f

Անկախ

50 տարի առաջ Իսրայելը հաղթեց պատերազմում, ու վարչապետը հրաժարական տվեց. ինչպե՞ս կվարվի Նեթանյահուն


«Այն, ինչ կատարվեց 1973 թվականին, աղետ էր, մղձավանջ, որն ընդմիշտ կմնա ինձ հետ»,- ինքնակենսագրական գրքում գրել է Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Մեիրը՝ խոստովանելով. «Երբեք չեմ էլ փորձի նկարագրել այն, ինչ կատարվում էր ինձ հետ այդ օրերին։ Նույնիսկ մենակ մնալիս չէի կարողանում լաց լինել»։ Պատկերացրե′ք, էսպիսի զգացմունքներ է ունեցել այդ կինը, որը հրաժարական է տվել պատերազմում հաղթելուց հետո։ Իսկ հաղթանակը բոլորովին երաշխավորված չէր, որովհետեւ ուղիղ 50 տարի առաջ Իսրայելի վրա հարձակվել էին միանգամից երկու պետություններ՝ Եգիպտոսը եւ Սիրիան մի շարք այլ երկրների աջակցությամբ։

Այսպես կոչված «արաբական կոալիցիայի» գերազանցությունն ակնհայտ էր. իսրայելյան բանակի թվաքանակը կազմում էր 415 հազար մարդ, արաբներն ունեին 1 միլիոն 200 հազար զինվորական, այսինքն, գրեթե երեք անգամ ավելի, իսկ տանկեր եւ ինքնաթիռներ՝ երկու անգամ ավելի։ Եվ այս պայմաններում Իսրայելը ջախջախիչ հաղթանակ տարավ. հոկտեմբերի վերջին, երբ հրադադար կնքվեց, իսրայելյան զինուժը գտնվում էր Կահիրեից ընդամենը 100 կիլոմետր հեռավորության վրա եւ շրջապատել էր եգիպտական երրորդ բանակը, իսկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը կարելի էր հրետակոծել ճակատային գծից։ Ուրեմն ինչո՞ւ հրաժարական տվեցին վարչապետը, պաշտպանության նախարարը եւ ամբողջ կառավարությունը։

Պատճառը Իսրայելի անվտանգության ծառայության՝ այդքան գովերգված «Մոսսադի» կատարյալ ձախողումն էր։ Լրագրող եւ պատմաբան Ռոնեն Բերգմանն իր գրքում փաստում է, որ 1970-ականների սկզբներին իշխանության ներկայացուցիչները պարզապես մեծամտացել էին եւ համոզել իրենք իրենց, որ 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո ոչ մի արաբական երկիր այլեւս չի համարձակվի հարձակվել Իսրայելի վրա։ Ճիշտ է, «Մոսսադի» աշխատանքում նաեւ ձախողում եղավ, երբ այդ ծառայությունը տեղեկություն էր ստացել, որ Արեւմտյան Եվրոպայի երկրներից մեկում խոշոր ահաբեկչական գործողություն է նախապատրաստվում, բայց անտեսել էր այդ ահազանգը, ինչի հետեւանքով Մյունխենի Օլիմպիադայի ժամանակ զովհեցին իսրայելցի 11 մարզիկներ։ Սակայն ընդամենը մի քանի ամիս անց «Մոսսադի» ջոկատը Բեյրութում ոչնչացրեց այդ ահաբեկչության կազմակերպիչներին, ինչը հսկայական ոգեւորություն առաջացրեց Թել-Ավիվում։ Ջոկատի հրամանատար Էհուդ Բարաքը, որը հետագայում վարչապետ դարձավ, պարզապես ցնցված էր։

«Երբ մենք գիշերով վերադարձանք Բեյրութից,- պատմել է Էհուդ Բարաքը,- հասկացա, որ երկրի իշխանությունները միանգամայն սխալ եզրակացություններ են արել մեր հաջող գործողությունից, որը անհիմն ինքնավստահություն էր առաջացրել։ Երբեք չի կարելի մի գործողության հաջողությունը տարածել ողջ բանակի վրա»։ Թե որքան արդարացի էին ապագա վարչապետի խոսքերը, երեւաց մի քանի ամիս անց, երբ նույն «Մոսսադը»՝ ունենալով ամենատարբեր աղբյուրներից ստացված մտահոգիչ տեղեկատվություն, այնուամենայնիվ չկարողացավ կանխատեսել, որ արաբները հոկտեմբերի 6-ին հարձակում են կազմակերպելու սահմանի ողջ երկայնքով։ Այս, մեղմ ասած, բացթողման հետեւանքները ողբերգական էին. պատերազմի առաջին օրերին զոհվեց ավելի քան 2600 իսրայելցի զինվոր եւ սպա, ոչնչացվեց 50 կործանիչ, ճեղքվեց պաշտպանական գիծը, եւ արաբները մտան Իսրայելի տարածք։

Ո՞վ է մեղավոր. հարցնում էին շարքային իսրայելցիները։ Պատասխանը տվեց հատուկ քննիչ հանձնաժողովը՝ երկրի Գերագույն դատարանի նախագահի ղեկավարությամբ։ Մի քանի ամիս անց հանձնաժողովը հրապարակեց մեղավորների անունները, բայց դա բողոքի հսկայական ալիք առաջացրեց, որովհետեւ մեղավոր էին ճանաչվել բանակի եւ հետախուզության ղեկավարները, բայց ոչ՝ վարչապետն ու պաշտպանության նախարարը։ Սկսվեցին բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները, որոնց մասնակիցները պահանջում էին Գորդա Մեիրի անհապաղ հրաժարականը։ Եւ այդ կինը, որի օրոք Իսրայելը հաղթել էր, հայտարարեց, որ հեռանում է։

Կկրկնվի՞ արդյոք պատմությունն այսօր՝ այսպես կոչված Դատաստանի օրվա պատերազմից ուղիղ 50 տարի անց։ Իհարկե, դեռ բոլորովին պարզ չի, թե ինչպես եւ երբ կավարտվեն Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում, սակայն բոլորն արդեն խոսում են «Մոսսադի» ակնհայտ ձախողման մասին։ Առավել եւս պարզ չի, թե ինչպես կվարվի Բենյամին Նեթանյահուն՝ արդյոք կհետեւի՞ Գոլդա Մեիրի օրինակին։ Մենք հո արդեն լավ գիտենք՝ որոշ վարչապետներ հրաժարական են տալիս նույնիսկ պատերազմի հաղթական ավարտից հետո, մյուսները պարտությունից հետո էլ բոլորովին չեն մտածում հրաժարականի մասին։

Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա

Արմեն Դուլյան ՖԲ Գրառում պաղեստինա-իսրայելական հակամարտություն Գոլդա Մեիր Բենիամին Նեթանյահու վարչապետի հրաժարական Աշխարհում

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին