f

Անկախ

Հոկտեմբերը՝ փորձությունների և  հնարավորությունների ամիս.  աստղագուշակ՝ ըստ համաստեղության նշանների


Աշնան երկրորդ ամիսը հրաշալի ժամանակ է ինտելեկտուալ զարգացման և հեռանկարային ծրագրերի  համար: 

«Հոկտեմբերն այն ամիսն է, երբ անհրաժեշտ կլինի մշակել նոր ռազմավարություն, չէ որ շատ բան փոխվում է, և նախկին գործողություններն այլևս ցանկալի արդյունք չեն տա»,- ասում է աստղաբան Ռուսլանա Կրասնովա: 

Մինչև հոկտեմբերի կեսը օգտակար կլինի կարգի բերել անձնական գործերն ու կյանքը: Արդյունավետ կլինեն գործարար բանակցությունները  նոր կապերի հաստատումը և ուսուցումը: Սակայն շրջապատի մարդկանցից նույնպիսի կենտրոնացում և պատասխանատվություն մի պահանջեք: Այդպես միայն հարաբերությունները կփչացնեք:

Հոկտեմբերի երկրորդ կեսին կարող է բարդանալ որոշումների կայացումը հոգնածության ու նյարեդերի լարվածության պատճառով: Խնդիրը հաղթահարելու առումով կարևոր կլինի համագործակցությունը և թիմային աշխատանքը, ինչպես նաև կոմպրոմիսների փնտրտուքը ձեզ համար կարևոր մարդկանց հետ: 

«2023-ի հոկտեմբերը հաջողակ ժամանակահատված է ստեղծագործ մարդկանց համար, նրանց կուղեկցի ոգեշնչումը: Ամիսը նպաստավոր է նաև հարաբերությունները բարելավելու առումով, սակայն այլոց սիրաշահելիս մի մոռացեք ձեր շահերի մասին»,- ասում է աստղաբանը: 

Կարելի է մտածել արտաքինը փոփոխելու մասին՝ ոճ, նոր սանրվածք, մազերի նոր գույն: Այս ամենը ձեզ ինքնավստահություն կհաղորդի: 

Խոյ

Խոյերի համար հոկտեմբերը փորձությունների շրջան է, հատկապես հարաբերությունների ամրության առումով: Ամսվա կեսին հնարավոր են վեճեր երկրորդ կեսի հետ, ինչպես նաև տարաձայնություններ  գործընկերների հետ: Հիշեք, որ հարաբերությունները կարևոր են և ավելի քիչ էգոիզմ դրսևորեք, բայց ամեն դեպքում պահպանեք ձեր սահմանները:  Միայնակ  Խոյերին աստղերը խոստանում են նոր ծանոթություն և սիրահարվածություն: Մինչև հոկտեմբերի 17-ը ուշադիր եղեք առողջության նկատմամբ, ճիշտ սնվեք, զբաղվեք բարեգործությամբ: 

Ցուլ

Ցուլերը մինչև ամսվա կեսը բավարար ուժեր կունենան դժվարությունները հաղթահարելու և հաղթանակներ արձանագրելու համար: Մարզիկների համար սա ձեռքբերումների և տիտղոսների հասնելու  շրջան է:  Իսկ առողջությանը ցանկալի է հետևել առանձնակի ուշադրությամբ, հատկապես աղեստամոքսային համակարգին:  Երեխաներ պլանավորելու համար ամսվա առաջին կեսը բարեհաջող չէ: Մեծ դրամական ներդրումները ցանկալի է իրականացնել հոկտեմբերի 17-ից հետո: Օգտակար կլինի ինտելեկտուալ խաղերին մասնակցելը, կարդալը, ինքնազարգացմամբ զբաղվելը:  Հոկտեմբերը բարենպաստ է նաև վերանորոգման համար: 

Երկվորյակներ

Երկվորյակները մինչև հոկտեմբերի կեսը կարող են ունենալ կարիերայի առաջխաղացման և անշարժ գույքին առնչվող հարցերի լուծման հնարավորություն: Իսկ հոկտեմբերի 17-ից ի վեր խոշոր գնումներ ցանկալի է չկատարել: Սակայն ժամանակ առ ժամանակ կարող եք ձեզ խրախուսել տարատեսակ գնումներով,  արժանի եք: Արժե մտածել նոր կրթության կամ որակավորման բարձրացման մասին, այդ հարցում հաջողություն կունենաք: Հնարավոր են աղեստամոքսային համակարգի հիվանդություններ: Երեխաների պլանավորման համար ամիսը բարենպաստ  չէ: Կարող են կարճաժամկետ գործուղումներ լինել: 

Խեցգետին

Մինչև հոկտեմբերի կեսը Խեցգետիններն աննախադեպ համարձակություն և վճռականություն ձեռք կբերեն գործի մեջ։ Բարենպաստ ժամանակ է նրանց համար, ովքեր զբաղվում են ստեղծագործական նախագծերով,  հաղորդակցության հետ կապված գործունեությամբ և հրապարակախոսությամբ: Հոկտեմբերի 17-ից հնարավոր են հաջողություններ նաև կարիերայում, բայց դրա հետ մեկտեղ կարող է լինել ներքին ներդաշնակության պակաս, ուստի, բացի աշխատանքից, կարեւոր է ժամանակ հատկացնել սիրելի գործերին։ Խորհուրդ է տրվում աշխատել ձեր ֆինանսական կայունության ուղղությամբ։

Առյուծ

Մինչև հոկտեմբերի կեսը Առյուծների համար առաջնային կլինեն ֆինանսներն ու առողջությունը. կարևոր է նախապես պլանավորել  ծախսերը, ինչպես նաև ուշադրություն դարձնել սնվելուն և ատամների առողջությանը։ Հոկտեմբերի 17-ից բարենպաստ ժամանակ է ճանապարհորդությունների և նոր նախագծերի համար, այդ թվում՝ ստեղծագործական։ Օգտակար կլինի գործարար կապեր հաստատելու ուղղությամբ աշխատանքը։ Առյուծին բնորոշ  քաջությունն  ակնառու հաջողություններ կբերի հոկտեմբերին։ Ուշադրություն դարձրեք ձեր արտաքինին և կերպարին. միգուցե ժամանակն է փոխել ինչ-որ բան՝ նորովի փայլելու համար։

Կույս

Կույսերի համար հոկտեմբերը բարդ ամիս կլինի։ Մինչեւ հոկտեմբերի 17-ը հնարավոր են գլխացավեր, անհանգստություն, ներքին լարվածություն։ Միաժամանակ հաջողությունը կուղեկցի ձեզ օտար լեզուներ սովորելու, հարաբերությունների բարելավման հարցում։ Հոկտեմբերի 17-ից եկամուտները մեծացնելու հնարավորություններ կարող են ստեղծվել, կարևոր է, որ այդ հնարավորություններն արդյունավետ օգտագործեք: Իսկ խոշոր գնումների ու ծախսերի մասին ավելի լավ է խորհրդակցեք մտերիմների հետ, այլապես կարող են տարաձայնություններ առաջանալ: Արժե ուշադրություն դարձնել ճիշտ սնվելուն։ Հավանական է մրսածություն և կոկորդի ցավ: Ավագ սերնդի հարազատները նույնպես կարող են հիվանդանալ։

Կշեռք

Մինչև հոկտեմբերի 17-ը Կշեռքները կարող են չնախատեսված ծախսեր ունենալ, հնարավոր են իշխանությունների հետ խնդիրներ, տուգանքներ: Բայց ամսվա երկրորդ կեսին դժվարությունները կհաղթահարվեն, կկարողանաք  հստակ ու ներկայանալի  դրսևորվել հասարակության մեջ և կարիերայում։ Ամիսը  բարենպաստ է որակավորումը բարձրացնելոււ, ինչ-որ նոր բան սովորելու կամ անձնական աճի դասընթացներին մասնակցելու տեսանկյունից:  Լրացուցիչ եկամուտ կարող եք ունենալ  գեղեցկության արդյունաբերությունից, կանանց համար նախատեսված ապրանքներից և ծառայություններից: Հոկտեմբերին հնարավոր են գլխի վնասվածքներ, սրտի և արյան անոթների հետ կապված խնդիրներ, ուստի պետք է ավելի զգույշ լինել ձեր առողջության նկատմամբ և չգերհոգնել։

Կարիճ

Մինչև հոկտեմբերի 17-ը Կարիճները կկարողանան կենտրոնանալ իրենց եկամուտների ավելացման, կարգավիճակի բարելավման  և խոստումնալից ծանոթությունների վրա. այդ հարցերում բախտը կժպտա նրանց։ Այս ժամանակը բարենպաստ է նաև առևտրի համար։ Սակայն ամսվա երկրորդ կեսին, ամենայն հավանականությամբ, ծախսերը կավելանան, ուստի պետք է նախապես պլանավորել  ֆինանսները։ Ավելին, ձեր մտերիմներին կարող են դուր չգալ ձեր որոշ գնումներ, ինչը կարող է կոնֆլիկտների պատճառ դառնալ։

Կա նաև հիվանդանալու վտանգ, որը լրացուցիչ  անհանգստություն կառաջացնի։ եդիտացիան և յոգան կօգնեն հավասարակշռության բերել ձեր հոգեվիճակը: Օգտակար է ձեզ շրջապատել գեղեցկությամբ, հանգստանալ բնության գրկում: 

Աղեղնավոր

Աղեղնավորների համար հոկտեմբերի առաջին կեսը կարիերայում և բիզնեսում հնարավորությունների շրջան է. արժե մտածել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ աճելու համար: Հեռանկարային կլինի նաև նոր բան սովորելը:  Հոկտեմբերի 17-ից նախկինում գործադրած  ջանքերի շնորհիվ կկարողանաք ավելացնել եկամուտները և ընդլայնել գործնական ծանոթությունները: Հոկտեմբերին արժե ուշադրություն դարձնել հոգևոր զարգացմանը՝ ինքներդ ձեզ և ձեր ցանկությունները ավելի լավ հասկանալու համար։ Օգտակար կարող է լինել ճիշտ ուսուցիչ գտնելը: 

Այծեղջյուր

Հոկտեմբերին Այծեղջյուրները կարող են խրախուսանք  և ավելի բարձր պաշտոն ստանալու առաջարկ ստանալ ղեկավարությունից:  Իհարկե, դրա  համար պետք է ավելի ակտիվ լինել: Նոր աշխատանք փնտրողների համար աստղերը նույնպես խոստումնալից հեռանկարներ ունեն: Կարևորը ինքնավստահությունն է և կարողություններն ի ցույց դնելը: Եթե ​​ցանկանում եք սովորել նոր մասնագիտություն,  հոկտեմբերը լավագույն ժամանակն է վերապատրաստման դասընթացներին գրանցվելու համար:

Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հոգևոր զարգացմանը, դա կօգնի ձեզ արագ հասնել  նպատակներին: Զգույշ պետք է լինել անձնական ծանոթությունների մեջ, կարող եք հանդիպել ոչ համապատասխան մարդկանց:

Ջրհոս

Ջրհոսները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը,  ամսվա առաջին կեսին հնարավոր է քրոնիկական հիվանդությունների սրացում։ Հոկտեմբերին ինտուիցիան կարող է ուժեղանալ, և արժե լսել նրա հուշումները: Հոկտեմբերի երկրորդ կեսը ցանկալի է ավելի շատ ժամանակ տրամադրել ձեր հորը և ավելի հաճախ շփվել նրա հետ, անհրաժեշտության դեպքում բարելավել հարաբերությունները։ Անձնական հարաբերություններում նույնպես արժե աշխատել թույլ կողմերի վրա և փորձել բարելավել դրանց որակը։

Ձկներ

Ձկների համար հոկտեմբերը, հատկապես նրա առաջին կեսը, կարող է հարաբերություններում իշխանության համար պայքարի ամիս դառնալ: Կցանկանաք ինչ-որ բան ապացուցել ձեր զուգընկերոջը, ցույց տալ ձեր գերազանցությունը։ Բայց հիշեք, որ նման պահվածքը չի ամրապնդում հարաբերությունները: Հոկտեմբերին փորձեք հոգ տանել ձեր առողջության մասին. լավ կլինի, որ բժշկի դիմեք  կանխարգելիչ հետազոտության համար։ Ամսվա ընթացքում հնարավոր են վնասվածքներ, դժբախտ պատահարներ կամ վիրահատություններ։  Առողջական բարդ իրավիճակը կարող է փոխհատուցվել սիրո պարգևած երջանկությամբ. հոկտեմբերը սիրավեպերի և նոր ծանոթությունների ծով է պատրաստել ազատ Ձկների համար: Բայց դրա պետք է շփվեք մարդկանց հետ, երբեմն ինքներդ նախաձեռնություն ցուցաբերեք: 

 

Աղբյուրը՝ 7 days.ru


 

 

 

աստղագուշակ Ջրային նապաստակի տարի Սև ջրային ճագարի տարի

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին