f

Անկախ

Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ․ Շառլ Միշելը՝ Ալիևին


Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին զրույցի ժամանակ հստակ նշել է, որ նա «չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ», և պահանջել է երաշխավորել «Բաքվի և Երևանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Միշելը, մասնավորապես, հայտնել է, որ երկու օր առաջ խոսել է նախագահ Ալիևի հետ։ «Հստակ ասացի նրան, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ: Սա պետք է բարձրաձայն ասվի, և պետք է երաշխավորվի, որ կա (խմբ.` Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում)», - ասել է նա Գրանադայում , որտեղ տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը։

 

«Ես մտադիր չեմ այստեղ հրապարակավ մեկնաբանել Ալիևի՝ Գրանադա չգալու որոշումը, ես անձամբ նրան կասեմ, թե ինչ եմ մտածում այդ մասին», - հավելել է Միշելը։

Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ ԵՄ միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղված է Եվրամիության շահերի պաշտպանությանը և Կովկասում եվրոպական արժեքների առաջ մղելուն։

«Քանի դեռ չէինք սկսել այս միջնորդությունը, մենք առանձնապես ակտիվ չէինք Կովկասում։ ԵՄ-ի այս միջնորդական ջանքերը նշանակում են, որ մենք պաշտպանում ենք մեր շահերը, մենք առաջ ենք մղում մեր արժեքներն այս տարածաշրջանում»,- ասել է Միշելը։

Շառլ Միշել Ալիև֊Փաշինյան հանդիպում խաղաղություն տարածքային ամբողջականություն Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին