f

Անկախ

«Մենք չենք հանձնվել, չենք ուզել թշնամու հետ ապրել»․ Դավիթ Մինասյան


Ստեփանակերտցի Դավիթ Մինասյանը պատերազմի օրերին ականատես է եղել ամենածանր դեպքերին։ Երբեք չի մոռանա, երբ սեպտեմբերի 28-ին՝ տեղահանվելու վերջին օրը,  հիվանդանոց են բերել եռացրած ջրից այրված աղջկան։ Երեք տարեկան փոքրիկի ձեռքերն ու ոտքերը վառված էին, ցավին չէր դիմանում, ամբողջ մարմնով դողում էր։ Դավիթը փորձել է փոքրիկին զբաղեցնել, կատակել է, հյութ է հյուրասիրել։ Հակաայրվածքային և ցավազրկող դեղեր չկային, և բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը։ Դավիթը խոստովանում է՝ կյանքում չի լացում երբեք, բայց այդ ժամանակ սիրտը շատ է լացել։

Սեպտեմբերի 19-ին Դավիթը տանն էր, երբ սկսվեց պատերազմը։ Տանը երեքով էին՝ մոր և եղբոր հետ։ «Ղարաբաղ Տելեկոմի» աշխատակիցն էր և այդ օրերին իր արձակուրդն էր վայելում։ Պատերազմի առաջին օրն էլ մի քիչ երկար էր քնել։ Արթնացավ ռմբակոծության ձայներից։

«Ես կանխազգում էի, որ պատերազմ կլինի՝ դեռևս բլոկադայի ժամանակ։ Մեր տունն էլ նկուղային էր, այնտեղ պատսպարվելն անհնար էր։ Մորս ուղեկցել  եմ ուրիշ շենքերի նկուղ՝ հարևանների հետ պաստպարվելու։ Ռմբակոծության տակ մի կերպ հետ եմ վերադարձել»,-«Անկախի» հետ զրույցում պատմում է Դավիթ Մինասյանը։

2020 թվականի պատերազմի ժամանակ Դավիթը կամավորական հիմունքներով Ստեփանակերտի հանրապետական հինադանոցում օգնում էր վիրավորներին, այս անգամ էլ էր որոշել օգնել։ Այդ ժամանակ մայրը զանգել է և ասել, որ բոլորը նկուղներից տեղափոխվել են օդանավակայան, իսկ ինքն էլ մենակ է մնացել նկուղում։ Դավիթը եղբոր հետ օգնում է մորն օդնավակայան տեղափոխել։

Պատմում է, որ երկու օր շարունակ ռմբակոծվում էր Արցախը, և բազմաթիվ վիրավորների էին բերում հիվանդանոց։ Երբ շտապօգնության մեքենան հիվանդանոց էր հասնում, Դավիթն էր օգնում վիրավորներին տեղափոխել վիրահատարան և վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկներից շատերը պատերազմից հետո լքել էին Արցախը, հիվանդանոցում մնացել էին գլխավոր բժիշկներն ու որոշ բժիշկներ։ Դավիթի մայրը քրոջ ու եղբայրների հետ  այդ ժամանակ Երևան է տեղափոխվում։ Ինքն էլ այդ ընթացքում հիվանդանոցում էր՝ բոլորովին հյուծված ։

Բենզալցակայանի պայթյունից սարսափելի տեսարաններ է հիշում Դավիթը։ Ցավով  է ասում՝ վատ երազի պես էր։ Այդ օրը հիվանդանոցում լսել են պայթյունի ձայներ, բայց նաև երկինքն էր որոտում, չեն հասկացել՝ ինչ է կատարվում իրականում։ Քսան րոպեից հետո շտապօգնության մեքենաներն են գալիս՝ բերելով պայթյունից տուժած քաղաքացիներին։ Բոլորն  այրված էին, կիսամերկ։

«Չեմ  կարող նկարագրել այդ տեսարանը։ Առաջինը ես էի բացում շտապօգնության մեքենայի դռները։ Վիրավորներն ինձ ճանաչում էին, կանչում էին՝ Դավի՜թ, Դավի՜թ, մի բան արա՛։ Մեկին մի ձեռքով եմ գրկել, մյուսին՝ մյուս ձեռքով։ Անզորությունից չգիտեի՝ ինչ անեի, որովհետև ես բժիշկ չեմ։ Բոլորն աաջ ու ձախ էին վազում, դույլերով էինք ջուր լցնում վիրավորների վրա, այնքան խորն էին այրվածքները։ Այդ ընթացքում հիվանդանոցի  հատակը տասը սանտիմետր ջրով լցվել էր։ Իմ ընկերներից էլ են շատերը վիրավորվել և մահացել»,-ասում է նա։

Երեսուն վիրավոր երկու օրվա ընթացքում հիվանդանոցում մահացել է։ Նրանց մարմինները պահվում էին էմերջեյսի ներքևի սենյակում։ Դավիթն այս հարցում էլ է կամավորների հետ փորձել օգնել բժիշկներին։

«Բոլորս համախմբվել և իրար օգնում էինք։ Ինձ ասում էին՝ բոլորի մեջ ամենաուժեղը ես եմ։ Ցավալի է, բայց զոհվածներին դիահերձարան էին տանում՝ ինքնությունը չիմանալով։ Ամեն ինչ շատ ծանր էր»,-ասում է նա։

Սեպտեբերի 27-ին ռուսական տասնմեկ ուղղաթիռ է Արցախ եկել՝ վիրավորներին տեղափոխելու։ Հաջորդ օրն էլ՝ վեց ուղղաթիռ։ Դավիթը հեռվից լուսանկարել է և իր ֆեյսբուքյան էջում պատմել դրա մասին։ Նրա խոսքով՝ թշնամին ստուգում էր բոլոր ուղղաթիռները, որպեսզի «կողմնակի» անձանց թույլ չտար Արցախ մուտք գործելու։ Վերջին ուղղաթիռով ճանապարհել են հղի կնոջն ու ու նրա փոքրիկին․ կնոջ ամուսինը պատերազմի դաշտում վիրավորվել և բուժօգնություն էր ստանում Հայաստանում։  Դավիթը վաղուց որոշել էր՝ Ստեփանակերտից ամենավերջինն ինքը պետք է դուրս գար։ Այդպես էլ արել է, վերջինը՝ բժիշկների հետ, շտապօգնության մեքենայով Դավիթն է դուրս եկել Արցախից։

Հայաստան տեղափոխվելուց հետո Դավիթին անվճար կացարաններ են առաջարկել Վարդենիսում, հրաժարվել է։ Հիմա վերականգնվել է պետք, ուստի Երևան է տեղափոխվել և եղբայրների հետ հյուրանոցում իրենց համար սենյակ է վարձել։  Դժվարություններ շատ է տեսնում, աշխատանք էլ չունի։

«Մեզ սովի մատնեցին, պատերազմ եղավ, Արցախը կորցրինք։ Շատ զոհեր տվեցինք պատերազմում, պայթյունի ժամանակ, բազմաթիվ գերիներ ունենք»,- հուզված ասում է նա։

Քսանհինգ ժամ գաղթի ճանապարհն է բռնել․ շտապօգնության մեքենայով իրենց հետ բերել են հիվանդ կնոջն ու տարեց կանանց։ Դավիթի խոսքով՝ թշնամին սքանավորել է իրենց մեքենան։ Իմ հարցին՝ կարոտու՞մ է Արցախը, հետ վերադառնալ ուզու՞մ է, պատասխանում է՝ այո, բայց դեմ է թշնամուն ինտեգրվելուն։

«Արցախի հողում մեծացած տղա եմ, բայց  թշնամու հետ չեմ ապրի։ Մենք չենք հանձնվել, մենք ուղղակի չենք ուզել թշնամու հետ ապրել»,-ասում է նա։

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Դավիթ Մինասյան ադրբեջանական ագրեսիա տեղահանություն Արցախ Ադրբեջան Հայաստան խմբագրի ընտրանի

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին