f

Անկախ

«Ուղիղ խոսքը ո՞ր կենդանուն են ասում». Ավետիք Իշխանյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու եւ Հռոմի ստատուտը վավերացնելու մասին


Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

–Մի շարք հասարակական կազմակերպություններ, օրերս հայտարարություն տարածեցին՝ պահանջելով ՀՀ իշխանությունից՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսել, ՌԴ-ի հետ համագործակցությունները, այդ թվում նաեւ ռազմական, վերանայել՝ հիմնականում խզել, քանի որ այդ երկիրը Հայաստանում պետական հեղաշրջման փորձեր է նախապատրաստում: Ի՞նչ եք մտածում այս մասին:

-Նախ, խիստ հարաբերական է, այդ հայտարարությունը ստորագրած բոլորին անվանել հասարակական կազմակերպություններ։ Դրանց գերակշիռ մասը անհատ ձեռներեցներ են, որոնք գրանցել են ՀԿ-ներ և հանդես են գալիս, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ձեռներեցներ, որոնք չունեն անձնական կարծիք, տեսակետ, սկզբունք, այլ միայն պաշտում են փողը, դրամաշնորհներ են ստանում և կատարում այն հատկացնողների պատվերները։

Այդ մարդ-ՀԿ-ները, նույնիսկ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ երկրպագում են այն հավաքականին, որին համակրում է դրամաշնորհ տվողը։ Անձամբ եմ ականատես եղել։ Հայտարարությունը ստորագրող  «Գլոբալիզացիայի կենտրոն» կոչվող ՀԿ-ն, ընդամենը ընտանեկան բիզնես է և շահույթ է ստանում հայրենիքի վաճառքից։

Հիշեցնեմ, որ այդ մարդ -կազմակերպությունը, 44-օրյա պատերազմի վերքերը դեռ չչորացած, 2021թ․ հարցազրույց տվեց թուրքական «Անադոլու» գործակալությանը, հայտնելով, որ Թուրքիան պետք է տարածաշրջանում փոխարինի Ռուսաստանին և ինքը կողմ է Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Այստեղից կարելի է պարզ եզրակացություն անել, որ հայտարարությունը ստորագրած բոլոր ՀԿ-ներն ու մարդ-ՀԿ-ները կողմ են այդ երկու թեզերին։

 Երկրորդ, այդ ՀԿ-ների մեջ կա մի «իրազեկ քաղաքացի», որը հատուկ հարաբերությունների մեջ է վարչապետ կոչեցյալի հետ։ Նրա խորհրդով, վարչապետ կոչեցյալը, նույնիսկ կադրային նշանակումներ է անում։

2018թ․ մի քննարկման ժամանակ, ներս մտավ այդ «իրազեկ քաղաքացին» և ասաց, որ վարչապետին անհրաժեշտ է վստահելի մեկը, Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ նշանակելու համար։ Ապագա  ԲԴԽ անդամներից մեկը, ոգևորված ասաց․ «Ախպերս»։ Հաջորդ իսկ օրը նշանակումը ստորագրվեց։ Այդ մարդ-ՀԿ-ներից շատերն իրենց զավակներին «թռցրել» են բանակում ծառայելուց և մեծ-մեծ խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Ինքս երբեք հիացած չեմ եղել ՀԱՊԿ-ով, բայց Հայաստանի համար այս ճգնաժամային պայմաններում, թշնամանալ, ավելի ճիշտ՝ առավել թշնամանալ Ռուսաստանի հետ, միայն մեր թշնամիներին է ձեռնտու։

Ուշադրություն դարձրեք, այդ ՀԿ-ներից շատերի առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Այս տարիների ընթացքում, չտեսանք այդ ՀԿ-ների հայտարարությունները Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ոստիկանական վայրագություններ, ակնհայտ քաղաքական հետապնդումներ և այլն։ Ավելին, նրանք 2021թ․ ընտրությունները համարեցին ազատ և արդար, չնկատելով ահռելի վարչական ռեսուրսը, քաղաքական հետապնդումներն ու զինվորականների ուղղորդված քվեարկությունը։

Եվ ի՞նչ պետական  հեղաշրջման մասին են հայտարարում։ Ո՞վ պետք անի այդ հեղաշրջումը, ԱԺ խոսնա՞կը, պաշտպանությա՞ն , թե՞  ՆԳ նախարարը։ Իսկ եթե նրանք նկատի ունեն, ընդդիմության հանրահավաքներն ու այնտեղ հնչող կոչերը, ապա դա նշանակում է, որ նրանք բոլորը, ոչ միայն համաձայն են եղել Արցախի անկման հետ, այլև մասնակիցը և  ինչպես վերը նշեցի համաձայն և մասնակից են նաև  Զանգեզուրի միջանցքին, այն է՝ Սյունիքի հանձնմանը։

Ամփոփենք, այդ հայտարարությունը, այն ստորագրողների նախաձեռնությունը չէ, այլ իշխանության և նրա տերերի պատվերն է։

 -Բայց վերջին իրադարձությունները՝ Արցախի շրջափակումը, ապա հանձնում եւ այդ ընթացքում տեղի ունեցածը ցույց տվեցին նաեւ, որ ՌԴ-ն անգամ իր խաղաղապահ առաքելությունը, մեղմ ասած, թերացումներով կատարեց:

-Այս վերջին օրերին, մեր սերունդը ականատես եղավ հայ ժողովրդի հերթական ողբերգությանը՝ ցեղասպանություն, արտագաղթ, որբեր, փախստականներ։ Հազարամյակներ իրենց հայրենիքում ապրող արցախցիները լքեցին իրենց պապերի պահած երկիրը։ Եվ ո՞վ կսպասեր, որ այս ողբերգության հիմնական պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, իր վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ։

Չեմ ցանկանում, թվարկել բոլոր այն նպատակաուղղված քայլերը, որոնք բերեցին Արցախի անկմանը։ Հիշեցնեմ, որ մինչև 2020թ․, Արցախի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանն էր։ Համոզված պնդում եմ, որ 2020թ․ պատերազմը պայմանավորված էր վարչապետ-ալիև զույգի կողմից։ Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելուց հետո, Հայաստանը «ձեռքերը լվաց» Արցախից, այնուհետև, արդեն 2022թ․, ուրացավ  Արցախը, այն համարելով   Ադրբեջանի տարածք։ Ինչ վերաբերում է ընդհանրապես խաղաղապահներին, ապա համաշխարհային պատմության մեջ հատուկենտ են այն խաղաղապահ առաքելությունները , որոնք եղել են արդյունավետ, անկախ թե ում մանդատով են նրանք եղել։

Օրինակները բազմաթիվ են։ Իհարկե, սա բնավ չի արդարացնում ռուս խաղաղապահների պահվածքը։ Սա, բացի մեր ժողովրդի ողբերգությանը, նաև Ռուսաստանի, որպես գերտերության,  հեղինակության անկումն էր։

Ադրբեջանը փայլուն կերպով օգտագործեց ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի խրված լինելը, համոզված լինելով, որ Ռուսաստանը հանուն հայ ժողովրդի, երկրորդ  ճակատ չի բացի և չի թշնամանա Թուրքիայի հետ։ Եվ Ռուսաստանը, չնայած իր 6 զինվորների զոհվելուն, ինչպես ասում են, «կուլ տվեց» հերթական նվաստացումը, ինչպես ժամանակին, Թուրքիայի կողմից ռուսական օդանավի խոցելն ու Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը։

Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ հույս ունենալ, որ այլ երկրներ, մի կողմ թողնելով, իրենց ազգային շահերը, հանուն բազմաչարչար հայ ժողովրդի, իրենց զինվոր-երեխաներին կուղարկեն զոհվելու, ծույլ և թույլ ժողովրդի հոգեբանություն է։ Շատերը հույսները կտրելով Ռուսաստանից, առաջարկում են թեքվել դեպի արևմուտք, նույնիսկ մի քաղաքագետ կոչեցյալ, առաջարկում է ռազմաքաղաքական դաշինք կնքել Ֆրանսիայի հետ։ Այսինքն, Ֆրանսիան ռազմաքաղաքական դաշինք է կնքում, ընդդեմ իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի։ Ջիվանին կասեր․ «Խելքի աշեցեք»։ Եվ լրագրողի միամիտ հարցին, թե Ֆրանսիան ռազմական օգնության կհասնի, արդյոք Հայաստանին, Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեղմորեն պատասխանել է․ «Դժվար թե․․․»։ Ուղիղ խոսքը ո՞ր կենդանուն են ասում։ Այսպես կոչված, ողջ քաղաքակիրթ աշխարհը, բացի խորը մտահոգություններ, ափսոսանք հայտնելուց և փախստականներին նյութական աջակցություն տրամադրելուց, ոչինչ չի անի։ Հետաքրքիր է, այդ մարդիկ, որոնք հույսները կապում են այլ երկրների հետ, իրենք իրենց հարց տալի՞ս են, թե այլ ժողովրդի ողբերգությանը իրենք ինչպե՞ս են արձագանքում։

-ՔՊ-ական շրջանակներում ակտիվ քննարկվում է նաեւ ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելը: Համաձայն չե՞ք, որ ռուսական եթերից ՀՀ-ին հպատակության կոչեր են հնչում, քարոզ է տարվում:

-Երկար ժամանակ ռուսական հեռուստաալիքները, չնայած Հայաստանում պաշտոնական տարվող հակառուսական քարոզչությանը, չէին անդրադառնում Հայաստանին։ Կարծում եմ, որ պատճառը՝ Հայաստանը «չկորցնելու» ցանկությունն էր։ Վերջին շրջանում, սաստկացրել են ոչ  թե Հայաստանին, այլ վարչապետ կոչեցյալին և նրա հակառուսական, ընդգծված արևմտամետ քաղաքականությանն ուղղված սուր քննադատությունները։ Ռուսաստանում մի իմաստուն քաղաքական վերլուծաբան կա՝ Եվգենի Սատանովսկի։ Նրա համակրանքը միշտ եղել է Արցախի և Հայաստանի կողմը։ Նա բազմիցս այցելել էր Արցախ, հայտնելով, բացառվում է, որ Արցախն անցնի Ադրբեջանի տիրապետության տակ, որի պատճառով  Ադրբեջանում դարձել էր  անցանկալի անձ։ Եվգենի Սատանովսկու հիասթափությունն ահավոր է և նա նույնպես խստորեն քննադատում է Հայաստանի իշխանությանը։ Իմ կարծիքով, ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման պատճառն, այն նույն հարթության մեջ է, ինչ Կոնստանտին Զատուլինի, Սեմյոն Բաղդասարովի, Մարգարիտա Սիմոնյանի, Մուրադ Փափազյանի և այլոց, Հայաստանում անցանկալի անձ ճանաչելը, Արմեն Աշոտյանին և մյուս քաղաքական գործիչներին կալանավորելը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության փակումը։ Վարչապետ կոչեցյալը, կատաղում է և չի հանդուրժում, իր անձի նկատմամբ  որևէ քննադատություն։ Շուտով ինչ-որ պատճառաբանությամբ կփակվի նաև 5-րդ ալիքը։

-Շատ քննարկվեց նաեւ Հռոմի ստատուտի վավերացման հարցը եւ դրանից բխող վտանգները: Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ ՀՀ-ն առաջարկել է ՌԴ-ին՝ հատուկ համաձայնություն կնքել, ըստ որի ստատուտի վավերացումը չի վերաբերվի ՌԴ նախագահի դեմ սկսված գործընթացին, ինչին հետեւեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակի կոշտ պատասխանը: Ինչի՞ մասին է այս ողջ «երկխոսությունն», ըստ Ձեզ:

-Ուղղակի ծիծաղելի է կլիներ, եթե  միամտաբար, հենց հիմա, Հայաստանը որոշեր վավերացնել Հռոմի ստատուտը։ Սա հերթական հակառուսական քայլն է։ Վարչապետ կոչեցյալն ասում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը կնպաստի Հայաստանի անվտանգությանը։ Հիացած չլինելով, վարչապետ կոչեցյալի մտավոր ընդունակություններով և գիտելիքներով, այնուամենայնիվ համոզված եմ, որ նա այդքան տգետ և միամիտ չի, որ թղթի կտորը համարի Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Պարզից էլ պարզ է, որ սա հերթական հակառուսական դրսևորումն է։ Ինչ վերաբերում է Եղիշե Կիրակոսյանի խոսքին, ապա, չգիտեմ, մի՞թե նա այդքան միամիտ է, որ մտածի, թե Ռուսաստանն, իր համար նման նվաստացուցիչ քայլի կգնա։ Անկախ Հռոմի ստատուտը վավերացնելուց, համոզված եմ, որ Ռուսաստանի նախագահը, քանի դեռ Հայաստանում, իշխանության գլուխ վարչապետ կոչեցյալն է, չի այցելի Հայաստան։  

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

Ավետիք Իշխանյան հարցազրույց Ռուսաստան Նիկոլ Փաշինյան Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին