f

Անկախ

ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ ցույց է տրվել ատոմների «մագնիսականորեն հարուցված» անցումների օգնությամբ գերնեղ օպտիկական ռեզոնանսի ձևավորման հնարավորությունը


ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ ստացվել է «էլեկտրամագնիսականորեն-հարուցված թափանցիկության» (ԷՀԹ) ռեզոնանս՝ օգտագործելով գերնեղ օպտիկական բջջում պարփակված ալկալի ատոմների մագնիսականորեն-հարուցված (զրոյական մագնիսական դաշտում արգելված) անցումները:

Երկալիք լազերային դաշտերի ազդեցությամբ ատոմական գոլորշիներում տեղի ունեցող ԷՀԹ երևույթը հայտնաբերվել է դեռևս 30 տարի առաջ, և այսօր այն լայնորեն կիրառվում է այնպիսի խնդիրներում, ինչպիսիք են լույսի արագության դանդաղեցումը, օպտիկական ինֆորմացիայի գրանցումը և պահպանումը, մետրոլոգիան, զգայուն մագնիսաչափությունը: Այդ կիրառությունների հիմքում ատոմական անցումների վրա գերնեղ օպտիկական ռեզոնանսի ձևավորումն է: Հայտնի է, որ յուրաքանչյուր տեսակի ատոմում այդ անցումները տեղի են ունենում որոշակի ֆիքսված հաճախությունների վրա։ Կիրառական հետաքրքրությունն էլ ավելի կմեծանար, եթե հնարավոր լիներ փոփոխել անցումների հաճախությունը կամ «ստեղծել» նոր անցումներ։ Եվ պարզվում է, որ դա կարելի է անել՝ օգտագործելով մագնիսական դաշտը։

«Մեր ինստիտուտում մշակվել են աշխարհում եզակի օպտիկական նանո-բջիջներ, որոնք թույլ են տվել առաջին անգամ ատոմական գոլորշիներում գրանցել և համապարփակ հետազոտել մագնիսականորեն-հարուցված անցումներ։ Դրանք այն անցումներն են, որոնք արգելված են սովորական պայմաններում, բայց դառնում են թույլատրված մագնիսական դաշտի որոշակի տիրույթում, ըստ որում, փոփոխելով մագնիսական դաշտը, փոփոխվում է նաև այդ անցումների հաճախությունը», - ասաց ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ատոմային սպեկտրասկոպիայի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Դավիթ Սարգսյանը։

«Ձևավորելով նեղ ԷՀԹ ռեզոնանսներ մագնիսականորեն-հարուցված անցումների վրա՝ կարելի է էապես ընդլայնել այդ երևույթի կիրառությունների սպեկտրալ տիրույթը։ Հենց դա էլ վերջերս մեզ հաջողվեց իրականացնել։ Հետազոտությունների փորձարարական մասը կատարվել է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ առաջատար գիտաշխատող Արմեն Սարգսյանի կողմից: Տպագրված որոշ աշխատանքները տեսական մասով կատարվել են Բուրգունդիայի համալսարանի (Ֆրանսիա) գիտնականներ պրոֆեսոր Կլոդ Լեռուայի և համատեղ ասպիրանտ Ռոդոլֆ Մոմյեի մասնակցությամբ»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Նանո-բջիջներում ալկալի ատոմների մագնիսականորեն-հարուցված անցումների վրա Էլեկտրամագնիսականորեն-հարուցված թափանցիկության ռեզոնանսների ձևավորումն առաջին հերթին հեռանկարային է 50-5000 Գս տիրույթի համասեռ և խիստ անհամասեռ մագնիսական դաշտերի չափման համար՝ ենթամիկրոնային տարածական լուծողունակությամբ:

Հետազոտությունները կատարվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացված թեմատիկ 21T-1C005 ծրագրի շրջանակներում: Արդյունքները տպագրվել են «Optics Letters», 44 (22), 5533-5536 (2019), «Physics Letters» A 434, 128043 (2022), «Optics Communications», 537, 129464 (2023), «Journal of Quantitative Spectroscopy and Radiative Transfer» 303, 108582 (2023) գիտական ամսագրերում:

23.10.2023թ.

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ «մագնիսականորեն հարուցված» անցումներ օպտիկական ռեզոնանս Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին