f

Անկախ

«Ժողովուրդ». Գեղամ Պետրոսյանը կապ չունի իրեն վերագրվող արարքի հետ. որոշում


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կարճման որոշումը: ՀՀ դատախազությունը հաստատեց, որ Գեղամ Պետրոսյանը կապ չունի իրեն մեղսագրվող սպանություն արարքի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը դիմում էր ներկայացրել նախաքննական մարմին, որպեսզի Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվի, եւ նա արդարացվի: Ինչպես հայտնի է, 2019 թվականի օգոստոսի 4-ին «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալից» ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը: Անցել է շուրջ 3 տարի, սակայն Գեղամ Պետրոսյանի ազատ արձակվելուց հետո որեւէ քննչական գործողություն չէր արվում, եւ քրեական գործը մնացել էր Հակակոռուպցիոն կոմիտեի դարակներից մեկում: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար:

Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը՝ հայտնելով, թե տեսել է՝ ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա: Ավելի ուշ փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ իրականում Պետրոսյանի զենքի եւ դիակում եղած պարկուճի տեսակները չեն համընկնում, եւ այդ հիմքով Պետրոսյանն ազատ արձակվեց: Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին սպանված 10 հոգուց որեւէ մեկի սպանության դեպքը բացահայտված չէ, չգիտենք՝ ով գնդակահարեց Երեւանի կենտրոնում 10 քաղաքացու:

Նիկոլ Փաշինյանն իր այդ խոստումը եւս չկատարեց։ Եւս մեկ հիշեցում. դեռ 2019 թվականի հուլիսի 12-ին «5-րդ» ալիքի եթերում Աժ պատգամավոր Թագուհի Թողմասյանը, անդրադառնալով Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործին, հայտնել էր. «Ինձ համար մտահոգիչ է, որ մենք ունենք հանրությանը դուր գալու համար արդարադատություն։ Սա նույնքան անընդունելի է, որքան զանգովի արդարադատությունը։ Մենք չենք կարող որեւէ մեկի քիմքին հաճոյանալու համար արդարադատություն իրականացնել»։

Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-ին սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին, Թագուհի Թովմասյանը դեռ 2019-ին ասել էր. «Գեղամ Պետրոսյանի մասով բացահայտման վերջին դեպքը այդ շարքից է: Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ է մեղադրվում. կարդացի, որ որեւէ առնչություն չունի, եւ փորձագիտական եզրակացությունն արդեն կա, որ իրեն ամրակցված զենքը եւ Հովհաննիսյանի մարմնի պարկուճները չեն համապատասխանում։ Ինքը չի կրակել։ Այսինքն՝ սա նշանակում է, որ պետք է նրան անմիջապես ազատ արձակել։ Եթե նա անմեղ է, պետք է ազատ արձակել, որքան էլ չուզենանք»։

Այդպես էլ եղավ, մինչդեռ այդ ժամանակ ՔՊ-ականները քննադատում էին իրենց գործընկեր Թովմասյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Գեղամ Պետրոսյան Մարտի 1 Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին