f

Անկախ

«Գալ տարի Շուշիում»-ը՝ որպես հայից հայ կոդավորված հաղորդագրություն


Որքան էլ՝ Արցախը թշնամի հարևանի տիրապետության տակ է հայտնվել այսօր, հայրենատերը մենք ենք և, բնականաբար, այդ մասին գիտի ուրիշի հայրենիքը զավթածը։ Բանն էլ հենց այն է, որ ազարբայջան սարքովի պետությունը 100 տոկոսով գիտի, որ իրենը չէ։ Եվ ըստ էության, հայի հայրենիքը տարբեր ժամանակներում նույն եղանակով, սակայն, տարբեր դրսևորումներով նվաճած թուրքադրբեջանական տանդեմը նույն քաղաքականությունն է վարում, որը ոչ բնիկ, քոչվոր ժողովուրդներին է հատուկ։ Դրսևորումների տարբերություններն էլ պայմանավորված է ժամանակով, տեխնոլոգիական զարգացումներով, ուժի կիրառման տարբեր ձևերով։ Երբեք ու երբեք չպետք է հաշտվել Արցախի կորստյան հետ և յուրաքանչյուրիս պիտի մի պարզ ու հստակ, անսակարկելի ճշմարտություն մշտապես ուղեկցի՝ Արցախը հայի հայրենիքն է, այդպես եղել է և կա։

Արցախի կորստյան հետ անհաշտ լինելու պայմանները, բնականաբար, տարբեր են՝ զգացական-անձնական-ընտանեկան-ավանդական-տեղային դրսևորումներից մինչև պետական խորհրդանիշերի, պետական կառույցների և կառուցվածքների ամենօրյա ներկայության փաստումն ու փաստագրումը և՛ առօրյա կյանքում, և՛ բոլոր հարաբերություններում, այդ թվում նաև՝ սոցցանցային գրառումներ, ելույթներ, զրույցներ, լայվեր, ընդհանրապես՝ ցանկացած բանավոր և գրավոր տեքստ։

Այսինքն, բոլոր հնարավոր և անհնար օղակներում, մարդկային միջավայրերում պիտի առկա պահել Արցախի Հանրապետություն, Արցախի Հանրապետության կառավարություն, Արցախի Հանրապետության ԱԺ, Արցախի ՊԲ, դատական, համայնքային, հոգևոր- կրթամշակութային-առողջապահական և անկախ պետությանը հատկանշական մնացյալ համակարգային-նշանային կաղապարները։ ՀՀ-ում գոյություն ունեցող Արցախի ներկայացուցչության հարկի ներքո կարելի է և պետք է արցախցու համար հասկանալի-համակարգված խոսակցություն սկսի Արցախի Հանրապետության ղեկավարությունը։

Կարծում եմ, մեզ հետ տեղի ունեցածը պիտի շատերի համար սթափեցնող լինի, մտածել տա տարբեր հարցերի շուրջ։ Այդ թվում, նաև այնպիսի հարցերի, որոնք անհատի տիրույթում են։ Օրինակ, Արցախին վերաբերող բոլոր անվանումների՝ բացառապես ՀԱՅԵՐԵՆ և ՀԱՅԿԱԿԱՆ տարբերակների գործածմամբ՝ որոշակի քաղաքականություն ենք իրականացնում։

Այսպես, ամեն հայ ուղղակի անարժանապատիվ պիտի համարի գործածել մայրաքաղաք Ստեփանակերտին վերագրվող այլ անուն, ձևակերպված՝ ազարբայջան սարքովի պետության կողմից։ Եվ այսպես, բոլոր դեպքերում՝ անատոլիայից մինչև այսպես կոչված՝ արևմտյան ազարբայջան․․․ Բացառությամբ, իհարկե, դրանց խայտառակ և անհեթեթ լինելը փաստող հրապարակումներն ու մասնագիտական հոդվածները Եվ ամենակարևորը՝ պետակա՛ն մակարդակով կոշտ գնահատականները։

Արցախը՝ քաղաք առ քաղաք, շրջան առ շրջան, գյուղ առ գյուղ՝ իր ունիկալ ճարտարապետական հուշարձաններով ու բերդերով, կամուրջներով և աղբյուրներով առանձին տեղ զբաղեցնելով մեր հիշողության դաշտում, ոչ միայն արցախցու, բոլորիս հիշողությունը պիտի ընդլայնի՝ մեգաբայթից ու գեգաբայթից ավելի․․․ տեռաբայթերով․․․ Արցախի մանրատեղանուններից մինչև պետական ինստիտուտների անուններ՝ պիտի գործածել, ներկայացնել, հիշատակել, մատնանշել, վկայակոչել․․․

«Գալ տարի Շուշիումը» հենց այնպես նախադասություն չէ։ Այն կոդավորված հաղորդագրություն է և զորավոր իմաստ ու արժեք պիտի ունենա և դառնա՝ միավորելով ողջ հայության պոտենցիալը։

ՈՒնենալն ու դառնալը մեզնից է կախված։ Մասնագետներն, առնվազն վկայում են, որ տեխնոլոգիական զարգացմամբ, հայկական ներուժի և համակարգերի ճշգրիտ ուղղորդմամբ կարող ենք ոտքի կանգնել և առաջ ընթանալ։ Մնում է՝ ինչպես Վիլյամ Սարոյանն էր ասում՝ «ցանկանալ ընել»։

Արցախի Հանրապետության՝ երեք տասնամյակից ավելի՝ անկախ պետականության պայմաններում ապրելու, արարելու և բազում հաղթանակներ գրանցելու փաստերը պիտի ստիպեն և մղեն ամեն մեկիս արժանապատվության գերխիտ զգացումով, նպատակային և թիրախային գործելու։ Մնում է՝«ցանկանալ ընել»։

Շարունակելի

Ա․ Ե․

Արցախի Հանրապետություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին