f

Անկախ

Գալակտիկայի հյուսիսային կիսագնդի մագնիսական դաշտն ուղղված է դեպի Արեգակը, իսկ հարավային կիսագնդինը՝ հակառակը


ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները պարզել են, որ Գալակտիկայի հյուսիսային կիսագնդի մագնիսական դաշտն ուղղված է դեպի Արեգակը, իսկ հարավային կիսագնդինը՝ հակառակը

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներն ուսումնասիրել են 180 բաբախիչների և մոտ 2000 արտագալակտիկ ռադիոաղբյուրների ֆարադեյի պտույտի տվյալները։ Պարզվել է, որ Գալակտիկայի հյուսիսային կիսագնդի մագնիսական դաշտն ուղղված է դեպի Արեգակը, իսկ հարավային կիսագնդինը՝ հակառակը: Ենթադրվում է, որ Աղեղնավորի թևը հիմնականում գտնվում է Գալակտիկայի հարթությունից վերև, իսկ այդ հարթությունից ներքև ընկած տիրույթի մագնիսական դաշտը հարավային կիսագնդի Հալոյի դաշտն է։

«Ներկայացված աշխատանքը կատարվել է դեռևս 1980-ական թվականներին Բյուրականի աստղադիտարանում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի կողմից առաջարկված «Մեր Գալակտիկայի և գալակտիկաների մեծամասշտաբ մագնիսական դաշտերի ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում։ Մենք առաջարկել ենք «Մեր Գալակտիկայի մագնիսական դաշտի երկբաղադրիչ մոդելը», համաձայն որի՝ Գալակտիկայի պարուրաձև թևերի մագնիսական դաշտի հարթ բաղադրիչն ընդգրկված է Հալոյի մեծամասշտաբ մագնիսական դաշտի ներսում: Ընդ որում, պարուրաձև թևերի մագնիսական դաշտերը տարածվում են թևերի ուղղությամբ, իսկ Հալոյի մագնիսական դաշտը տարածվում է Գալակտիկայի հարթությունից մի քանի կիլոպարսեկ վերև ու ներքև և ունի Գալակտիկայի դիֆերենցիալ պտույտի շնորհիվ դեֆորմացված դիպոլային կառուցվածք: Դրա շնորհիվ Հալոյի մագնիսական դաշտերը Գալակտիկայի հյուսիսային և հարավային կիսագնդերում ունեն իրար հակառակ ուղղություններ»,- պարզաբանեց գիտական խմբի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Անդրեասյանը։

Աշխատանքն ունի հիմնարար նշանակություն Գալակտիկայի մագնիսական դաշտի կառուցվածքի, նրա առաջացման և զարգացման պրոցեսների հասկացման տեսանկյունից:

 

Աշխատանքը զեկուցվել է 2022 թվականի սեպտեմբերի 19-23-ը Բյուրականի աստղադիտարանում կայացած «Space Sciences and Technologies» միջազգային գիտաժողովի ժամանակ: Ստացված արդյունքները ներկայացվել են Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և Չինաստանում անցկացված միջազգային գիտաժողովներում։ Արդյունքներն ընդունվել են գիտական հանրության կողմից:

Աշխատանքում ընդգրկված են եղել Ռուբեն Անդրեասյանի ասպիրանտները:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

12102023թ

 

 

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան Գալակտիկա խմբագրի ընտրանի Հայաստան

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին