Գործարար Վահրամ Միրաքյանը գրում է․
«Կարևոր է հասկանալ ու ըմբռնումով իմանալ հետևյալը.
1. Կլինեն արցախցիներ, որ չարացած կլինեն ՀՀ ի նկատմամբ: Վերջին պատերազմում ՀՀ ն դավաճանեց Արցախին, թողեց մենակ ու դրա հետևանքով հնարավոր է նեգատիվ լինի ՀՀ բնակչության նկատմամբ:
2. Կլինեն արցախցիներ, որ կչարանան տեսնելով Երևանի լիքը սրճարաններն ու ռեստորանները:
3. Շատ արցախցիների հետ հնարավոր է մշակութային տարբերություններ լինեն, ոնց որ կա երևանցիների ու ասենք՝ գյումրեցիների միջև:
4. Կլինեն արցախցիներ, որ նյարդային կլինեն, քանի որ մեծ սթրեսների մեջով են անցել: Մեզանից շատերը հաստատ էդքան չէին դիմանա:
5. Կլինեն արցախցիներ, որ իրենց կպահեն այնպես, որ ողջ աշխարհը պարտավոր է օգնել իրենց, քանի որ իրենք կորցրել են իրենց տունն ու հայրենիքը: Պետք է տոլեռանտ վերաբերվենք:
6. Կլինեն արցախցիներ, որ կրթական մակարդակը ցածր կլինի՝ իր բոլոր հետևանքներով և այլն:
Վերոնշյալ իրավիճակը պետք է գիտակցենք, ըմբռնումով մոտենանք, սիրով ու հոգատարությամբ շրջապատենք մեր հայրենակիցներին, օգնենք ինտեգրացվեն, չէ որ մոտ 100 տարի առաջ էլ նույնկերպ մեր պապերն են այդպես գաղթել Արևմտյան Հայաստանից»: