f

Անկախ

Անթույլատրելի է ՀՀ կողմից որևէ փաստաթղթի ստորագրումը, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում. հայտարարություն


5165 շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

Հարգելի՛ հայրենակիցներ, մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ պայքարելու Արցախի համար, անկախ նրանից, որ Արցախը հայաթափվել է։

Մենք պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն արձանագրի հետևյալ իրողությունները․
• Արցախի Հանրապետությունը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
• Արցախի Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դե յուրե գոյությունը՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության վրա՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։
• Որևէ պաշտոնյա իրավասու չէ չեղարկել Արցախի Հանրապետության գոյությունը, ուստի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն առոչինչ է, հատկապես հաշվի առնելով, որ այն ստորագրվել է ժողովրդի ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո։

Անկախ ՀՀ գործող իշխանությունների հանդեպ մեր ունեցած վերաբերմունքից ու վերապահումներից, մենք պահանջում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես գա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանն ուղղված գործունեությամբ։

Վերստին հայտարարում ենք, որ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության կողմից որևէ փաստաթղթի ստորագրումը, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։ Արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումը շարունակում է հանդիսանալ մեր գերակայությունը։

Կոչ ենք անում հասարակական, քաղաքական բոլոր միավորներին համագործակցել այս օրակարգի շուրջ։

Կարին Տոնոյան Հայաստան Արցախ 5165 շարժում հայտարարություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին