադոկ» ծրագրին, Թբիլիսիի «Սինեդոկ» փառատոնին, Լայպցիգի փառատոնին եւ ֆիլմի հերոսներին՝ Հասմիկին, Գարիկին ու Լեւոնին:

Փառատոնի տնօրեն Քրիստոֆ Տերեխտեն իր հերթին նշել է. «Չնայած շաբաթը մթագնվեց Իսրայելում եւ Պաղեստինում, Լեռնային Ղարաբաղում եւ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զանգվածային սպանություններով, տեղահանություններով եւ ռմբակոծություններով, մեր այցելուներից շատերը փառատոնն օգտագործեցին որպես հնարավորություն՝ կարծիքներ փոխանակելու այդ հարցերի եւ ընթացիկ իրադարձությունների շուրջ»: Մրցանակի հովանավոր «3sat»-ի ներկայացուցիչը հայտնել է, որ կազմակերպությունը «հատկապես ուրախ է այս տարի «Արծաթե աղավնի» մրցանակը շնորհել հայ կինոռեժիսորի, որն իր ֆիլմով փաստագրում է քվիր մարդկանց վիճակն իր ծագման երկրում՝ Հայաստանում, եւ այդպիսով զորեղ ազդանշան է ուղարկում հօգուտ մարդու իրավունքների»:

Սցենարիստ Յան Կյունեմունդի խոսքերով՝ ֆիլմը սկսվում է Գարիկի ու Հասմիկի ամուսնությամբ ու ավարտվում նրանց որդու համար Սուրբ Ծննդյան զարդարված տոնածառով, որն առաջին անգամ տեղադրվել է հոր կառուցած տանը: Դրանում արծարծվում են սոցիալական եւ գենդերային ինքնության հարցեր: Համատեղ հայ-ֆրանսիական ֆիլմը Իշխանյանի հինգ տարիների աշխատանքի արդյունքն է:

Լայպցիգի DOK-ը առաջին դասի գերմանական հնագույն կինոփառատոններից է եւ ամենամեծերից մեկն աշխարհում: Այս տարի 11 հարթակներում ներկայացված են եղել 225 ֆիլմեր եւ XR-աշխատանքներ շուրջ 60 երկրներից. ընդհանուր առմամբ ներկա է եղել 45000-ից ավելի հանդիսատես:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Հովհաննես Իշխանյան ֆիլմ Լայպցիգի DOK կինոփառատոն մրցանակակիր Հայաստան Արցախ

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին