f

Անկախ

Առաջին օմբուդսմեն․ ՀՀ իշխանությունները միտումնավոր սխալ են սահմանում Արցախը լքող հայրենակիցների կարգավիճակը


Հայաստանի իշխանությունները միտումնավոր սխալ են սահմանում Արցախը լքող հայրենակիցների կարգավիճակը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին այն մասին, թե արդյոք ճիշտ է ստեղծված իրավիճակում ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ գտնվող պատմական հայրենիքը զանգվածաբար լքող Արցախի բնակիչներին որակել որպես «բռնի տեղահանված անձինք»։

«Հայաստանի իշխանություններն ամեն կերպ խուսափում են գործընթացը «ցեղասպանություն» որակելուց։ Այս բնորոշումը հայ փորձագետների կողմից տրված չէ, այն տրվել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից: Նա դեռ օգոստոսին հստակ բնորոշում տվեց տեղի ունեցողին եւ ավելին  կանխագուշակել էր Ադրբեջանի հաջորդ քայլերը՝ ցեղասպանություն, աքսոր եւ այլն։

Նախ պետք է ասել, որ այն, ինչ տեղի է ունենում, ցեղասպանության հետեւանք է։ Այս դեպքում մարդկանց պետք է անվանել «ցեղասպանությունից փրկվածներ, վերապրածներ»։ ՀՀ իշխանությունները թե՛ Հաագայի դատարանում, թե՛ ՄԱԿ-ի կառույցների նիստերում ջանասիրաբար շրջանցում են հենց այս հարցը եւ իրավիճակը ներկայացնում որպես «սովորական» հումանիտար աղետ: Սա հումանիտար աղետ չէ։ Սա արտահոսող, իրականում ընթացող ցեղասպանություն է։ Եվ նրանք, ովքեր այժմ ստիպված են լքել իրենց հայրենիքը, մշտական բնակության վայրերը, պետք է դիտվեն ոչ թե որպես տեղահանվածներ, այլ ցեղասպանությունից փրկվածներ։

Մինչդեռ, Հայաստանի իշխանությունների բոլոր ձեւակերպումները կոչված են կոծկելու իրական իրավիճակը, այն է՝ 21 - րդ դարի ցեղասպանությունը, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առաջ եւ կրկնում է ամենադաժան մեթոդները՝ էթնիկ խմբի արտաքսումն ու ոչնչացումը։ Նման գնահատական է տվել Լեմկինի ինստիտուտը»,-նշեց առաջին օմբուդսմենը։ 

Հայաստան Լարիսա Ալավերդյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին