f

Անկախ

Ադրբեջանը ձգտում է տապալել արևմտյան հարթակներում բանակցային գործընթացը. Հայաստանի անելիքները


Ադրբեջանը ձգտում է տապալել արևմտյան հարթակներում բանակցային գործընթացը. Հայաստանի անելիքները

1. Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա՝ ըստ էության բոյկոտելով հնգակողմ ձևաչափը։

2. Ալիևը համաձայնություն է հայտնում «3+3» ձևաչափով՝ տարածաշրջանային ներուժով եղած խնդիրները լուծելու հնարավորությանը։

3. Ալիևը մեկնում է Թբիլիսի՝ շահագրգռվածություն ցուցաբերելով Վրաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ անմիջապես բանակցություններ սկսելու հարցում։

4. Ալիևն ու Էրդողանը խառնում են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քաղաքական խոսույթը՝ ձգտելով մոլորեցնել Հայաստանին՝ եթե «միջանցքը» Հայաստանի տարածքով չլինի, կլինի Իրանի տարածքով։ Ավելին, Իրանի հետ նոր ենթակառուցվածքների ստեղծման պայմանավորվածությունների ցուցադրական մեկնարկ է տրվում ակնհայտ արհեստական հապճեպության պայմաններում...

Վերոնշյալի համատեքստում կասկածից վեր է՝ Ադրբեջանը ցանկանում է նաև Հայաստանի ձեռամբ չեղարկել Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները՝ նոր/մոռացված նախկին ձևաչափերն օրակարգ բերելով, Հայաստանին շահագրգռելու/մոլորեցնելու նպատակով։

Հետևաբար, Երևանը պետք է պահանջատեր լինի, որպեսզի Արևմուտքը տեր կանգնի տված խոստումներին(դրանց գինն էր նաև Արցախում տեղի ունեցածը)՝ պարտադրելով Ադրբեջանին ստորագրել նոր փաստաթուղթ, որն այլևս անվավեր կդարձնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ինչից հնարավորինս ձգտում է խուսափել Բաքուն՝ ամեն կերպ ձգտելով օրակարգում պահել Հայաստանի տարածքով միջանցք ստանալու ծրագիրը։

Իսկ որպես միջանկյալ գործիք՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներից որևէ մեկն իր ընթացիկ հարցազրույցներից մեկում կարող է ողջունել Ադրբեջան-Իրան ենթակառուցվածքային նոր նախագծերը՝ հույս հայտնելով, որ այդկերպ վերջապես կփակվի բազմաշերտ ու անորոշ տարամեկնաբանությունների միջոցով այդքան չարչրկված «Զանգեզուրի միջանցքի» թեման, իսկ տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո ինքնիշխանության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի բոլոր ճանապարհները բաց կլինեն բոլորի համար։

#Տարածաշրջան

Արմեն Պետրոսյան ՖԲ Գրառում Ադրբեջան Թուրքիա բանակցություններ Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին