f

Անկախ

Կունենա՞նք միջուկային աղետների ժամանակ օպերատիվ բժշկական օգնության համակարգ


Միջուկային աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում օպերատիվ կերպով  վնասակար ազդեցության ենթարկված մարդկանց հետազոտելու, ըստ վնասվածության աստիճանի խմբավորելու  և համապատասխան վերականգնողական քայլեր ձեռնարկելու մեթոդաբանությունը և այդ նպատակով օգտագործվող սարքավորումը, որ մշակել են հայաստանյան գիտնականները, այս օրերին ավելի ու ավելի արդիական է դառնում միջազգային ճգնաժամով և հակամարտությունների աճով պայմանավորված միջուկային անվտանգության խնդիրների սրման պայմաններում։

 Թեմայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու Հրաչյա Սարգսյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ փորձում է ամեն կերպ ֆինանսավորում հայթայթել՝ գաղափարը կյանքի կոչելու համար: Սարգսյանը հերթական անգամ ֆինանսավորման հայտ է ներկայացրել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման մրցույթին՝ հույս ունենալով, որ այս անգամ դրական պատասխան կստանա: Հայտին կից ներկայացրել է գիտական մեթոդի վերաբերյալ դրական եզրակացությունները հայաստանյան ներքին շահակիցներից: «Ժամանակին ՀՀ Միջուկային անվտանգության կոմիտեն,  Հայաստանի ատոմակայանը և ԱԻՆ-ն էին դրական եզրակացություն տվել մեթոդին՝ կարևորելով հետազոտությունների շարունակականությունը: Քանի որ կառավարությունում  կառուցվածքային փոփոխություն է տեղի ունեցել, և համակարգող նախարարություն է  դարձել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, դիմեցի նաև նրանց: Փոխնախարարն ինձ ընդունեց, իրենց ենթակայության տակ գործող «ՀԱՅԱՏՈՄ» գիտահետազոտական ինստիտուտում կայացավ իմ հեղինակած ծրագրի շնորհանդեսը, որի արդյունքում տրվեց դրական եզրակացություն, քանի որ ակնկալվող արդյունքները կարևոր են հանրային շահի տեսնակյունից, և ոչ միայն Հայաստանում»,- ասում է նա: 

Սարգսյանը, չսպասելով մրցույթի արդյունքներին, առաջիկայում պատրաստվում է ֆինանսավորման հայտ ներկայացնել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարվող կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի աջակցության և ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի բարելավման նպատակով ֆինանսավորման մրցույթներին: Ասում է՝ մեկ հայտով գուցե պահանջվող ֆինանսավորումը չհատկացնեն: Բայց  իրենց նպատակներով համատեղելի մի քանի մրցույթների  մասնակցելով  որոշակի գումար ներգրավելու պարագայում կկարողանա իրականություն դարձնել այդ կարևորագույն սարքավորումը: «3 տարվա համար մեզ պետք է մոտ 200 մլն ՀՀ դրամ: Արդյունքում մենք կունենանք այն բաղձալի սարքավորումը, որի մասին 40 և ավել տարիներ երազում եմ: Եղած արդյունքները հույս են տալիս, որ շատ կարճ ժամանակում, կունենանք ավտոմատացված սարք, որը կանխորոշմանը զուգահեռ կունենա նաև կանխարգելման քայլերի արդյունավետության բարձրացման հնարավորություն: Այն  բացարձակ ավտոմատ է լինելու, օգտագործումը ևս պարզ է լինելու։ Ուզում եմ շեշտել, որ առավելագույնը 1,5-2 տարում մենք կարող ենք դուրս գալ շուկա և վաճառքից ստացվող եկամուտներից ընդլայնել թե ֆունդամենտալ, և թե կիրառական գիտական հետազոտությունները»,- ասում է նա:

Գիտնականը նշում է՝ չնայած կիրառականությունն ապահովելու համար ֆինանսական միջոցներ չի ունեցել, բայց տարիներ շարունակ կատարելագործել է գաղափարի հիմքում ընկած տեսությունն ու բանաձևերը: Ժամանակն է այն կյանքի կոչելու և արդյունքները ծառայեցնելու մարդկությանը: Բայց նաև հավելում է՝  իրենք հեծանիվ չեն հորինելու: Արդեն գոյություն ունեցող սեփական գիտական արդյունքների վրա ավելացնելու են նոր մշակված գաղափարները և ունենալու են նոր սարքավորում. «Դրա ինքնարժեքը լինելու է բազմակի անգամ ցածր բնագավառի համար գոյություն ունեցող և շուկայում առկա սարքերի գների համեմատ: Եթե արյունաբանական հետազոտությունների համար ժամանակակից սարքերի արժեքը սկսվում է 50-60 հազար դոլարից  և հասնում է մի քանի միլիոնի, մեր կողմից առաջարկվող սարքի ինքնարժեքի նյութական մասը կազմելու է 10-15 հազար դոլար: Բայց այն իր որակով չի զիջելու ժամանակակից սարքավորումներին, իր առջև դրված առաջադրանքները լուծելու առումով այն չի զիջելու որևէ այլ սարքի, քանի որ հիմքում դրված են ֆունդամենտալ գիտելիքներ, որոնք կախված չեն սարքերի որակից կամ արտադրող երկրից»: 

Սարգսյանը համոզված է՝ սարքավորումը ստեղծելուց և Հայաստանում կիրառության մեջ դնելուց հետո այն կարող է մեծ պահանջարկ ունենալ ողջ աշխարհում: Պոտենցիալ շուկա է համարում Ռուսաստանը, որտեղ տասնյակ ատոմակայաններ են գործում: «Ռուսաստանում ևս հետաքրքրված են մեր գիտական արդյունքով: Նախնական համաձայնության էինք եկել, ԳՈՍՍՏԱՆԴԱՐՏ-ը  շահագրգռված էր մեզ օգնելու, բայց ուկրաինական պատերազմը բարդություններ առաջացրեց»,- ասում է նա:

«Գիտության հանդեպ որդեգրած ներկայիս քաղաքականության պայմաններում, երբ հսկայածավալ միջոցներ են նախատեսվում մասնավորապես  ակադեմիական քաղաքի ստեղծման ուղղությամբ, պատկան մարմինները պետք է լուծում տան այս ծրագրի իրագործմանը, որի երկարաժամկետ ֆինանսական շահույթները համեմատելի  կարող են լինել ակադեմիական քաղաքների վրա ծախսվող գումարներին»,- ասում է Սարգսյանը:

 Գիտնականը վստահ  է՝ գաղափարի իրագործման համար ընդամենը կամք է պետք: Եթե մեր պետությունն ուզենա իր խոսքն ունենալ միջուկային անվտանգության ոլորտում, կֆինանսավորի գիտնականների խմբին և կապահովի առաջարկվող մեթոդի կիրառականությունը: Որպես գաղափարի իրագործման հարակից օգուտ՝ նա ընդգծում է, որ այդ պարագայում Հայաստանի ատոմակայանը պարբերաբար թիրախավորող Թուրքիան, հատկապես երկրի առաջին դեմքի մակարդակով, կզրկվի կոշտ հռետորաբանության հնարավորությունից:

 Ի՞նչ է իրենից ներկայացնում առաջարկվող մեթոդը

  Հայաստանում գիտական այս ուղղությանը զարկ է տրվել դեռ ԽՍՀՄ տարիներին՝ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո։ «Չեռնոբիլյան աղետը վեր հանեց կարևորագույն մի խնդիր, որ կոչվում է հետճառագայթային շրջանում ախտահարված մարդկանց խմբավորում ըստ իրենց վնասվածության աստիճանի։ Այս խնդրի լուծման գոյություն ունեցող եղանակները շատ աշխատատար և ծախսատար են։ Աղետների ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ են հայտնվում ճառագայթային ֆոնի ազդեցության գոտում, և վաղ շրջանում շատ արագ  նրանց բոլորին ուսումնասիրելու խնդիր է առաջանում։ Այսինքն մեզ անհրաժեշտ է արագագործ, ոչ բարդ և ոչ ծախսատար մեթոդ ունենալ, որ շարքային բուժաշխատողը կարողանա այդ մեթոդն օգտագործել, որ շատ ծախսեր չպահանջի և կարճ ժամանակահատվածում հնարավորինս շատ մարդկանց հետազոտություն իրականացվի։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում  է այդ մեթոդը ստեղծվել,- ասում է Սարգսյանը։ - Արտակարգ պայմանների ազդեցությամբ արյունն օրգանիզմում ենթարկվում է որոշակի փոփոխությունների։ Մեր գիտական արդյունքը կոչված է օգնելու, որ օպերատիվ կերպով արձանագրվեն արյան համակարգում տեղի ունեցած փոփոխությունները, որից հետո առկա տվյալների բազայի հետ համեմատության շնորհիվ կկանխորոշվեն հետագա փոփոխությունները և քայլեր կձեռնարկվեն օրգանիզմի վերականգնման ուղղությամբ»։ 

«Մեր ուսումնասիրության օբյեկտը էրիթրոցիտների չափային բաշխումն է։ Բնական վիճակում արյան էրիթրոցիտներին բնորոշ է տարբեր չափերի որոշակի բաշխում ունենալ, - ասում է Սարգսյանը։- Մեկ կաթիլ արյուն է վերցվում, որից պատրաստվում է միաշերտ քսուկ։ Այն տեսանելի տիրույթի լազերի լուսային փնջի դիմաց դնելիս որոշակի դիֆրակցիոն պատկեր է առաջանում՝ մութ և լուսավոր օղակներ են ստացվում, և այդ օղակների չափերը խոսում են այն մասին, թե ինչպիսի մասնիկների (էրիթրոցիտների/ արյան կարմիր գնդիկների) հավաքածու է առկա տվյալ արյան կաթիլի մեջ։ Այդպես մենք տեղեկություն ենք ստանում, թե այդ մարդու արյան մեջ ինչպիսին է էրիթրոցիտների բաշխվածությունն ըստ չափերի։ Ստացված տվյալների հիման վրա հատուկ մշակված մեքենայական ծրագրի օգնությամբ մենք կարողանում ենք դատողություններ անել այն մասին, թե ինչպիսին է արյան համակարգում էրիթրոցիտների չափային բաշխվածությունը և դա կապել օրգանիզմի կողմից կլանված ճառագայթի դոզայի և ժամանակի հետ»։

 

 

գիտություն գիտության ֆինանսավորում միջուկային սպառնալիք միջուկային անվտանգություն Ատոմակայան խմբագրի ընտրանի ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին