f

Անկախ

ԱԱ․ Հայաստանի ըմբիշների մրցակիցները մեկնարկային գոտեմարտերում


Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 21-ին մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Արմեն Բաբալարյանի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67կգ), Շանթ Խաչատրյանը (72կգ),  Մալխաս Ամոյանը (77կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87կգ ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասապյան (130կգ)։

News.am-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Ադեմ Բուրակ Ուզուն (Թուրքիա) - Օրիվա (Քենիա) զույգի հաղթողը։

2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում կմրցի կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ։

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մրցագորգ դուրս կգա 1/8 եզրափակիչից։ Նրա մրցակիցը հայտնի կդառնա որակավորման փուլի Աբու Մուսլիմ Ապտիեւիչ Ամաեւ(Բուլղարիա) - Ակմուրատ Գելդիեւ (Թուրքմենստան) զույգի գոտեմարտից հետո։

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում կմրցի Իտալիան ներկայացնող  Իգնացիո Սանֆիլիպոյի հետ:

Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Շանթ Խաչատրյանը (72կգ) որակավորման փուլում ուժերը կչափի չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող  Նարեկ Օհանյանի հետ:

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) պայքարի մեջ կմտնի 1/16 եզրափակիչից, որտեղ կգոտեմարտի Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասի հետ։

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը տեւական դադարից հետո առաջին անգամ դուրս կգա աշխարհի առաջնության մրցագորգ, որտեղ պայքարը կսկսի որակավորման փուլից։ Մրցակիցը Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաեւն է։

Մ23 աշխարհի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) որակավորման փուլում կմրցի կուբացի Դանիել Գրիգորիչ Հեչավարիայի հետ։

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնի 1/16 եզրափակիչից, որտեղ կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն Նիկու Օժոգի հետ։

Աշխարհի Մ23 փոխչեմպիոն Դավիթ Օվասապյանը (130 կգ) որակավորման  փուլում ուժերը կչափի UWW դրոշի ներքո հանդես եկող Սայն Մեհարի հետ։

Սեպտեմբերի 21-ին պայքարի մեջ կմտնեն 55կգ, 77կգ, 82կգ եւ 130 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Հայաստանի թիմից մրցագորգ դուրս կգան Ռուդիկ Մկրտչյան (55կգ), Մալխաս Ամոյանը (77կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Դավիթ Օվասապյան (130կգ)։

Սեպտեմբերի 22-ին տեղի կունենան 72կգ, 60 կգ, 97 կգ քաշային կարգերի որակավորման գոտեմարտերը: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Սեպտեմբերի 23-ին մրցագորգ դուրս կգան 63կգ, 67 կգ եւ 87 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Հայաստանի թիմից կմասնակցեն Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Գևորգ Թադևոսյանը (87կգ )։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

Հունահռոմեականների օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:

Հայաստան Սպորտ ըմբշամարտ աշխարհի առաջնություն հունահռոմեական ըմբշամարտ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին