f

Անկախ

ԲՈԼՈՐՍ ԱՐՑԱԽ ԵՆՔ...


ԲՈԼՈՐՍ ԱՐՑԱԽ ԵՆՔ...

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Պատմական գիտութիւնների թեկնածու

1-Թէեւ ուշացած, բայց այնուամենայնիւ օրերս Արամ Ա կաթողիկոսն ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶՕՐԱՇԱՐԺԻ ԿՈՉ-ով հանդէս եկաւ...

2-Եթէ ոչ նոյն ոճով, բայց միեւնոյն բնաբաններով ու յորդորներով, վերջին ժամանակաշրջաններում նման ԿՈՉ-երով հանդէս է եկել նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը...

3- Արդարեւ, Հայոց Առաքելական Եկեղեցին իր ողջ միաբանութեամբ արել ու անում է կարելին՝ վերակենդանացնելու հայոց «ՓՈՔՐ ԱԾՈՒ»-ի թմրած ոգիները ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի։

4- Աւելի քան 3 տարի է, որ ամբողջական ոգով ու մարմնով զօրաշարժի մէջ էր եւ է՝ ծանրագոյն վիրաւոր Արծւաբոյն մեր Արցախը, դիմագրաւելով լքւածութիւնը թէ՛ օտարից, եւ թէ՛ մանաւանդ Վասակացած իւրայինից, ի դէմս ՀՀ իշխանութիւնը զաւթած՝ հրէա-անգլոսաքսոնական դրածոների...

5- Այս օրերին յատկապէս, անտարբերութեան խարանով գամւած Երեւանեան եւ ինչու չէ նաեւ այլ շրջանների շւարած հասարակայնութիւնը վերարթնանալու, իրական վտանգը կռահելու եւ կարեւորը՝ վերջին հինգ տարում հայանուն իշխանաւորների կողմից խաբւած-մոլորւած լինելու հանգամանքը գիտակցելով՝ ինքն եւս զօրաշարժի նախաձեռնողականութիւն է դրսեւորում՝ կանխելու համար վերահաս այն վտանգը, որն արդէն սպառնում է իրեն՝ բուն հայրենի հողում...

6- Սփիւռքը, սակայն, ինչպէս միշտ՝ իր հայեացքը յառած պահելով հայրենի  երկրին ու տեղ-տեղ աչք փակելով իշխանութիւնների ապիկար պահւածքի վրայ, բայցեւայնպէս խոր հիասթափութիւն ապրեց թէ՛ 44-օրեայ   դաւադիր պատերազմին յաջորդող, եւ թէ՛ դրա հետեւանքով շարունակական նահանջների, անհարկի միակողմանի զիջումների եւ նորանոր վտանգները դիմագրաւել-յաղթահարել չկամեցող իշխանաւորների պահւածքից։

7- Եւ այսպէս՝ յանուն ողջ ազգի արժանապատւութեան, ծանրագոյն վիրաւոր Արցախը ինչպէս երբեւէ՝ հայրենի,  ինչպէսեւ աշխարհասփիւռ հայութեանը ոտքի կանգնելու հուժկու պատգամ յղեց՝անասելի ինքնազոհողութիւնների գնով։

  Այժմ ողջ հայութիւնն է պարտական իր իսկ «պատմութեան փառայեղ էջը»՝ հայկական ԱՐՑԱԽԸ ջնջել կամեցող ներքին թէ արտաքին թշնամիներին ապացուցելու իր հաւաքական կամքի նոր ու առաւել հուժկու դրսեւորումը, որն ոչ այլ ինչ է, քան մերօրեայ համազգային զօրաշարժի ու պահանջատիրութեան կանչը՝ աշխարհի խուլ ականջներին լսելի դարձնելու, որ

 ԲՈԼՈՐՍ ԱՐՑԱԽ ԵՆՔ...

Յ. Գ.-Առաջարկւում է որպէս նոյն համազգային զօրաշարժի կենսագործման առաջմղիչ քայլ, Արամ Ա կաթողիկոսն այցելելով Ս. Էջմիածին, Գարեգին Բ կաթողիկոսի հետ ուս-ուսի «Անլռելի զանգերի ղօղանջի» ներքոյ համաժողովրդական ու համազգային փրկարար աղօթքի հրաւէր ուղղեն ինչպէս Հայրենի, այնպէս էլ՝ աշխարհասփիւռ հայութեանը, ի զօրակցութիւն ԱՐՑԱԽ-ի...։

Հայաստան Արցախ Արամ Ա Գարեգին Բ կաթողիկոս

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին