f

Անկախ

Տանում են մի ուղղությամբ, որ հասարակությունը արհամարհի  կրթությունը, ինչպես որ կարհամարհի ուսուցչին․ մանկավարժ


«Ուսուցիչների համբերության բաժակը լցվել է։ Եթե իշխանություններն ականջալուր չլինեն ուսուցիչների դժգոհություններին և չփոխեն իրենց քաղաքականությունը ուսուցիչների հանդեպ, առաջիկայում բազմաթիվ ուսուցիչներ կթողնեն դպրոցն ու մանկավարժությունը։ Վճռորոշ կետի ենք հասել, կամ այս կողմ, կամ այն կողմ, այսպես այլևս շարունակվել չի կարող»,- «Անկախի» հետ զրույցում ասում է «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող Շողեր Բաբայանը՝ մեկնաբանելով վերջին օրերին ուսուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի ակցիաները։ 

Բաբայանի խոսքով՝ ուսուցիչների պոռթկման հիմնական պատճառը աշխատանքի մեծ ծավալն է և դրան անհամարժեք վարձատրությունը։ Վերջին կաթիլը դարձել է էլեկտրոնային մատյանը  լրացնելու պահանջը, որը մեծ ծավալի աշխատանք է ենթադրում։ 

«Սա բավականին լուրջ ծանրաբեռնվածություն է և առանց լրացուցիչ վճարի։ Այդ աշխատանքը կարող էին անել ծրագրավորողները, բայց ուսուցիչներիս են տալիս։ Նշանակում է՝ մեր ձեռքով ուզում են անվճար բազա ստեղծել։ Սա շատ վիրավորական է, հատկապես, եթե այդ աշխատանքը պետք է անես օրվա գոյություն չունեցող 25-26-րդ ժամերի հաշվին։ Չես հասկանում, թե տրամաբանությունը որտեղ է»,- ասում է Բաբայանը։ 

Մանկավարժը շեշտում է՝ առանց լրացուցիչ պարտականությունների ու ծանրաբեռնվածության անգամ, ուսուցիչն իր իրական աշխատանքի համեմատ մոտ 10 անգամ պակաս է վարձատրվում։ Եվ այս պայմաններում մի կողմից ուսուցչի վրա լրացուցիչ պարտականություն են դնում առանց վճարի, մյուս կողմից առանց այդ էլ ցածր վարձատրությունն են կրճատում․ նոր հրամանով ուսուցիչն այլևս չի վճարվում աշակերների գրավոր աշխատանքները ստուգելու համար, նվազեցվել է դասղեկության համար վճարվող գումարը։ 

Բաբայանը շեշտում է՝ հանրութան լայն զանգվածները վստահ են, որ ուսուցիչները շատ բարձր աշխատավարձ են ստանում, և նրանց համար հասկանալի չէ մանկավարժների դժգոհության պատճառը։ Մինչդեռ դատելով  դպրոցի ֆինանսավորման գործակիցներից՝ դպրոցի ամենաանկարևոր հաստիքը ուսուցչինն է․ տնտեսվարը,  օպերատորը, կազմակերպիչը շատ ավելի բարձր գործակցով են վարձատրվում, քան ուսուցիչը։

«Այնպես չէ, որ բոլոր  ուսուցիչներն  այս հաստիքներից հիմա տեղյակ են,  դրա  համար են բողոքում։ Պատկերացնում եմ, որ այս ինֆորմացիան տարածվի, ուղղակի վիրավորանքը գագաթնակետին կհասնի։ Պարզապես  ուսուցիչը համեմատում է իր կատարած աշխատանքն ու  դրա դիմաց վարձատրությունը և իր շրջապատում այլ աշխատանքները և դրանց  դիմաց վարձատրությանը ու նաև ուսուցչի աշխատավարձի հետ անհամատեղելի այն նվազագույն զամբյուղը,  որ անհրաժեշտ է մեկ անձին  գոյատևելու համար»,- ասում է Բաբայանը։ Նրա խոսքով՝ իրենք պահանջում են գոնե արդար մոտեցում ցուցաբերել ու ուսուցչի աշխատավարձը հաշվարկել 2,0 գործակցով ներկայիս 1,152-ի փոխարեն։ 

«Ուսուցչի հաստիքի գործակիցը պետք է նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը լինի, որ դպրոցի հաստիքների սանդղակում ճիշտ տեղում լինի։ Այնպես չէ,  որ այդ 2,0 գործակցով վարձատրությունը համարում ենք մեր  աշխատանքի ծավալին համապատասխան։ Բայց գոնե այդ համատեքստում ուսուցչի հաստիքի գործակիցն այդպիսին պետք է լինի հանուն արդարության, փոխտնօրենը 2,17 է, թող փոխտնօրենից ցածր լինի, սա ոչ թե աշխատավարձի բարձրացում է,  այլ արդարության սահմանում »,- ասում է նա։ 

Բաբայանը նշում է՝ ուսուցիչներով իրարից անկախ եզրակացրել են, որ ուսուցիչների հանդեպ վարվող քաղաքականության նպատակը կրթության հանդեպ որոշակի վերաբերմունք ձևավորելն է։ «Հանրությունն ինչ վերաբերմունք ունի   ուսուցչի նկատմամբ, այդ նույն վերաբերմունքն էլ կունենա  կրթության նկատմամբ։ Դա  շատ լավ գիտակցելով ուսուցչի կերպարն անընդհատ նվաստացնում են, որ  վերաբերմունքը վատ լինի ուսուցչի նկատմամբ։ Սա անընդունելի է, նշանակում է, որ իրենց բացարձակ հետաքրքիր չէ ուսուցիչը, և իրենց թիրախը կրթությունն է,- ասում է Բաբայանը։- Այս ամենի նպատակը կրթության նկատմամբ վերաբերմունք ստեղծելն է, որ հասարակությունհ չձգտի կրթվելուն, չդառնա կրթված հասարակություն, տանում են մի ուղղությամբ, որ հասարակությունը արհամարհի  կրթությունը, ինչպես որ կարհամարհի ուսուցչին»։

«Մեր  ուսուցիչն իր կենդանի օրինակով 30 տարի շարունակ մեր երկրում կարողացել է պահել կրությունը, չնայած բոլոր դժվարություններին։ Դրա շնորհիվ  այսօր ինչ-որ չափով աշխարհում կարողանում ենք մեր դիրքն ունենալ։ Եթե այսպես շարունակվեց, մենք ընդամենը մի քանի տարի հետո ոչինչ չենք ունենալու»,- ասում է Բաբայանը։ Նա շեշտում է՝ տարիներ շարունակ ուսուցիչները հնազանդորեն կատարել են այն բոլոր փոփոխությունները, որ իշխանություններն են առաջարկել։ Հիշեցնում է՝ համավարակի ժամանակ, երբ դպրոցներում դասերը դադարեցվեցին, ուսուցիչներն ինքնակազմակերպվեցին ու երկու օր անց արդեն սկսեցին հեռավար դասեր անցկացնել։ 

«Նախարար, վարչության պետ, մեզ ոչ ոք չի ասել, թե ինչ ու ինչպես պետք է անենք, մենք իրար օգնելով ինքնակազմակերպվել ենք, որպեսզի ծովի մեջտեղում կանգ չառներ նավը, որի վրա բոլորս ենք գտնվում»,- ասում է Բաբայանը՝ հավելելով, որ ուսուցիչն իր նվիրված աշխատանքի համար  գնահատվելու փոխարեն արժանանում է հեգնանքի, վիրավորանքի ու մեղադրանքների։ «Դա դեմոտիվացնող գործոն է, որն աշխատավարձից ավելի կարևոր է»,- ասում է նա։

Առաջիկայում ուսուցիչները հույս ունեն հանդիպել վարչապետի հետ ու իրենց դժգոհությունները դեմ առ դեմ ներկայացնել։ 

«Ակնկալում ենք, որ վարչապետն ինֆորմացիայի պակաս ունի, որ իրեն իրավիճակը ներկայացրել են այնպես, ինչպես ցանկացել են, և նա կցանկանա տեղեկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Վարչապետին ներկայացրել են, որ ուսուցիչները 400-500 հազար դրամ աշխատավարձ են ստանում, բայց նման բան գոյություն չունի, դա խաբկանք է, ծաղր ուսուցչի նկատմամբ։ Իսկ կամավոր ատեստավորում ասվածն ինքնին սահմանադրական իրավունքների խախտում է, այն չպետք է աշխատավարձի հետ կապ ունենա։ Այն ընդամենն ուսումնասիրում է ուսուցչի ընդհանուր գիտելիքներն իր դասավանդած առարկայից, բայց ոչ նրա մասնագիտական կարողություններն ու հմտությունները։ Եթե ուսուցիչը գիտական մակարդակով առարկային տիրապետեր, գիտնական կլիներ։ Ինչո՞ւ պետք է ուսուցիչն այդ թեստը լրացնի, եթե այն իր աշխատանքի հետ կապ չունի։ Աշխատանքից դուրս ուսուցչի գիտելիքների ստուգումն ի՞նչ է տալիս»,- ասում է Բաբայանը՝ հավելելով, որ ուսուցիչները վճռական են տրամադրված և պայքարելու են լսելի լինելու և իրենց իրավունքները պաշտպանելու համար։









 

Շողեր Բաբայան Հայաստանի ուսուցիչների միություն խմբագրի ընտրանի ԿԳՄՍՆ ուսուցիչներ կամավոր ատեստավորում Բողոքի ակցիա Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին