f

Անկախ

Արսեն Պողոսյան. «Շնորհակալ եմ ինձ աջակցողներին և աշխատանքս գնահատողներին»


Հոկտեմբերի 13-ին  Չեխիայի Պլզեն քաղաքում կայացած պրոֆեսիանալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում 63,5 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և մրցակցի՝ Պյոտր Դոցեկալի նկատմամբ 2-րդ ռաունդում նոկաուտով տպավոիչ  հաղթանակ տոնեց Արսեն Պողոսյանը:
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը խոսում է նախապատրաստական շրջանի մասին՝ կիսվելով տպավորություններով:


-Շնորհավորում ենք պրոֆեսիոնալ ռինգում հերթական հաղթանակի կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Մինչ մենամարտը, նախապատրաստական հավաքներ եմ անցկացրել գերմանական պրոմոութերական ընկերության հետ Պալմա դե Մայորկա քաղաքում, այնուհետև հավաքի եմ մասնակցել չեխական  «Patron boxing Promotion»–ի հետ և պայմանավորվածություն եմ ձեռք բերել իրենց կողմից կազմակերպված բռնցքամարտի շոու երեկոյին մասնակցելու ու մենամարտ անցկացնելու: Նշեմ, որ նրանք հրավիրել էին ազգությամբ հայ մարզիչ, Ուկրաինայում բնակվող Նարեկ Անդրեասյանին, որի հետ հետագայում պետք է աշխատեմ, ինչպես նաև հայրիկիս՝ իմ անձնական մարզիչ Սամվել Պողոսյանի հետ:
Նշեմ նաև, որ մենամարտին նախապատրաստվելիս մեծ դեր են ունեցել Երևանում գտնվող «Օրիոն» մարզական ակումբը, որտեղ  անցկացնում եմ հիմնական մարզումներս և Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերեացիան (ՊԲՀՖ):


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք:
-Ռեյտինգային մենամարտ էր, 4-ռաունդանոց, մրցակցիս հաղթեցի 2-րդ ռաունդում՝ նոկաուտով:
Մենամարտը կարևոր էր ու պատասխանատու, քանի որ իմ նորամուտն էր «Patron boxing Promotion» –ում, ուստի շատ լուրջ էի տրամադրված:
Մրցակիցս ազգությամբ չեխ Պյոտր Դոցեկալն էր, որը վարկանիշային աղյուսակում ինձնից բարձր էր: Բավական անհարմար մրցակից էր, երկար  ձեռքերով: 1-ին ռաունդից հետո  նախաձեռնությունն ամբողջությամբ իմն էր և 2-րդ ռաունդի մեջտեղում, լյարդին ծանր հարվածից հետո մրցակիցս հրաժարվեց մենամարտել:


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Հաղթանակն ինձ հնարավորություն տվեց  շարունակել մենամարտեր անցկացնել հեղինակավոր «Patron Boxing Promotion»-ի կազմում, ինչը շատ կարևոր է:
Արդեն իսկ վերսկսել եմ մարզումներս ունեմ, ունեմ ծանրաբեռնված մարզումային  գաֆիկ, սպասվում են շատ մենամարտեր, ինչի համար  ուրախ եմ, քանի որ, երբ երկար ժամանակ մարզվում ես, պարապմունքներ անցկացնելով, և հետագա քայլերդ անորոշ են, ծանր ազդեցություն է այդ ամենն ունենում:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք աջակցում են, իմ կողքին են և գնահատում են այս դժվարագույն  աշխատանքն ու ոգևորում:

Սպորտ Հայաստան պրոֆեսիոնալ բռնցքամարտ Արսեն Պողոսյան հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին