f

Անկախ

Հայասատանում աչքաթող են արել կրթության ոլորտը. փաստեր. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային կառավարման համակարգում կարող եք տեսնել Հայաստանի 2023 թվականի բյուջե հատկացումները։

Ըստ ինտերակտիվ բյուջեի պատկերի տարեկան ոլորտային հատկացված բյուջեն կազմում է 2 մլդ 556 մլն 572 հազար 569 դրամ։

Ըստ գրաֆիկական պատկերների կարող ենք տեսնել, որ ամենաշատ հատկացումներ ստացած ոլորտը Սոցիալական պաշտպանության ոլորտն է, երկրորդ տեղում Պաշտպանությունն է՝ 520 մլն 520 հազար դրամ։ Երրորդ տեղում 513 մլն 787 հազար դրամ ընդհանուր բնույթի ծառայություններին է տրամադրված, որի մեջ մտնում է Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական եւ հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ, Կառավարության տարբեր մակարդակների միջեւ իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներին տրամադրվող ֆինանսական միջոցները, նաեւ նմանատիպ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական եւ նախագծային աշխատանքների համար տրամադրված հատկացումներ։

Չորրորդ տեղում, ըստ Ժողովուրդ օրաթերթի ուսումնասիրություների, տնտեսական հարաբերությունների համար հատկացումներն են՝ 239 մլն դրամ, եւ միայն հինգերերդ տեղում կրթության ոլորտին հատկացումներն են՝ 211 մլն դրամ։ համեմատության համար կարող ենք ասել, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության բյուջեն 2024 թվականի համար նախատեսել է 2,340 միլիարդ լարի՝ 348 միլիոն դրամ։

Ըստ մյուս հրապարակված տվյալների, հատկացումների քանակով առաջին տեղում կրթության և գիտության ոլորտն է։

Հայաստանում կրթության ոլորտն այնքան է աչքաթող արվել, որ այս տարի ԿԳՄՍ ձախողված մրցույթներից հետո երեխաներին չհանձնվեցին իբրև տպագրվող ռուսերենի դասագրքերը, դրանք այս տարի չեն էլ լինելու։

Կրթության ոլորտը միայն որպես ֆինանսական միջոցներ ստանալու աղբյուր օգտագործելու պատճառով էլ այսօր պատմություն ունեցող համալսարանների շենքերը փորձում են վաճառել։

Գրեթե ոչ մի էական բարեփոխումներ չեն արվել այս ոլորտում, որի շնորհիվ այսօր ունենք կրթություն չգնահատող իշխանություն։ Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի են ընդունվում դասախոսներ և ուսուցիչներ, որոնք այդ ոլորտի համապատասխան կրթություն չունեն։ Հայաստանում չի գնահատվում գիտությունը, ինչի պատճառով Հայաստանում նվազել են գիտական աշխատությունների քանակը, պակասել է նաև գիտական աստիճան ունեցողների թիվը և աստիճան ստանալ ցանկացողների թիվը։

Դպրոցներում ուսուցիչներին ատեստավորում են՝ խոստումով, որ աշխատավարձի տոկոսային բարձրացում կլինի, սակայն այդպես էլ ոչինչ չի լինում։ Ուսուցիչներին գովում ու խրախուսում են միայն խոսքերով, սակայն աշխատանքին համապատասխան չի վարձատրում։ Չինաստանում ուսուցիչները ստանում են ամենաբարձր աշխատավարձը և տեսաբանները փաստում են, որ այդ որոշումից հետո բարձրացել է ուսանողների և աշակերտների ուսման որակը և ուսուցիչների աշխատանքի արդյունավետությունը։

Նրանք կարծում են նաև, որ այս որոշումը երկրի տնստեսության զարգացմանը ևս նպաստել է։ Իսկ Հայաստանում ուսուցիչը ստանում է ամենացածր աշխատավարձից մի քայլ բարձր աշխատավարձ: Իսկ ՀՀ կառավարությունը բարձրացնում է իր սրտի որոշումներ կայացնող դատավորների աշխատավարձը»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Կրթություն եվ գիտություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին