f

Անկախ

Կրթության համակարգի  ձախողումը մեզ հայրենիք արժեցավ


Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի Հանրապետության մեծագույն ձախողումը, թերևս, ազգային կրթության ձախողումն է: Ձախողված կրթական համակարգում կրթված սերունդը հանձնեց Արցախը և այժմ էլ փորձում է ապագա սերունդերին պարտադրել ապազգային կրթություն ու մտածողություն:

Հեռավոր 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին դպրոցական աշակերտիս ամենահուզող հարցերից մեկն այն էր, թե ինչպես ենք Արցախ հասնում. հեռուստաեթերից երևացող քարտեզն Արցախը ներկայացնում էլ ԼՂԻՄ տարածքով, և թշնամական Ադրբեջանի մասին իմացող երեխայիս բնական է, որ հետաքրքրում էր՝ ինչպես ենք Ադրբեջանի տարածքով Արցախ հասնում, եթե աշխարհագրությունն այնպիսին է, ինչպես հեռուստաեթերից էր ներկայացվում: Արցախի մասին էլ շատ բան չգիտեի: Գիտեի, որ Արցախի համար պատերազմ ենք մղել, և դա այն վայրն է, որտեղ ծառայում են մեր հարևանների տղաները, նաև Արցախը կերպավորվում էր ի դեմս երկրի նախագահի, որին մարզային բնակավայրում, մեղմ ասած,  չէին սիրում: Դպրոցում անցնում էինք Հայաստանի աշխարհագրություն և Հայոց պատմություն, բայց արի ու տես, որ վերը թվարկված հարցերի պատասխաններն այդ առարկաները չէին տալիս: Հայաստանի աշխարհագրությունից գիտեինք, որ Հայաստանն ունի 10 մարզ և մայրաքաղաք Երևանը, գիտեինք յուրաքանչյուր մարզի կլիմայական բնութագիրը, աշխարհագրությունը, տնտեսական հնարավորությունները, քաղաքների անունները, Հայաստանի  խոշոր գետերի, բարձրագագաթ լեռների, լեռնաշղթաների, ազգային պարկերի ու արգելոցների  անունները, տեղակայման մարզը: Սա, իհարկե, բավարար չէ հայրենաճանաչության համար: Բայց գոնե նվազագույն որոշակի ինֆորմացիա է այն երկրի մասին, որում ապրում ես: Արցախի մասին անգամ այս տարրական գիտելիքներն էլ չունեի, որևէ բնակավայրի անուն անգամ չգիտեի, ուր մնաց իմանայի, թե Արցախում ինչ մշակութային ժառանգություն ունենք: 8-րդ դասարանում  Հայոց պատմությունից մի քանի էջով անցել էինք  Արցախյան շարժման և ազատագրական պատերազմի մասին: Բայց բովանդակությունը ժամանակագրությունից  այն կողմ չէր անցնում. բռնաճնշումներ հայ բնակչության նկատմամբ, Արցախյան շարժում, ազատագրական պատերազմ, Հայաստանի անկախության հռչակում, պատերազմում հաղթանակ, ստատուս քվո: Էլի ոչ մի ինֆորմացիա Արցախի, առավել ևս ազատագրված տարածքների հայկականության, մշակութային ժառանգության, այդ պահի հասարակական-քաղաքական կյանքի, բանակցային գործընթացի  մասին:

Բուհում լրագրություն ուսանելիս էլի չկար մի առարկա, որ հայրենաճանաչություն կսովորեցներ, կօգներ հասկանալ՝  ի վերջո որն է մեր հայրենիքի սահմանը և ինչու պետք է սիրել հայրենիքը: Ապագա լրագրողներ էինք, որոնք ոչ քաղաքականությունից, ոչ տարածաշրջանում ուժերի դասավորվածությունից և շահերի բախումներից ու համընկնումներից գաղափար չունեին: Իմ կյանքում բեկումնային դարձավ հայտարարությունների պատի վրա երեկոյան դպրոցի մասին հայտարարությունը, որը խոստանում էր գիտելիքներ տարածաշրջանի և քաղաքական լրագրության մասին: Դասընթացը «Միտք» վերլուծական կենտրոնինն էր, որի հիմնադիրները հայրենասեր երեք երիտասարդներ էին, որոնք գիտակցում էին ազգային կրթության պակասը և փորձում էին իրենց ուժերով լրացնել: Դպրոցում կամավորական հիմունքներով դասավանդում էին մարդիկ, որոնք այսօր ազգային գաղափարախոսության հարթակի առաջամարտիկներ են: Մեկամսյա երեկոյան դպրոցը պատասխանեց բոլոր այն հարցերին, որոնց պատասխանը չէի գտել ոչ դպրոցում, ոչ բուհում: Այդպես ինձ համար բացահայտվեց իմ հայրենիքի մի չքնաղ հատվածը, որն էլ խենթի պես սիրեցի, իսկ  երբ առաջին անգամ ոտք դրեցի Արցախ, տեսա հյուրասեր ու սրտաբաց, պայքարող ու նվիրված մարդկանց, չքնաղ տեսարաններ ու զգացի հայրենի հողի աննկարագրելի ձգողականությունը:

Մասնավոր, այն էլ կամավոր հիմունքների վրա գործող նախաձեռնությունները, բնականաբար, չեն կարող լրացնել կրթական համակարգի բացը և կրթել հայրենիքի ու հայրենասիրության մասին գաղափար չունեցող տասնյակ հազարավորներին: Բոլորը չէ, որ ոչ ֆորմալ և ազգային հիմքի վրա դրված կրթական ծրագրի հետ առնչվելու երջանկություն են ունեցել: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ սակավաթիվ նվիրյալ հայրենասերներ և տասնյակ հազարավորներով հաշվարկվող մարդիկ, որոնց երբեմն կոչում են «բիոզանգված», «զոմբիներ» և այլն: Դրանք մարդիկ են, որոնք Արցախի մասին ոչինչ չիմանալով, երբևէ Արցախում չլինելով ու կյանքում գեթ մեկ արցախցու հետ շփված չլինելով համարում էին, որ Արցախը բեռ է, տանք, հանգիստ կապրենք, որ արցախցին վատն է ու այդպես շարունակ:

Վստահաբար կարելի է պնդել, որ մեր հայրենազրկման ու այդ հայրենազրկման իրողությունը չգիտակցելու մեծագույն պատասխանատուն մեր կրթական համակարգն է ու այդ ոլորտի բոլոր տարիների պատասխանատուները: Մեր կրթական քաղաքականության ու բովանդակության բոլոր պատասխանատուների համար, թերևս, դժոխքում առանձնահատուկ տեղ է սահմանված:

Ասում են՝ պատմությունը մեծագույն ուսուցիչն է, պատմությունից պետք է դասեր քաղել: Բայց արի ու տես, որ աչք ու ականջ պինդ բռնած, չենք էլ ուզում մի դաս քաղել ու ապագան վերափոխել: Օրերս հայտնի դարձավ, որ դպրոցական հայոց պատմության դասագրքերում Հայաստանն այլևս ներկայացված է առանց Արցախի, ավելին, Արցախը ներկայացված է Ադրբեջանի կազմում: Պատահականությո՞ւն է, որ դասագրքերի տպագրությունն ուշացել էր՝ համընկնելով Արցախի կորստյան հետ: Միտումնավո՞ր է ապագա սերունդների մտապատկերում ամրացվում ադրբեջանական Արցախի գաղափարը: Բանականությունը հուշում է՝ քիչ հավանական է նման պատահականությունը: Մի բան պարզ է՝ թերի, բայց քիչ թե շատ ազգային հիմքերի վրա դրված կրթական համակարգի շրջանավարտները ձգտում են ապագա սերունդներին ամբողջությամբ ապազգային կրթություն մատուցել, «բիոզանգվածին» վերածել «անհայրենիք բիոզանգվածի»: Սա թերևս հային ու հայկականությունը դեպի կործանում տանող ամենակարճ ուղին է:

 Եթե ուզում ենք ունենալ հզոր Հայաստան, գիտակից, հայրենաճանաչ,  հայրենիքի ու պետության արժեքը գիտակցող հասարակություն, ապա պետք է սկսենք կրթական համակարգից՝ այն ազգային հիմքի վրա դնելով: Ընդ որում, կարևոր է, որ հայոց պատմությունը լինի ոչ թե ժամանակագրություն, այլ անցյալը վերլուծելու, դասեր քաղելու և ըստ այդմ ապագան կառուցելու ուղի:

Կրթություն եվ գիտություն Հայաստան Արցախ Ադրբեջան տեղահանություն խմբագրի ընտրանի

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին