f

Անկախ

Դավիթ Իշխանյանի համար խորապես ցավում եմ, որովհետև նա իր ազնվությամբ, բարոյականությամբ, մարդկայնությամբ տարբերվում է մյուսներից


Արցախից վերջին դուրս եկողներից եմ։ Այդ օրերը մի բառով կարելի է անվանել մղձավանջ։ Թե ինչ տանջալից, անմարդկային օրեր էին, գուցե ոմանք մի օր գրեն, պատմեն այդ մասին, բայց ես ցանկություն չունեմ հիշելու դժոխային այդ տանջանքերը, հայրենի գյուղից մազապուրծ փախած ու Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում բաց երկնքի տակ օրեր լուսացնող մարդկանց դժոխային ապրումները, երբ ազ-երը չորս կողմից պաշարել էին Ստեփանակերտը, քաղաքի ծայրամասերում էին արդեն, անգամ նրանց տեսել էին Ղարաբաղ Տելեկոմի շենքի մոտ։

Արցախում ապրող, աշխատող շատ ու շատ հայաստանցիների ավտոմեքենաները մնացել էին Արցախում։ Նրանք զանգում էին իրենց ծանոթ ու անծանոթներին և աղաչում 10 լիտր բենզին գտնել և այդ ավտոմեքենաներով իրենց ընտանիքներով Արցախից դուրս գալ` դուրս բերելով նաև իրենց ավտոմեքենան։ Մի աղջիկ լացակումած ասում էր, որ նոր, թանկարժեք ավտոմեքենան Ստեփանակերտում է։ Ասում էր` մի ավտովարորդ գտեք, թող ձեզ դուրս բերի Արցախից։ Գոնե մինչև Հայաստանի սահման հասցրեք, փոխարենը ձեզ մեծ գումար կտամ...

Իսկ Արցախում արդեն ավտովարորդ չէր մնացել, իրենց ավտոմեքենսներով ու ընտսնիքներով արդեն դուրս էին եկել Ստեփանակերտից, ու այդ ավտոների շարասյունը կիլոմետրեր էր ձգվում...

Վերջին օրերին ամեն օր հանդիպում էի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, որին գիտեմ դեռև 1990-ականներից։ Իր աշխատասենյակում կամ դրսում երկար զրուցում էինք։ Դավիթը, Գագիկ Բաղունցը, Դավիթ Մելքումյանը, Գեղամ Ստեփանյանը Ացախի Աժ պատգամավորներից միայն իրենք էին մնացել ժողովրդի հետ։ Գագիկը ոտքի վրա հազիվ էր կանգնում։ Դրսում ժամերով զրուցում էր մարդկանց հետ, հույս տալիս, բացատրում, որ անպայման բոլորին դուրս են բերելու։ Նույն բանը բացատրում էր հարյուրավոր մարդկանց։

Հեռախոսային կապը Հայաստանի հետ հիմնականում խափանված էր, մարդիկ անհանգստանում էին հատկսպես իրենց երեխաների պատճառով...

Հետո երբ կադրերում տեսա ազ-երի կողմից առևանգված, Բաքու տարված Դավիթ Իշխանյանին, սարսափելի ցավ զգացի։ Ցավում էի նաև Բաքու տարված նրանց համար, որոնց պատճառով էր նաև կորսվել Արցախը, որովհետև նրանց բանտարկել են, ոչ թե կատարած անօրինությունների համար, այլ որովհետև հայ են, արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց հայերը պիտի դատեն, ոչ թե ոխերիմ թշնամին, որը մեծագույն հանցագործ է։ Իսկ Դավիթ Իշխանյանի համար խորապես ցավում եմ, որովհետև նա իր ազնվությամբ, բարոյականությամբ, մարդկայնությամբ տարբերվում է մյուսներից։

Ու ամենամեծ ցավն ինձ հսմար այն է, որ շատ վաղուց գիտեի, որ գալու է այս օրը, պարբերաբար գրում էի, իմ հնարավորություններով պայքարում ներքին տականքի դեմ, բայց պարտվեցի։ Անկուշտ, սոված, ընչաքաղց տականքը կործանեց և' մեզ, և' իրենց, և' մեր երկիրը։

Վարդգես Օվյան ՖԲ Գրառում տեղահանություն ձերբակալություն Ադրբեջան Դավիթ Իշխանյան Հայաստան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին