f

Անկախ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության մասին


Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացման 3-րդ օրը հայտնի է, որ Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, չնայած դեռևս իսրայելական տարածք ներթափանցած զինյալներ կան: Իսրայելում պատերազմական իրավիճակ է հայտարարվել, որը հնարավորություն է տալիս բանակին գործել ըստ իր հայեցողության՝ զեկուցելով երկրի քաղաքական ղեկավարությանը: 

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են Գազայի հատվածն ամբողջությամբ իրենց հսկողության ներքո վերցնել և վերջ դնել ՀԱՄԱՍ-ի գործունեությանն այդ տարածքում: Այդ նպատակաով նախատեսում են ցամաքային ռազմագործողություն իրականացնել: Իսկ մին աչդ տարհանելու են Գազայի մոտակա իսրայելական բնակավայրերի բնակիչներին: Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ մղվող մարտերին զուգահեռ ամբողջությամբ շրջափակված է լինելու Գազայի հատվածը, այնտեղ չի լինի ոչ էլեկտրաէներգիա, ոչ սնունդ, ոչ վառելիք:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀԱՄԱՍ շարժումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, հարձակվել է  Իսրայելի վրա: Խմբավորումը իսրայելական քաղաքների ուղղությամբ արձակել է  հազարավոր հրթիռներ: Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի զինված խմբավորումները ներթափանցել են իսրայելական քաղաքներ ու  գերեվարել զինծառայողներին ու բնակիչներին:

Իսրայելական կողմը հայտնում է 700 զոհի և 2000-ից ավել տուժածի մասին:  Ըստ տեղեկությունների՝ զինյալները գերեվարել են Իսրայելի 30-130 քաղաքացիների: Գերիների թեման Իսրայելում զգայուններից է: Այստեղ վերջին 17 տարիներին զինծառայողների գերեվարման դեպքեր չէին արձանագրվել:

 Պաղեստինյան կողմից զոհերի թիվն, ըստ աղբյուրների, գերազանցում է 400-ը, որոնցից 91-ըերեխաներ են: Տուժել են հազարավոր մարդիկ, այդ թվում  կանայք ու երեխաներ:

«Անկախը» ստորև կներկայացնի իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն առնչվող մի քանի հարցերի պատասխաններ, որոնք այս օրերին առավել հաճախ են հնչում:

Ինչո՞ւ է ՀԱՄԱՍ-ը հարձակվել հենց հիմա

Ինչպես Politico-ին ասել է Վաշինգտոնի ինստիտուտի մերձավորարևելյան քաղաքականության մասնագետ, գիտաշխատող Դենիս Ռոսը, ժամանակահատվածի ընտրությունը պայմանավորված է Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի պատրաստման աշխատանքներով: ՀԱՄԱՍ-ը գիտակցում է, որ Մերձավոր Արևելքի համար դա կարևորագույն իրադարձություն է և փորձում է խանգարել այդ համաձայնագրի կնքմանը:

«Կարծում եմ՝ այստեղ նկատելի է Իրանի հետքը. Վստահաբար, Իրանը սկսել է մտածել, որ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի կնքման պարագայում տարածաշրջանում իրավիճակ կփոխվի»,- ասում է Ռոսը:

Նրա համոզմամբ՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումը վաղուց է պլանավորվել, աջակցել են և Իրանը, և Հիզբոլահ շարժումը

Արդյոք ձախողվե՞լ է իսրայելական հետախուզությունը

Ռոսի կարծիքով՝ այո: Նա նշում է՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումն իր անակնկալ բնույթվ նման էր 50 տարի առաջ սկսված արաբա-իսրայելական պատերազմին: Այն ժամանակ ևս իսրայելական հետախուզությանը մեղադրեցին ձախողման մեջ:

«Սա նման է ցանկացած ռազմավարական անսպասելիության, երբ հետահայաց կարող եք տեսնել, որ ունեիք բավարար ինֆորմացիա, սակայն դրա հիման վրա մի շարք ոչ ճիշտ եզրակացություններ եք արել այն մասին, թե ինչպես է գործում մյուս կողմը»,- ասում է նա:

Իսրայելական ԶԼՄ-ները իրենց հետախուզության ձախողման մասին

Yedioth Ahronoth

Մենք պարզեցինք, որ մեր հետախուզական կորպուսը, որում միլիարդավոր շեքելներ են ներդրվել, չկարողացավ պետությանը կարևորագույն զգուշացում անել՝ տեղեկացնելով սպասվող ռազմավարական հարվածի մասին: Հոկտեմբերյան անակնկալից 50 տարի անց, մեր հետախուզության խայտառակ ձախողումից հետո այն նորից անհաջողության է մատնվել:

HAARETZ

Չնայած երկու հոկտեմբերյան պատերազմների միջև բազմաթիվ նմանություններին՝ դրանց միջև կա մի հիմնարար տարբերություն: Հոկտեմբերի 7-ին սկսված պատերազմը Իսրայելի համար գոյապայքար չէ: ՀԱՄԱՍ-ը չի կարող համեմատվել Իսրայելի հետ որպես ռազմական հակառակորդ: Նրանք անգամ նույն լիգայում չեն:

Ինչպե՞ս են կարողացել մոլորեցնել Իսրայելին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալները վերջին ամիսներին օգտագործել են հետախուզական մարտավարություն Իսրայելին խաբելու համար: Երկիրը վստահ էր, որ Գազայի հատվածում ստեղծվող տնտեսական հնարավորությունները  կզսպեն պաղեստինցի զինյալներին: Այս մասին հայտնում է Reuters-ը։ 

«Համասը վերջին ամիսներին օգտագործել է աննախադեպ հետախուզական մարտավարություն՝ Իսրայելին մոլորեցնելու համար՝ հասարակության մոտ  տպավորություն ստեղծելով, որ նա չի ցանկանում պատերազմել կամ առճակատվել Իսրայելի հետ, մինչդեռ պատրաստվում էր լայնամասշտաբ հարձակմանը», - Reuters-ին ասել է ՀԱՄԱՍ-ին  մոտ կանգնած աղբյուրը: Աղբյուրը նաև հավելում է, որ զինյալները զարմացրել են Իսրայելին՝ հանկարծակիորեն հարվածելով օդից, ցամաքից և ծովից: 

Ի՞նչ է Գազայի հատվածը

Գազայի հատվածը տարածք է Միջերկրական ծովի ափին։ Այն սահմանակից է Իսրայելին և Եգիպտոսին, որոնցից բաժանված է բաժանարար ցանկապատով և բետոնե արգելապատներշերով:

Գազայի հատվածը մոտավորապես 54 կիլոմետր երկարություն ունի, իսկ լայնությունը՝ 6-12 կիլոմետր: Շուրջ 360 քառակուսի կիլոմետր տարածքում  ավելի քան երկու միլիոն մարդ է ապրում, հիմնականում՝ պաղեստինցի փախստականներ, ովքեր փախել են Իսրայելից 1947-1949 թվականների արաբ-իսրայելական պատերազմի ժամանակ:

Գազայի հատվածը 1967-2005թթ. եղել է Իսրայելի վերահսկողության ներքո: 

2007 թվականին ՀԱՄԱՍ-ը (Գազայի հատվածում իշխող քաղաքական կուսակցությունը) հեղաշրջում իրականացրեց  Պաղեստինի ազգային վարչակազմի դեմ՝ վերահսկողության տակ վերցնելով Գազայի հատվածը։ Գազայում իսրայելա-պաղեստինյան բախումները պարբերական բնույթ են կրում: Սակայն այս անգամվանն առանձնանում է իր մասշտաբներով: 

 

 

պաղեստինա-իսրայելական հակամարտություն Գազայի հատված Իսրայել Պաղեստին

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին