f

Անկախ

«Կրոնի ազատություն, մշակույթի պահպանման իրավունք, հայերենի օգտագործման հնարավորություն». Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման» մանրամասները


Ադրբեջանը գործնական գործողություններ է սկսել «ղարաբաղյան տարածաշրջանում» (Արցախ, չակերտները՝ Tert.am) բնակվող «հայերի վերաինտեգրման» (չակերտները՝ Tert.am) համար. այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի վարչակազմը:

Դրանում ասվում է.«Վերաինտեգրումն իրականացվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում՝ Ադրբեջանի Սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների հիման վրա։

Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից՝ բոլորի հավասար իրավունքներն ու ազատությունները, ներառյալ բոլորի անվտանգությունը երաշխավորված են։

Հայ բնակիչների բնակության տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով։ Բնակիչները կարող են ներգրավվել հատուկ առաքելությունների աշխատանքում։

Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ մունիցիպալիտետները ձևավորվում են ընտրությունների միջոցով։

Զինաթափման և զորացրման գործընթացն ավարտվում է, բնակիչներից առգրավվում է ողջ զենքը։

Ադրբեջանի  ներքին գործերի մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը։ Բնակիչները կարող են ներգրավվել ներքին գործերի մարմիններում աշխատանքում:

Բնակիչների բնակության տարածքներում ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների (կրթություն, առողջապահություն, էներգիա, գազ, ջուր, ճանապարհ, կապ, հողի բարելավում և այլն) ապահովումը որոշակի ժամանակահատվածում հասցվում է հանրապետական միջինի մակարդակին։

Խրախուսական միջոցառումների փաթեթը, ներառյալ հարկային և մաքսային արտոնությունները, կապված հատուկ տնտեսական ռեժիմի հետ, որը ներդրվել է «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների» (չակերտները՝ Tert.am) տնտեսական զարգացումն արագացնելու նպատակով, վերաբերում է այն տարածքներին, որտեղ ապրում են հայ բնակիչները։

Ադրբեջանի Հանրապետության ազգային արժույթն ամբողջությամբ շրջանառության մեջ է մտնում։

Ֆերմերներին տրամադրվում են սուբսիդիաներ. նրանք ազատվում են բոլոր հարկերից, բացի հողի հարկից։

Բնակիչները ենթակա են ամբողջ հանրապետությունում կիրառվող աշխատավարձի և սոցիալական նպաստների համակարգին։

Բնակիչներին երաշխավորվում է իրենց մշակույթը և էթնոմշակութային առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքը։

Ապահովվում է կրոնի ազատությունը և մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը։

Ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն։

Հայ բնակիչների ներկայացուցիչների հետ վերաինտեգրման գործնական իրականացման շուրջ շփումները շարունակվելու են»:

Ադրբեջան Արցախ ինտեգրում Հայաստան խմբագրի ընտրանի

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին